2012-2013 ուստարվա ընթացքում <> կրթահամալիրում իրականացվող ներառական կրթության անգլերենի ծրագիրը Դպրոց-պարտեզում

Image

Բացատրագիր

Ներառական կրթության  յուրաքանչյուր երեխա ունի մտավոր զարգացման, ֆիզիկական կարողությունների և զգայարանների միայն իրեն հատուկ սահմանները և այդ պատճառով էլ նրանց համար նախատեսվող առարկայական ծրագրերը պետք է որքան հնարավոր է անհատականացված լինեն: Անգլերենի այս երկու ծրագրերը նախատեսվում են Դպրոց-պարտեզի 5-2 դասարանի սովորողներ`Վանիկ Գրիգորյանի և Սվետա Վարդանյանի ինչպես նաև` 6-1 դասարանի սովորող Գոռ Օսեյանի  համար:

Ուսումնական միջավայրը երեք սովորողների համար նույնն է.  անգլերենի ուսուցումը կազմակերպվում է հիգիենայի պահանջներին համապատասխանող դասասենյակ-կաբինետում, որը կահավորված է  համացանցին միացված համակարգիչով, էլեկտրոնային գրատախտակով, պրոյեկտորով:

Էլեկտրոնային ուսումնական նյութերից բացի որպես հիմնական դասագիրք ծառայում է Round-up  starter, Virginia Evans, Jenny Dooley, Longman 2010.

Վանիկ Գրիգորյանի և Սվետա Վարդանյանի համար նախատեսվող անգլերենի առարկայական ծրագիրը  

Նպատակը- Ուսումնական տարվա վերջում սովորողները ձեռք են բերելու հաղորդակցական պարզագույն կարողություններ, որոնք նախանշվում են ուսումնառության առաջին տարվա համար

Խոսքային կարողություններ

Խոսելու և լսելով հասկանալու կարողություններ.

Սովորողները  պետք է կարողանան

  • հասկանալ ուսուցչի պարզ հրահանգները` Stand up, sit down, read the text, translate, go to the board, come here, go there.
  • Ներկայանալ` ասելով անունը և ազգանունը, ապրելու և սովորելու վայրը
  • 5-6 նախադասությամբ նկարագրել իրենց օրը
  • Ցույց տալով  իրենց շրջապատող առարկաները կամ նրանց նկարները` նշելով դրանց գույները

Ընթերցելու կարողություններ

Սովովորողները պետք է կարողանան

  • Կարդալ և հասկանալ այն տեքստը, որի բովանդակությամբ կարողանում են խոսել

Գրելու կարողությունները

Սովորողները պետք է կարողանան

  • Գրել իրենց անունը և ազգանունը
  • Արտագրել իրենց ծանոթ տեքստը, որի բովանդակությամբ կարողանում են խոսել

Բովանդակություն

Անգլերենի տառերի ճանաչում և հնչյունների արտաբերման կարողություն

Բառապաշար

Տարվա ընթացքում սովորողները պետք է ձեռք բերեն 50-60 բառերի ակտիվ բառապաշար, որոնցով կկարողանան կազմել պարզ բառակապակցություններ և նախադասություններ

Գոյականներ- գրենական պիտույքներ, մրգեր և բանջարեղեններ, հաց, ջուր, թեյ, կաթ, հայր, մայր, եղբայր, քույր, տուն, դպրոց, դասասենյակ, սեղան, աթոռ

Բայեր- գնալ, գալ, կարդալ, նստել, կանգնել, քնել, արթնանալ, ուտել, խմել, խաղալ, տալ, վերցնել, ուզենալ, ունենալ, լինել

“Ներկա շարունակական” և “Ներկա անորոշ” բայական ժամանակաձևերի ամենապարզ կիրառումները

Ածականներ – մեծ, փոքր, ամենագործածական 6 գույները, սիրուն

Թվականներ – 1-10

Դերանուններ – անձնական և ցուցական

 Առաջիկա մեկ ամսում նախատեսվում է՝

  1. Տառեր, հնչյուններhttp://www.starfall.com/n/level-k/index/load.htm?f
  2. Բառապաշարի ընդլայնում(մրգերի, բանջարեղենների անուններ, գույներ)
  3. Պարզագույն բառակապակցություններhttp://www.youtube.com/watch?v=oRlRmm4kwxs

Կենդանիների անուններ

Գոռ Օսեյանի համար նախատեսվում է միայն բանավոր հաղորդակցման պարզագույն կարողությունների զարգացում ավելի սահմանափակ բառապաշարով` հիմնականում ասվածից հետո կրկնողության միջոցով:

Աննա Գանջալյան

Դպրոց-պարտեզի անգլերենի դասավանդող

28.10.2012

Դասարանում և տանը ուսումնական պարապմունքի, ինքնակրթության կազմակերպման մեթոդական նկարագրություն

 

Առաջին և երկրորդ դասարաններում ուսումնական ամբողջ նյութը հերթականությամբ դրվում է սովորողի Skydrive-ում: Նոր նյութի ուսուցումը դասարանում պետք է բոլոր սովորողների ակտիվ մասնակցությամբ այնպիսի ջանասիրությամբ արվի, որ տանը յուրաքանչյուր սովորող ուրախությամբ կրկնի այդ օրվա դասը, այլ ոչ թե` դժկամությամբ սովորի: Կրտսեր դպրոցում ուսումնառության առաջին տարիներին ուսումնական բոլոր առարկաների և հատկապես օտար լեզվի տնային աշխատանքները պետք է այնպիսին լինեն, որ չակնկալեն ծնողի օտար լեզվի իմացությունը և այսպիսով տնային մի նոր դպրոցի անհրաժեշտությունը: Դասարանում յուրաքանչյուր սովորող մի քանի անգամ, տարբեր մեթոդական հնարներով, փոքրիկ իրավիճակային երկխոսություններով պետք է կրկնի յուրաքանչյուր բառ, բառակապակցություն, նախադասություն, որոնք առաջին անգամն են ներմուծվում: Էլեկտրոնային խաղերով էլ դրանք պետք է ամրապնդվեն: Էլեկտրոնային դաս-խաղերը կարող են մեծապես խանգարել նյութի յուրացմանը, եթե դրանք արվում են հենց սկզբում, երբ երեխան դեռ լավ չի յուրացրել նոր բառերի արտասանությունը և դեռ չի կարողանում դրանք գործածել փոքրիկ երկխոսություններում:

Էլեկտրոնային տնային աշխատանքներն էլ առաջին դասարանում, երբ դեռ երեխաները տառաճանաչ չեն, չի կարելի անգլերենով գրել: Ո՞վ է կարդալու և բացատրելու դրանք երեխային: Հանձնարարությունները պետք է գրել հայերեն: Օրինակ, եթե առաջին դասերի ընթացքում ուսուցանվել է “Hello, what is your name?” “My name is Hakob”, արտահայտությունները, ապա այդ օրվա տնային աշխատանքը պետք է լինի այսպիսին. Ենթադրենք քո հայրիկը, մայրիկը, եղբայրը կամ քույրը անծանոթ օտարերկրացիներ են, և ուզում ես ծանոթանալ նրանց հետ: Ի՞նչ պետք է հարցնես նրանց: Եթե կարող են պատասխանել քո հարցին, թող պատասխանեն: Եթե չեն կարող, ապա պատասխանիր ինքդ և սովորեցրու քո ծնողներին: Եթե հերթական դասը մրգերի մասին է, և դասի ընթացքում ներկայացվել են “I like apples”, “I like peaches”, “ Give me an apple”, “Give me a peach” և նման այլ նախադասություններ, ապա տնային հանձնարարությունը կարող է լինել այսպիսին. Անգլերեն ասա, թե ինչ միրգ ես սիրում: Խնդրիր մայրիկիդ, որ նա մի խնձոր տա քեզ:   

Կրտսեր դպրոցի ավելի ավագ դասարաններում սովորողների խոսքի զարգացմանն ուղղված վարժությունների մեծ փաթեթ է ներկայացված Դպիր 45-ում “To teach the language and not some knowledge about the language”:

 

Ուսումնական ճամփորդություններ

Կրտսեր դպրոցում ուսումնական ճամփորդություն կարող է լինել այցելություն դեպի խոհանոց, երբ դասի թեման տարբեր ուտեստների անուններն են ու խոհանոցային պարագաները: Տարբեր ծաղիկների և բույսերի մասին թեման ավելի լավ յուրացնելու համար միջին դպրոցի բուսաբանական դպրոց-լաբորատորիան նույնպես կարող է լինել ուսումնական ճամփորդության վայր: Կենդանաբանական այգին կարող է լինել ուսումնական ճամփորդության վայր, երբ տարբեր կենդանիների անգլերեն անուններրն են ուսուցանվում:

Սովորողիձեռքբերածգիտելիքներիևկարողություններիգործնականկիրառություններիձևերը

  • Ուսումնասիրվող թեմաների վերաբերյալ երգերի ուսուցում և դրանց ներկայացումը մեդիաուրբաթներին և այլ ստուգատեսներին
  • Կրթահամալիրի կրտսեր դպրոցների ենթակայքերում անգլերեն փոքրիկ նյութերի տեղադրում դասավանդողների օգնությամբ
  • Կրտսեր դպրոցի 2-3-րդ դասարաններում սովորողների համար դասավանդողների գրած փոքրիկ տեքստերի ընթերցում
  • Կրտսեր դպրոցի ավագ և միջին դպրոցի կրտսեր դասարաններում սովորողների համար նախատեսված տեքստերի ընթերցում www.mightybook.comhttp://www.eslfast.com/ կայքերում: