4-րդ դասարանում նախատեսվող նախագիծ
<<Ձոնկնոջը>> նախագիծ
Նախագծի տևողությունը՝ մեկ ամիս (մարտի 8-ից ապրիլի 7-ը)
Մասնակիցները՝ 4-րդ դասարանցիներ
Նպատակը՝ սովորողները ձեռք են բերում շնորհավորանքներ, մաղթանքներ ասելու, գրելու, սեփական նոթբուքերով դրանք ձևավորելու և տոնի նախօրեին դրանք ուղարկելու սովորույթը:
Նախագծի վերջնական արդյունքը. տեսաֆիլմ հետևյալ բովանդակությամբ՝ յուրաքանչյուր սովորողի Paint ծրագրով պատրաստած բացիկը իր մոր նկարագրությամբ և մորն ուղղված շնորհավորանքներով և մաղթանքներով, որն ուղեկցվում է նրա ձայնագրությամբ:
Նախագծիիրականացմանհամարանհրաժեշտգործողություններիծրագիր.
- Սովորողները սովորում են արտահայտություններ, որոնցով կարելի է ներկայացնել իրենց մայրիկներին, ինչպես նաև արտահայտություններ, որոնցով կարելի է շնորհավորել իրենց մայրիկներին:
- Յուրաքանչյուր սովորող Paint ծրագրով պատրաստում է բացիկ, որի մի կողմում նրա մոր նկարագրությունն է իսկ մյուս կողմում՝ նրան ուղղված շնորհավորանքներն ու մաղթանքները:
- Դասավանդողը ձայնագրում է յուրաքանչյուր սովորողի խոսքը և հավաքելով նրանց աշխատանքները AVS ծրագրով, ստեղծում է տեսաֆիլմը, որի վերնագիրն է` «I Love You, Mother»:
Վերջնականարդյունքը՝ ստեղծված տեսաֆիլմը դրվում է Դպրոց-պարտեզի ենթակայքում:
6-րդ դասարանում նախատեսվող նախագծեր
Թումանյանական օրերին ընդառաջ. Թումանյանի «Սուտասանը» նախագիծ
1.Նախագծի իրականացման տևողությունը՝ փետրարի 12-ից 22-ը
2.Նպատակը՝ սովորողները պետք է կարողանան պատմել Թումանյանի «Սուտասանը» անգլերեն:
3. Նախագծի վերջնական արդյունքը՝ տեսաֆիլմ. «Սուտասանը» անգլերեն, որտեղ երևալու է յուրաքանչյուր սովորողի Paint ծրագրով արված հերոսների նկարները և լսվելու է նրանց անգլերեն խոսքը՝ ըստ համապատասխան նկարների բովանդակության:
4. .Նախագծի իրականացման համար անհրաժեշտ գործողությունների ծրագիրը
- Յուրաքանչյուր սովորողին հանձնարարվում է հեքիաթից մի փոքր հատված թարգմանել:
- Սովորողներից յուրաքանչյուրը Paint ծրագրով նկարում է 2-3 հեքիաթի բովանդակությանը համապատասխան նկար:
- Ձայնագրվում է յուրաքանչյուր սովորողի, արդեն ստուգված, թարգմանած հատվածը:
- Հավաքելով սովորողների ձայնագրությունները և նկարները՝ պատրաստվում է AVS ծրագրով տեսաֆիլմ:
5.Վերջնական արդյունքը. Տեսաֆիլմը դրվում է դասավանդողի բլոգում և հղումով դրվում է Դպրոց-պարտեզի ենթակայքում:
<<Մերկատարածուսումնականճամփորդությունները>> նախագիծ
1.Նախագծի իրականացման տևողությունը՝ սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 10-ը
2. Մասնակիցները՝ 6-րդ դասարանցիներ
3.Նպատակը՝ սովորողները ձեռք են բերում տարբեր ժամանակներում իրենց արդեն արված աշխատանքները հավաքելու և տվյալ թեմայով մի ընդհանուր պրեզենտացիա անելու կարողություն անգլերեն լեզվով:
4.Նախագծի վերջնական արդյունքը՝ ուսումնական տեսաֆիլմ`«Մեր կատարած ուսումնական ճամփորդությունները»
5. .Նախագծի իրականացման համար անհրաժեշտ գործողությունների ծրագիրը
- Սովորողները Դպրոց-պարտեզի ենթակայքում որոնում և գտնում են տարբեր ժամանակներում իրենց կատարած ճամփորդությունների մասին պատմող նյութեր` հայերեն, ռուսերեն, անգլերեն:
- Դասարանը բաժանվում է խմբերի, որոնց քանակը հավասար է կատարած ճամփորդությունների թվին և յուրաքանչյուր խումբ ստանձնում է մի որևէ ճամփորդության մասին պատմելու պատասխանատվությունը:
- Ձայնագրվում է նրանց, արդեն ստուգված, շարադրանքի նյութը:
- Հավաքելով շարադրանքները, ձայնագրությունները և ընտրված լուսանկարները, դասավանդողը պատրաստում է AVS ծրագրով մի ուսումնական տեսաֆիլմ «Our Educational Trips» վերնագրով:
- Վերջնական արդյունքը՝ տեսաֆիլմ «Our Educational Trips», որը հնարավոր կլինի ներկայացնել տարբեր ստուգատեսներին:
Սուրբ Հարության տոնին ընդառաջ. <<Ինչպե՞սենմարդիկնշումզատիկըՀայաստանում>> նախագիծ
1.Նախագծի տևողությունը՝ մարտի 10-ից մարտի 31-ը
2.Մասնակիցները՝ 6-րդ դասարանցիներ
3.Նպատակը՝ սովորողները ձեռք են բերում զատկի հետ կապված ավանդույթների մասին անգլերենով պատմելու կարողություն:
4. Նախագծի վերջնական արդյունքը. պատրաստվելու է տեսադաս, ուր սովորողները միմյանց հարցեր տալով պարզելու են զատկի տարբեր ավանդույթների հետ կապված մանրամասնություններ:
5. Նախագծիիրականացմանհամարանհրաժեշտգործողություններիծրագիրը
- Սովորողներին հանձնարարվում է կարդալ Ռուդիկ Հայրոյանի <<Զատիկ>> գիրքը:
- Դասավանդողը գրքի որոշ հատվածների հիմնական բովանդակությունը փոխադրում է պարզեցված անգլերենով, որը սովորողները ուսումնասիրում են համեմատելով այն գրքի համապատասխան հատվածների հետ:
- Անգլերեն տեքստերը յուրացնելուց հետո սովորողները միմյանց տալիս են հարցեր և ստանում պատասխաններ: Քննարկման ընթացքը ձայնագրվում է:
6.Վերջնական արդյունքը. Ուսումնական նյութ «Traditions Connected with Easter», որն իր մեջ ներառում է զատկական տեքստեր, հարց ու պատասխաններ իրենց ձայնագրություններով ու նկարներով: