Սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է 10 բալանոց համակարգով: Առանձին գնահատվում է նրա բանավոր հարցումը, դասարանական աշխատանքը, մասնակցությունը նախագծին: Գնահատականը սովորողին տալիս է պատասխանատվության զգացում, և ոգեշնչում է ձգտել ավելի լավին:
5-րդ դասարանի սովորողի կիսամյակային գնահատականը ձևավորվում է հետևյալ կերպ.
4-5 միավոր
Պարզ տեքստի ընթերցում, թարգմանում
6-7 միավոր
5-րդ դասարանին համապատասախան տեքստերի ընթերցում, թարգմանում: Լսելով հասկանալ և կազմել պարզ ընդարձակ նախադասություններ: 4 ժամանակաձևերի(ներկա անորոշ, ներկա շարունակ., անցյալ, ապառնի) տարբերում:
8-9 միավոր
Տեքստերի ընթերցում, թարգմանում, կարդացած տեքստի վերարտադրում, 4 ժամանակաձևերով նախադասությունների կազմում, տարբեր թեմաների վերաբերյալ շարադրություններ գրելու կարողություն, մասնակցություն նախագծին
10 միավոր
Երբ թվարկածին ավելանում է հետազոտական աշխատանք, մասնակցությունը մեդիաօլիմպիադային, թարգմանչական ստուգատեսին, հանրակրթական Դիջիտեքին: