Անգլերենի կարճաժամկետ նախագծերը կրտսեր դպրոցում

Այս մեթոդական հոդվածում ես ուզում եմ ներկայացնել կրտսեր դպրոցում անգլերենի կարճաժամկետ ուսումնական նախագծերի մտահղացման և իրականացման իմ փորձը: Նախագծերը կարճաժամկետ են, որովհետև կրտսեր դպրոցի սովորողները չափազանց հետաքրքրասեր են և ոգևորվում են նորություններով: Գրեթե  անհնար է միևնույն թեմայով նրանց հետաքրքրությունը պահել մի քանի շաբաթ կամ ամիս: Դրա կարիքն էլ չկա, քանի որ պետք է կատարել առարկայական ծրագրի պահանջները և նախագծերն էլ մտահղացվում են այդ ծրագրի պահանջներից ելնելով: Նախագծերի մտահղացման և իրականացման իմ գործունեության ամենակարևոր սկզբունքը սա է. «Տարբեր ուսումնական գործունեության ձևերով իրականացվող յուրաքանչյուր ուսումնական նախագիծ պետք է, նախ և առաջ, նպաստի սովորողի խոսքային կարողությունների զարգացմանը»: Օրինակ, ծրագրով նախատեսված է, որ 5-րդ դասարանի սովորողը պետք է կարողանա պատասխանել իր դպրոցին, դասարանին, ուսուցիչներին վերաբերող պարզ հարցերին: Ծրագրային այս պահանջից էլ ծնվում է նախագծի մտահղացումը:

Նախագիծ 1(անհրաժեշտ ժամանակը` երկու շաբաթ)

5-րդ դասարանցիները ներկայացնում են Դպրոցպարտեզը անգլերեն: Նախագծի նպատակը դպրոցական թեմայով սովորողների խոսքային կարողությունների զարգացումն է: Նախագծի իրականացման վերջնագիծը համարվում է թվային միջոցներով ստեղծված տեսադասը,  որը դրվում է դպրոց-պարտեզի ենթակայքում:

Նախագծի իրականացման ընթացքը.

Սկզբում կազմում եմ մեր Դպրոց-պարտեզի մասին անգլերենով մի տեքստ, որի բառապաշարը, լեզվական կառուցվածքները համապատասխանում են 5-րդ դասարանի առարկայական ծրագրի լեզվական նյութին: Տեքստը կազմելուց հետո առաջին անգամ ես եմ այն բարձրաձայն ասում դասարանում: Սովորողները կրկնում են իմ արտաբերած յուրաքանչյուր նախադասություն և հարկ եղած դեպքում թարգմանում այն հայերեն: Երբ համոզվում եմ, որ բոլոր սովորողները կարողանում են ասել այդ նախադասությունները, առաջարկում եմ նրանց հնարավորին չափ փոխարինել նախադասություններում գործածված բառերն այլ` արդեն ծանոթ բառերով: Տեքստի լեզվական նյութի ամրապնդման աշխատանքի  հաջորդ էտապը տեքստի հիման վրա երկխոսությունների կազմումն է: Դպրոցական թեմայով երկխոսություններ կազմելու և վարելու կարողությունը ամրապնդելուց հետո կարելի է անցնել նախագծի վերջնագծին`տեսադասի ստեղծմանը: Դրա համար ինձ անհրաժեշտ է թվային ֆոտոխցիկ, թվային ձայնարկիչ և համակարգիչ: Դասերից հետո, սովորողների հետ բազմաթիվ լուսանկարներ ենք  անում տեքստի բովանդակությանը համապատասխան, որից հետո սկսվում են ձայնագրման աշխատանքները: Սովորողը նայում է նկարին և մեկնաբանում այն, և հենց այդ ժամանակ ձայնագրվում է նրա խոսքը: Աշխատանքի հաջորդ էտապը երաժշտության և սովորողների ձայնագրությունների կցումն է արված լուսանկարներին: Ահա ստացված արդյունքը.

http://b4.mskh.am/node/3515

Նախագիծ 2 (նախագծի իրականացվում է երկու շաբաթա ընթացքում)

Տարվա եղանակները

5-րդ դասարանի ծրագրով նախատեսված է նաև «Ես և շրջակա միջավայրը» թեմայի շրջանակներում սովորողների մոտ ձևավորել անգլերենով տարվա եղանակների մասին խոսելու կարողությունը: Ծրագրի կատարմանը նպատակաուղղված այս կարճաժամկետ նախագծի իրականացման վերջնագիծը համարվում է թվային տեսախցիկով նկարահանված տեսաֆիլմը, որում երեխաները խոսելով և երգելով ներկայացնում են տարվա չորս եղանակները:

Նախագծի իրականացման ընթացքը

Նախապատրաստական աշխատանքն իր մեջ ներառում է տարվա չորս եղանակների մասին կարճ, երեխաների համար մատչելի լեզվով  և ծրագրին համապատասխան քերականական կառուցվածքներով տեքստի կազմումը և եղանակային տարբեր դրսևորումներին համապատասխան լուսանկարներ:

Տեքստը կազմելուց հետո սկսվում է տեքստի հետ աշխատանքը: Մեծ էկրանի վրա ցույց եմ տալիս առաջին նկարը և սկսում եմ այն նկարագրել. “ It is winter. It is cold. It snows in winter. The nature is asleep in winter. The winter months are: December, January and February. We play snowballs, skate and ski in winter. Տեքստի նախադասությունները երեխաները բազմաթիվ անգամ կրկնում են: Երբ համոզվում եմ, որ ձմռան նկարագրությունը բոլոր սովորողները կարողանում են ասել, անցնում եմ հաջորդ եղանակի նկարագրությանը: Երբ  չորս եղանակների նկարագրությունները ամրապնդված են, կարելի է արդեն անցնել տարվա եղանակների համեմատություններին: Դա կարելի է անել սխալ հարցադրումներով: Օրինակ, «Is it warm in winter? Is it cold in summer? Does it often rain in summer?» Տեքստերի հետ հաջորդ աշխատանքը մի փոքր ստեղծագործական մոտեցում է պահանջում: Սովորողները դասի ընթացքում զույգերով տարբեր երկխոսություններ են կազմում տարվա եղանակների մասին: Այս աշխատանքից հետո երեխաները լրիվ պատրաստ են ուսումնական տեսաֆիլմի նկարահանմանը: Ահա ստացված արդյունքը.

http://b4.mskh.am/node/3258

Ուսումնական ճամփորդությունները նույնպես աշխատում եմ հնարավորին չափ օգտագործել անցած բառապաշարը, լեզվական կառուցվածքները ամրապնդելու համար` օգտագործելով ճամփորդության ընթացքում ակամայից ստեղծվող իրավիճակները: Օրինակ, երբ սովորողների խմբի հետ մեկնում էի Գառնի, ճանապարհին սկսեցի անգլերեն խոսել նրանց հետ: Ես հարցնում էի նրանց, թե ինչ են անում իրենք այդ պահին, ինչ են տեսնում: Նրանց համար իրոք որ “ուրախ անգլերեն” էր: Նրանք այդ պահին ոչ թե դաս էին պատասխանում, այլ իրավիճակից ելնելով խոսում էին անգլերեն:

http://b4.mskh.am/node/3321

Աննա Գանջալյան

Դպրոց-պարտեզ, անգլերենի դասավանդող

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s