Ըստ ուսումնական օրացույցի 2013-2014 ուսումնական տարում նախատեսվող նախագծերի իրականացում համապատասխան դասարանների սովորողների հետ:

3-րդ դասարանում նախատեսվող նախագծեր

<<Ուսուցչի օր>> նախագիծ

  1. Նախագծի իրականացման տևողությունը՝ սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 4
  2. Նպատակը՝ սովորողները անգլերենով պետք է կարողանան ներկայացնել իրենց սիրելի ուսուցչին և արտահայտել իրենց սերն ու ցանկությունները ուսուցչի օրվա կապակցությամբ:
  3. Նախագծի վերջնական արդյունքը. տեսաֆիլմ հետևյալ բովանդակությամբ՝ յուրաքանչյուր սովորող ունենում է տեսաֆիլմի իր էջը, որտեղ նա ներկայանում է երկու-երեք նախադասությամբ ինքնանկարով հանդերձ, ներկայացնում է իր սիրած ուսուցչին՝ իր նկարով և նրան ուղղված խոսքերով:
  4. Նախագծի իրականացմա նհամար անհրաժեշտ գործողությունների ծրագիրը
  • Յուրաքանչյուր երեխայի հետ աշխատանքը արվում է անհատապես բանավոր ձևով: Նրանց արտաբերած խոսքը մոտավորապես այսպիսին է լինելու. This is me. I am Ashot Manukyan. I am 9 years old. This is my teacher. She is Naira Avagyan. I like her very much. I want to give her these flowers.
  • Յուրաքանչյուր երեխա իր անձնական նեթբուքով Paint ծրագրով նկարում է իրեն և իր սիրելի ուսուցչին և այն ինչ ուզում է նվիրել  նրան:
  • Ձայնագրվում է յուրաքանչյուր սովորողի խոսքը:

 

  1. AVS ծրագրով ստեղծված տեսաֆիլմը դրվում է Դպրոց-պարտեզի ենթակայքում:

 

 

 

<<Սուրբ Ծնունդ և Ամանոր>> նախագիծ

  1. Նախագծի իրականացման տևողությունը՝ դեկտեմբերի 15-ից մինչև 25-ը:

 

  1. Նպատակը՝ սովորողները պետք է կարողանան անգլերենով Ամանորի հետ կապված պարային շարժումներով երգ ներկայացնեն:

 

 

  1. Նախագծի վերջնական արդյունքը՝ տվյալ երգի բառերով պատրաստած կարաոկե,  որի հնչեղությամբ սովորողները երգում են և միաժամանակ համապատասխան պարային շարժումներ անում:

 

  1. Նախագծի իրականացման համար անհրաժեշտ գործողությունների ծրագիրը

 

  • Նախ ինտերնետից փնտրում եմ սովորողների բառապաշարին հարմար երգ:
  • Սովորողներին սովորեցնում եմ այդ երգի բառերը և այդ բառերին համապատասխան պարային շարժումներ:
  • Յուրաքանչյուր սովորող իր անձնական նեթբուքով Paint ծրագրով երգի բովանդակությանը համապատասխան նկարում է նկարներ:
  • Այդ նկարները կցելով AVS ծրագրով պատրաստում եմ երգ-կարաոկե:

 

  1. Վերջնական արդյունքը՝ երգ-պար ներկայացում մեդիաուրբաթին ձմեռային ճամբարի օրերի ընթացքում:

 

4-րդ դասարանում նախատեսվող նախագծեր

<<Ձոն կնոջը>> նախագիծ

 

Նախագծի տևողությունը՝ մեկ ամիս (մարտի 8-ից ապրիլի 7-ը)

 

Մասնակիցները՝ 4-րդ դասարանցիներ

 

Նպատակը՝ սովորողները ձեռք են բերում շնորհավորանքներ, մաղթանքներ ասելու, գրելու, սեփական նոթբուքերով դրանք ձևավորելու և տոնի նախօրեին դրանք ուղարկելու սովորույթը:

 

Նախագծի վերջնական արդյունքը. տեսաֆիլմ հետևյալ բովանդակությամբ՝ յուրաքանչյուր սովորողի Paint ծրագրով  պատրաստած բացիկը իր մոր նկարագրությամբ և մորն ուղղված շնորհավորանքներով և մաղթանքներով, որն ուղեկցվում է նրա ձայնագրությամբ:

 

Նախագծի իրականացման համար անհրաժեշտ գործողությունների ծրագիր.

  • Սովորողները սովորում են արտահայտություններ, որոնցով կարելի է ներկայացնել իրենց մայրիկներին, ինչպես նաև արտահայտություններ, որոնցով կարելի է շնորհավորել իրենց մայրիկներին:
  • Յուրաքանչյուր սովորող Paint ծրագրով պատրաստում է  բացիկ, որի մի կողմում նրա մոր նկարագրությունն է իսկ մյուս կողմում՝ նրան ուղղված շնորհավորանքներն ու մաղթանքները:
  • Դասավանդողը ձայնագրում է յուրաքանչյուր սովորողի խոսքը և հավաքելով նրանց աշխատանքները AVS ծրագրով, ստեղծում է տեսաֆիլմը, որի վերնագիրն է` «I Love You, Mother»:

Վերջնական արդյունքը՝ ստեղծված տեսաֆիլմը դրվում է Դպրոց-պարտեզի ենթակայքում:

 

5-րդ դասարանում նախատեսվող նախագծեր

Մխիթար Սեբաստացու օրերին ընդառաջ  <<Մերդպրոցը>>  նախագիծ

1.Նախագծի իրականացման տևողությունը՝ նոյեմբերի 10-ից 18-ը

2.Նպատակը՝ սովորողները պետք է կարողանան անգլերենով ներկայացնեն իրենց դպրոցը

3. Նախագծի վերջնական արդյունքը՝ Դպրոց-պարտեզի մասին պատմող անգլերեն տեսաֆիլմ

4.Նախագծի իրականացման համար անհրաժեշտ գործողությունների ծրագիրը

  • Սովորողները լուսանկարում  և տեսանկարահանում են Դպրոց-պարտեզի տարբեր դասասենյակները,  մարզասրահը, ամառային և փակ լողավազանները, կանաչ պարտեզը.
  • Կատարվում է աշխատանքի բաժանում, որի արդյունքում յուրաքանչյուր սովորող ստանձնում է իր սիրելի դպրոցի մի որևէ մասը ներկայացնելու պատասխանատվությունը:
  • Յուրաքանչյուր սովորող շարադրություն է գրում (5-7 նախադասություն), որով ներկայացնում է Դպրոց-պարտեզի մասին պատմող տեսաֆիլմի իրեն հանձնարարված մասը: 
  • Դասավանդողը, հավաքելով սովորողների գրած շարադրությունները, արած լուսանկարները և վիդեո նկարահանումները՝ AVS ծրագրով ստեղծում է ուսումնական տեսաֆիլմ:

5.Վերջնական արդյունքը՝ տեսաֆիլմը տեղադրվում է Դպրոց-պարտեզի ենթակայքում:

 

Թումանյանական օրերին ընդառաջ.  Թումանյանի «Սուտասանը» նախագիծ

1.Նախագծի իրականացման տևողությունը՝ փետրարի 12-ից 22-ը

2.Նպատակը՝ սովորողները պետք է կարողանան պատմել Թումանյանի «Սուտասանը» անգլերեն:

3. Նախագծի վերջնական արդյունքը՝ տեսաֆիլմ. «Սուտասանը» անգլերեն, որտեղ երևալու է յուրաքանչյուր սովորողի Paint ծրագրով արված հերոսների նկարները և լսվելու է նրանց անգլերեն խոսքը՝ ըստ համապատասխան նկարների բովանդակության:

4. .Նախագծի իրականացման համար անհրաժեշտ գործողությունների ծրագիրը

  • Յուրաքանչյուր սովորողին հանձնարարվում է հեքիաթից մի փոքր հատված թարգմանել:
  • Սովորողներից յուրաքանչյուրը Paint ծրագրով նկարում է 2-3 հեքիաթի բովանդակությանը համապատասխան նկար:
  • Ձայնագրվում է յուրաքանչյուր սովորողի, արդեն ստուգված, թարգմանած հատվածը:
  • Հավաքելով սովորողների ձայնագրությունները և նկարները՝ պատրաստվում է AVS ծրագրով տեսաֆիլմ:

5.Վերջնական արդյունքը. Տեսաֆիլմը դրվում է դասավանդողի բլոգում և հղումով դրվում է Դպրոց-պարտեզի ենթակայքում:

 

 

6-րդ դասարանում նախատեսվող նախագծեր

<<Մեր կատարած ուսումնական ճամփորդությունները>> նախագիծ

1.Նախագծի իրականացման տևողությունը՝ սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 10-ը

2. Մասնակիցները՝ 6-րդ դասարանցիներ

3.Նպատակը՝ սովորողները ձեռք են բերում տարբեր ժամանակներում իրենց արդեն արված աշխատանքները հավաքելու և տվյալ թեմայով մի ընդհանուր պրեզենտացիա անելու կարողություն անգլերեն լեզվով:

4.Նախագծի վերջնական արդյունքը՝ ուսումնական տեսաֆիլմ`«Մեր կատարած ուսումնական ճամփորդությունները»

 5. .Նախագծի իրականացման համար անհրաժեշտ գործողությունների ծրագիրը

  • Սովորողները Դպրոց-պարտեզի ենթակայքում որոնում և գտնում են տարբեր ժամանակներում իրենց կատարած ճամփորդությունների մասին պատմող նյութեր` հայերեն, ռուսերեն, անգլերեն:
  • Դասարանը բաժանվում է խմբերի, որոնց քանակը հավասար է կատարած ճամփորդությունների թվին և յուրաքանչյուր խումբ ստանձնում է մի որևէ ճամփորդության մասին պատմելու պատասխանատվությունը:
  • Ձայնագրվում է նրանց, արդեն ստուգված, շարադրանքի նյութը:
  • Հավաքելով շարադրանքները, ձայնագրությունները և ընտրված  լուսանկարները, դասավանդողը պատրաստում է AVS ծրագրով մի ուսումնական տեսաֆիլմ «Our Educational Trips» վերնագրով:
  1. Վերջնական արդյունքը՝ տեսաֆիլմ «Our Educational Trips», որը հնարավոր կլինի ներկայացնել տարբեր ստուգատեսներին:

 

Սուրբ Հարության տոնին ընդառաջ. <<Ինչպե՞ս են մարդիկ նշում զատիկը Հայաստանում>> նախագիծ

1.Նախագծի տևողությունը՝ մարտի 10-ից մարտի 31-ը

2.Մասնակիցները՝ 6-րդ դասարանցիներ

3.Նպատակը՝ սովորողները ձեռք են բերում զատկի հետ կապված ավանդույթների մասին անգլերենով պատմելու կարողություն:

4. Նախագծի վերջնական արդյունքը. պատրաստվելու է տեսադաս, ուր սովորողները միմյանց հարցեր տալով պարզելու են զատկի տարբեր ավանդույթների  հետ կապված մանրամասնություններ:

5. Նախագծի իրականացման համար անհրաժեշտ գործողությունների ծրագիրը

  • Սովորողներին հանձնարարվում է կարդալ Ռուդիկ Հայրոյանի <<Զատիկ>> գիրքը:
  • Դասավանդողը գրքի որոշ հատվածների հիմնական բովանդակությունը փոխադրում է պարզեցված անգլերենով, որը սովորողները ուսումնասիրում են համեմատելով այն գրքի համապատասխան հատվածների հետ:
  • Անգլերեն տեքստերը յուրացնելուց հետո սովորողները միմյանց տալիս են հարցեր և ստանում պատասխաններ: Քննարկման ընթացքը ձայնագրվում է:

6.Վերջնական արդյունքը. Ուսումնական նյութ «Traditions Connected with Easter», որն իր մեջ ներառում է զատկական տեքստեր, հարց ու պատասխաններ իրենց ձայնագրություններով ու նկարներով:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s