Դիջիպատում 2013-2014

Աշխատում եմ Դպրոց-պարտեզում որպես անգլերենի դասավանդող և 2013-ի ընթացքում միշտ էլ աշխատել եմ չշեղվել իմ առարկայական ծրագրից: Ուսումնական նախագծերի բովանդակությունն էլ միշտ իր արմատներն ունեցել է մեր առարկայական ծրագրում: Օրինակ, 2013-ի ընթացքում իմ դասարաններում որպես նախագծերի վերջնական արդյունք ստեղծվեցին  հետևյալ տեսաֆիլմերը սովորողների անգլերեն ձայնագրություններով՝

Կիկոսի մահը

Զատկական քառյակներ անգլերենով

Ուսումանական ճամփորդություն

Ուսուցչի օրը

Մխիթար Սոբաստացու կենսագրությունը

Սուրբ ծննդյան տոները Ավստրիայում

 Այդ բոլոր նախագծերը առարկայական ծրագրի առանցքային թեմաներն են: Այսպիսով առարկայական ուսումնական թեման դառնում է մեր նախագիծը: Մինչև նախագծի վերջնական արդյունքի` ֆիլմի ստեղծումը, սովորողները ստանում են համապատասխան լեզվական գիտելիքներ, սովորում են խոսել և գրել փոքրիկ շարադրություններ նշված թեմաներով:

Սովորողների այլ աշխատանքները՝ իրենց կատարած ճամփորդությունները անգլերենով, թարգմանությունները, փոքրիկ շարադրությունները Երևանի մասին:

 

Կրտսեր դպրոցում անգլերենի կարճաժամկետ նախագծերի իրականացման իմ փորձը նկարագրել եմ իմ մեթոդական հոդվածում , որը հրապարակվել է Դպիրում:

Ինչպես արդեն նշեցի, կարևորում եմ կրտսեր դպրոցում առարկայական ծրագրով նախատեսված խոսքային կարողությունների զարգացումը և այդ պատճառով էլ հեղինակային մանկավարժության մեր Մայիսյան հավաքին իմ մասնակցությունը եղավ այդ թեմայով իմ հոդվածի հրապարակումը Դպիրում «4-րդ և 6-րդ դասարանների սովորողների ելքային կարողությունները անգլերենից»: Այս հոդվածը ես նաև անգլերեն ներկայացրեցի «The language competency of the learners of Grades 4 and 6 at the end of the school year»

2013-ի հոկտեմբերի 14-ից մինչև նոյեմբերի 11-ը Բրիտանական խորհրդի կազմակերպած ներառական կրթության «Կրթական հատուկ կարիքներ ունեցող երեխաների ուսուցման»  առցանց սեմինար-վերապատրաստման մասնակիցն եմ եղել: Այդ առցանց սեմինար-վերապատրաստումը շատ արդյունավետ էր, և ես ուզեցի իմ ստացած նոր գիտելիքներն ու կարողությունները փոխանցել իմ գործընկերներին: Այդ պատճառով էլ գրեցի «Ավելի մեծ հոգատարություն կրթական հատուկ կարիքներ ունեցող երեխաներին» հոդվածը, որը հրապարակվեց Դպիրում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հասմիկ Ղազարյանին, ում խորհուրդներին հետևելով ավելի ամբողջական դարձրեցի իմ հոդվածի նախնական տարբերակը: Այս հոդվածը ես նաև անգլերեն թարգմանեցի:

2014 թվականին պատրաստվեում եմ նույն ոգևորությամբ իրականացնել ըստ տոնական օրացույցի հետևյալ նախագծերը համապատասխան դասարանների սովորողների հետ՝

<<Ձոն կնոջը>> նախագիծ, Թումանյանական օրերին ընդառաջ. Թումանյանի <<Սուտասանը>>, Սուրբ Հարության տոնին ընդառաջ. <<Ինչպե՞ս են մարդիկ զատիկը նշում Հայաստանում>> նախագիծ: Եվ, իհարկե, շարունակելու ենք <<Մեր կատարած ուսումնական ճամփորդությունները>> նախագիծը:

 

 

 

 

 

2014 թվականին նախատեսվող նախագծեր՝ ըստ ուսումնական օրացույցի

4-րդ դասարանում նախատեսվող նախագիծ

<<Ձոնկնոջը>> նախագիծ

 

Նախագծի տևողությունը՝ մեկ ամիս (մարտի 8-ից ապրիլի 7-ը)

Մասնակիցները՝ 4-րդ դասարանցիներ

Նպատակը՝ սովորողները ձեռք են բերում շնորհավորանքներ, մաղթանքներ ասելու, գրելու, սեփական նոթբուքերով դրանք ձևավորելու և տոնի նախօրեին դրանք ուղարկելու սովորույթը:

Նախագծի վերջնական արդյունքը. տեսաֆիլմ հետևյալ բովանդակությամբ՝ յուրաքանչյուր սովորողի Paint ծրագրով  պատրաստած բացիկը իր մոր նկարագրությամբ և մորն ուղղված շնորհավորանքներով և մաղթանքներով, որն ուղեկցվում է նրա ձայնագրությամբ:

Նախագծիիրականացմանհամարանհրաժեշտգործողություններիծրագիր.

  • Սովորողները սովորում են արտահայտություններ, որոնցով կարելի է ներկայացնել իրենց մայրիկներին, ինչպես նաև արտահայտություններ, որոնցով կարելի է շնորհավորել իրենց մայրիկներին:
  • Յուրաքանչյուր սովորող Paint ծրագրով պատրաստում է  բացիկ, որի մի կողմում նրա մոր նկարագրությունն է իսկ մյուս կողմում՝ նրան ուղղված շնորհավորանքներն ու մաղթանքները:
  • Դասավանդողը ձայնագրում է յուրաքանչյուր սովորողի խոսքը և հավաքելով նրանց աշխատանքները AVS ծրագրով, ստեղծում է տեսաֆիլմը, որի վերնագիրն է` «I Love You, Mother»:

Վերջնականարդյունքը՝ ստեղծված տեսաֆիլմը դրվում է Դպրոց-պարտեզի ենթակայքում:

6-րդ դասարանում նախատեսվող նախագծեր

 

Թումանյանական օրերին ընդառաջ.  Թումանյանի «Սուտասանը» նախագիծ

1.Նախագծի իրականացման տևողությունը՝ փետրարի 12-ից 22-ը

2.Նպատակը՝ սովորողները պետք է կարողանան պատմել Թումանյանի «Սուտասանը» անգլերեն:

3. Նախագծի վերջնական արդյունքը՝ տեսաֆիլմ. «Սուտասանը» անգլերեն, որտեղ երևալու է յուրաքանչյուր սովորողի Paint ծրագրով արված հերոսների նկարները և լսվելու է նրանց անգլերեն խոսքը՝ ըստ համապատասխան նկարների բովանդակության:

4. .Նախագծի իրականացման համար անհրաժեշտ գործողությունների ծրագիրը

  • Յուրաքանչյուր սովորողին հանձնարարվում է հեքիաթից մի փոքր հատված թարգմանել:
  • Սովորողներից յուրաքանչյուրը Paint ծրագրով նկարում է 2-3 հեքիաթի բովանդակությանը համապատասխան նկար:
  • Ձայնագրվում է յուրաքանչյուր սովորողի, արդեն ստուգված, թարգմանած հատվածը:
  • Հավաքելով սովորողների ձայնագրությունները և նկարները՝ պատրաստվում է AVS ծրագրով տեսաֆիլմ:

5.Վերջնական արդյունքը. Տեսաֆիլմը դրվում է դասավանդողի բլոգում և հղումով դրվում է Դպրոց-պարտեզի ենթակայքում:

<<Մերկատարածուսումնականճամփորդությունները>> նախագիծ

1.Նախագծի իրականացման տևողությունը՝ սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 10-ը

2. Մասնակիցները՝ 6-րդ դասարանցիներ

3.Նպատակը՝ սովորողները ձեռք են բերում տարբեր ժամանակներում իրենց արդեն արված աշխատանքները հավաքելու և տվյալ թեմայով մի ընդհանուր պրեզենտացիա անելու կարողություն անգլերեն լեզվով:

4.Նախագծի վերջնական արդյունքը՝ ուսումնական տեսաֆիլմ`«Մեր կատարած ուսումնական ճամփորդությունները»

5. .Նախագծի իրականացման համար անհրաժեշտ գործողությունների ծրագիրը

  • Սովորողները Դպրոց-պարտեզի ենթակայքում որոնում և գտնում են տարբեր ժամանակներում իրենց կատարած ճամփորդությունների մասին պատմող նյութեր` հայերեն, ռուսերեն, անգլերեն:
  • Դասարանը բաժանվում է խմբերի, որոնց քանակը հավասար է կատարած ճամփորդությունների թվին և յուրաքանչյուր խումբ ստանձնում է մի որևէ ճամփորդության մասին պատմելու պատասխանատվությունը:
  • Ձայնագրվում է նրանց, արդեն ստուգված, շարադրանքի նյութը:
  • Հավաքելով շարադրանքները, ձայնագրությունները և ընտրված  լուսանկարները, դասավանդողը պատրաստում է AVS ծրագրով մի ուսումնական տեսաֆիլմ «Our Educational Trips» վերնագրով:
  1. Վերջնական արդյունքը՝ տեսաֆիլմ «Our Educational Trips», որը հնարավոր կլինի ներկայացնել տարբեր ստուգատեսներին:

Սուրբ Հարության տոնին ընդառաջ. <<Ինչպե՞սենմարդիկնշումզատիկըՀայաստանում>> նախագիծ

1.Նախագծի տևողությունը՝ մարտի 10-ից մարտի 31-ը

2.Մասնակիցները՝ 6-րդ դասարանցիներ

3.Նպատակը՝ սովորողները ձեռք են բերում զատկի հետ կապված ավանդույթների մասին անգլերենով պատմելու կարողություն:

4. Նախագծի վերջնական արդյունքը. պատրաստվելու է տեսադաս, ուր սովորողները միմյանց հարցեր տալով պարզելու են զատկի տարբեր ավանդույթների  հետ կապված մանրամասնություններ:

5. Նախագծիիրականացմանհամարանհրաժեշտգործողություններիծրագիրը

  • Սովորողներին հանձնարարվում է կարդալ Ռուդիկ Հայրոյանի <<Զատիկ>> գիրքը:
  • Դասավանդողը գրքի որոշ հատվածների հիմնական բովանդակությունը փոխադրում է պարզեցված անգլերենով, որը սովորողները ուսումնասիրում են համեմատելով այն գրքի համապատասխան հատվածների հետ:
  • Անգլերեն տեքստերը յուրացնելուց հետո սովորողները միմյանց տալիս են հարցեր և ստանում պատասխաններ: Քննարկման ընթացքը ձայնագրվում է:

6.Վերջնական արդյունքը. Ուսումնական նյութ «Traditions Connected with Easter», որն իր մեջ ներառում է զատկական տեքստեր, հարց ու պատասխաններ իրենց ձայնագրություններով ու նկարներով: