2012-2013 ուստարվա ընթացքում <> կրթահամալիրում իրականացվող ներառական կրթության անգլերենի ծրագիրը Դպրոց-պարտեզում

Image

Բացատրագիր

Ներառական կրթության  յուրաքանչյուր երեխա ունի մտավոր զարգացման, ֆիզիկական կարողությունների և զգայարանների միայն իրեն հատուկ սահմանները և այդ պատճառով էլ նրանց համար նախատեսվող առարկայական ծրագրերը պետք է որքան հնարավոր է անհատականացված լինեն: Անգլերենի այս երկու ծրագրերը նախատեսվում են Դպրոց-պարտեզի 5-2 դասարանի սովորողներ`Վանիկ Գրիգորյանի և Սվետա Վարդանյանի ինչպես նաև` 6-1 դասարանի սովորող Գոռ Օսեյանի  համար:

Ուսումնական միջավայրը երեք սովորողների համար նույնն է.  անգլերենի ուսուցումը կազմակերպվում է հիգիենայի պահանջներին համապատասխանող դասասենյակ-կաբինետում, որը կահավորված է  համացանցին միացված համակարգիչով, էլեկտրոնային գրատախտակով, պրոյեկտորով:

Էլեկտրոնային ուսումնական նյութերից բացի որպես հիմնական դասագիրք ծառայում է Round-up  starter, Virginia Evans, Jenny Dooley, Longman 2010.

Վանիկ Գրիգորյանի և Սվետա Վարդանյանի համար նախատեսվող անգլերենի առարկայական ծրագիրը  

Նպատակը- Ուսումնական տարվա վերջում սովորողները ձեռք են բերելու հաղորդակցական պարզագույն կարողություններ, որոնք նախանշվում են ուսումնառության առաջին տարվա համար

Խոսքային կարողություններ

Խոսելու և լսելով հասկանալու կարողություններ.

Սովորողները  պետք է կարողանան

  • հասկանալ ուսուցչի պարզ հրահանգները` Stand up, sit down, read the text, translate, go to the board, come here, go there.
  • Ներկայանալ` ասելով անունը և ազգանունը, ապրելու և սովորելու վայրը
  • 5-6 նախադասությամբ նկարագրել իրենց օրը
  • Ցույց տալով  իրենց շրջապատող առարկաները կամ նրանց նկարները` նշելով դրանց գույները

Ընթերցելու կարողություններ

Սովովորողները պետք է կարողանան

  • Կարդալ և հասկանալ այն տեքստը, որի բովանդակությամբ կարողանում են խոսել

Գրելու կարողությունները

Սովորողները պետք է կարողանան

  • Գրել իրենց անունը և ազգանունը
  • Արտագրել իրենց ծանոթ տեքստը, որի բովանդակությամբ կարողանում են խոսել

Բովանդակություն

Անգլերենի տառերի ճանաչում և հնչյունների արտաբերման կարողություն

Բառապաշար

Տարվա ընթացքում սովորողները պետք է ձեռք բերեն 50-60 բառերի ակտիվ բառապաշար, որոնցով կկարողանան կազմել պարզ բառակապակցություններ և նախադասություններ

Գոյականներ- գրենական պիտույքներ, մրգեր և բանջարեղեններ, հաց, ջուր, թեյ, կաթ, հայր, մայր, եղբայր, քույր, տուն, դպրոց, դասասենյակ, սեղան, աթոռ

Բայեր- գնալ, գալ, կարդալ, նստել, կանգնել, քնել, արթնանալ, ուտել, խմել, խաղալ, տալ, վերցնել, ուզենալ, ունենալ, լինել

“Ներկա շարունակական” և “Ներկա անորոշ” բայական ժամանակաձևերի ամենապարզ կիրառումները

Ածականներ – մեծ, փոքր, ամենագործածական 6 գույները, սիրուն

Թվականներ – 1-10

Դերանուններ – անձնական և ցուցական

 Առաջիկա մեկ ամսում նախատեսվում է՝

  1. Տառեր, հնչյուններhttp://www.starfall.com/n/level-k/index/load.htm?f
  2. Բառապաշարի ընդլայնում(մրգերի, բանջարեղենների անուններ, գույներ)
  3. Պարզագույն բառակապակցություններhttp://www.youtube.com/watch?v=oRlRmm4kwxs

Կենդանիների անուններ

Գոռ Օսեյանի համար նախատեսվում է միայն բանավոր հաղորդակցման պարզագույն կարողությունների զարգացում ավելի սահմանափակ բառապաշարով` հիմնականում ասվածից հետո կրկնողության միջոցով:

Աննա Գանջալյան

Դպրոց-պարտեզի անգլերենի դասավանդող

28.10.2012