2013-ին իմ իրականացրած ուսումնական նախագծերը Դպրոց-պարտեզում

Ուսումնական նախագծեր իրականացնելիս իմ կարևոր նպատակն է եղել զարգացնել սովորողների լեզվական կարողությունները, որպեսզի նախագծի վերջնական արդյունքը հեռու լինի ձևական ցուցադրական նյութ լինելուց: Քանի որ մեր իրականացրած կրթությունը նախագծային է, ուստի յուրաքանչյուր նախագծի լեզվական բովանդակությունը պետք է համապատասխանի առարկայական ծրագրի լեզվական բովանդակությանը, իսկ թեմատիկ բովանդակությամբ դրանք համապատասխանում են կրթահամալիրի օրացույցին: 2013թ իմ առաջին ուսումնական նախագիծը ըստ մեր կրթահամալիրի տոնացույցի էր: «Թումանյանական օրեր»-ին ներկայացրեցինք «Կիկոսի մահը» տեսաֆիլմը 5-րդ դասարանցիների հետ: Սկզբում հեշտացված ու պարզ անգլերենով գրեցի տեքստը, որը սովորողների համար մի հետաքրքիր դաս եղավ, որի բովանդակությունը նրանք շատ լավ գիտեին և հեշտությամբ սովորեցին այն: Տեքստի յուրացումից հետո նրանք սկսեցին տեքստի բովանդակությանը համապատասխան դրվագների պատկերներ նկարել, որից հետո սկսեցինք ձայնագրման աշխատանքները: http://www.youtube.com/watch?v=7rdy2UDc484 Երկրորդ նախագիծն ըստ ուսումնական տոնացույցի`Զատկական քառյակներ անգլերենով: Համացանցից ընտրեցի զատկական ուրախ ու տոնական անգլերեն ոտանավորներ, որոնք համապատասխանում են տվյալ տարիքային խմբին: Ոտանավորներն այնքան ուրախ էին ու պատկերավոր, որ սովորողները հեշտությամբ դրանք նկարեցին, որից հետո ստացված պատկերներին համապատասխան կատարվեցին ձայնագրման աշխատանքները: http://www.youtube.com/watch?v=C0PNWCSKq6k Յուրահատուկ սիրով կատարված նախագծով 3-րդ և 4-րդ դասարանցիների հետ նշեցինք «Ուսուցչի օրը»: Սովորողները անգլերենով պետք է կարողանային ներկայացնել իրենց սիրելի ուսուցչին և արտահայտել իրենց սերն ու ցանկությունները ուսուցչի օրվա կապակցությամբ: Նախագծի վերջնական արդյունքում մի տեսաֆիլմ ստեղծվեց, որում յուրաքանչյուր սովորող ունի իր էջը, որտեղ ներկայանում է իր ինքնանկարով և մի քանի նախադասությամբ իր սերն ու ցանկություններն է ուղղում իր սիրած ուսուցչին` գրավոր և ձայնագրված խոսքով: Տեսնել է պետք, թե որքան սեր կա յուրաքանչյուր էջում: http://www.youtube.com/watch?v=AdnYD3XnLcg «Ներկայացնում ենք մեր կատարած ուսումնական ճամփորդությունները անգլերեն» նախագիծը երկարատև է ու անընդհատ, քանի դեռ մենք ճամփորդությոնները ուսումնական գործունեության կարևոր ձև ենք համարում: Յուրաքանչյուր Ճամփորդությունից առաջ նախօրոք տեղեկատվություն եմ հայթայթում այն պատմական հուշարձանների, բարձունքների մասին, որոնք այցելելու ենք, և դեռ ավտոբուսի մեջ  աշխատում եմ անգլերենով կարճ տեղեկատվություն տալ նրանց այդ ամենի մասին: Երբ ճամփորդությունից հետո նրանք գրում են իրենց տպավորությունները, ես դրանք խմբագրում եմ և մի քանի դասաժամերի ընթացքում պարբերաբար հարց ու պատասխանների միջոցով այնպես եմ անում, որ սովորողն իր գրած նյութը կարողանում է բանավոր կերպով լավ ներկայացնել: Ես օգնում եմ սովորողներին նաև նախագծի վերջնական արդյունքի ստեղծման գործում` կազմակերպելով ձայնագրությունների, տեսանյութերի մոնտաժման աշխատանքները: Ահա 6-րդ դասարանցիների հետ սեպտեմբերի 21-ին դեպի Թեղենիս լեռը կատարած ճամփորդությունը նկարագրող տեսանյութը. http://www.youtube.com/watch?v=zg82wPUjM2U Այնուամենայնիվ, պետք չէ մոռանալ, որ իմ 6-րդ դասարանցիները «Մխիթար Սեբաստացի»   կրթահամաիրի սովորողներ են դեռ առաջին դասարանից ու նրանք երբեմն ուզում են վերջնական արդյունքն իրենց ձեռքով ստանալ: Ներկայացնում եմ 6-րդ դասարանցի Սոնա Շահբազյանի տեսանյութը: Նա ինքնուրույն է ձայնագրվել, ինքնուրույն  ընտրել  երաժշտությունը, ինքնուրույն մոնտաժել և  ստացված տեսանյութը տեղադրել է Դպրոց-պարտեզ ենթակայքում: Մխիթար Սեբաստացու օրերին ներկայացրեցինք «Մխիթար Սեբաստացու կենսագրությունը» տեսանյութը: Նախագծի աշխատանքներին ներգրավված էին 6-րդ դասարանցիները: Սկզբում անգլերեն կենսագրական տեղեկատվությունը թարգմանեցինք հայերեն, որից հետո սկսվեց տեքստի հետ աշխատանքը: Մի շաբաթվա ընթացքում բոլոր սովորողները կարողանում էին անգլերենով պատասխանել Մխիթար Սեբաստացուն վերաբերող հարցերին: Համացանցից համապատասխան նկարներ ընտրելուց հետո սկսեցինք տեսանյութի ստեղծումը: Ստեղծված տեսանյութում սովորողների անգլերեն ձայնագրություններով խոսքին զուգընթաց գրվում է նաև հայերեն թարգմանությունը: Տեսանյութը կարող է օգտագործվել նաև որպես տեսադաս այլ դասարաններում: Մխիթար Սեբաստացու կենսագրությունը        http://www.youtube.com/watch?v=SzZi1OuzwCI 6-րդ դասարանցիները «Ծննդյան տոները Ավստրիայում» նախագծի իրականացմամբ եզրափակեցին 2013 թվականը: Նախագծի իրականացմամբ սովորողները ձեռք բերեցին Ավստրիայում Սուրբ ծննդյան տոնակատարությունները անգլերենով ներկայացնելու կարողություններ: Չէ որ Ավստրիան այն երկիրն է, որտեղ դարեր շարունակ պահպանում են այս ամենահոգեհարազատ տոնի բոլոր ավանդույթները: Սկզբում համացանցում որոնեցինք և գտանք համապատասխան տեղեկատվություն անգլերենով, որից հետո ես այդ տեքստի լեզուն հեշտացրեցի և համապատասխանեցրի 6-րդ դասարանցիների լեզվական մակարդակին: Այնուհետև սովորողները սկսեցին թարգմանել տեքստը հայերեն, որից հետո սկսեցինք տեքստի հետ աշխատանքը: Ամենահետաքրքիրը նկարների ընտրությունն էր: Ավստրիացիները այնքան են կարևորում ու սիրում այս տոնը, որ հարյուրավոր նկարներ կարելի է գտնել Ծննդյան տոների արարողակարգային ավանդույթների, տոնավաճառների, ուտեստների վերաբերյալ: Երբ նկարների ընտրությունն էլ կատարվեց, սկսեցինք ձայնագրման աշխատանքները: Այնպես արեցինք, որ համապատասխան նկարը, անգլերեն խոսքը և հայերեն տողերը համընկնեն բոլոր տողերում: Տեսանյութը վերձանում է «Լուռ երեկո» երգով, որը Սուրբ ծննդյան տոների ամենասիրված երգերից է: http://www.youtube.com/watch?v=7qMtcTYxRYM

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s