6.2 դասարանի տարեվերջյան ստուգատես

Միլենա Արսենյան

Միլենա Մկրտչյան

Միքայել Ղարագյոզյան

Հայկ Ավետիսյան

Ռուբեն Դավթյան

Ալեն Ավետիսյան

Հարություն Ղազարյան

Հրաչյա Եղիազարյան

Էլեն Մինասյան

Vanik Grigoryan http://www.slideshare.net/arevatsag/my-family-35251092

Ամառային ճամբարի իմ նախագիծը

1-ին և 2-րդ դասարաններում ճամբարի ընթացքում նախատեսում եմ տարբեր ուսումնական խաղեր:
3-րդ և 4-րդ դասարաններում` հեքիաթների ունկնդրում, բանավոր քննարկում և արդյունքների լուսաբանում Դպրոց-պարտեզի ենթակայքում:
6-րդ դասարաններում նախատեսում եմ 4-րդ դասարանցիների հորինած իմաստուն հեքիաթների անգլերեն թարգմանություններ կատարել, ինչով նաև կպատրաստվենք թարգմանչական ստուգատեսին: Նախատեսում եմ նաև իրականացնել  քաղաքային ճամփորդություններ և դրանց լուսաբանումը մեր ենթակայքում:​

Անգլերենի իմ ուսումնական նախագծերը

Երբ կազմում էի իմ 2013-2014 ուստարվա նախագծերը, ուսումնական նախագծերի մասին որևէ տեսական գիրք, հոդված չէի կարդացել, բացի մեր կրթահամալիրի փորձառու դասավանդողների ներկայացրած նախագծերից: Կարդալով մեր կրթահամալիրի փորձառու մանկավարժների ներկայացրած նախագծերը՝ ես ինձ համար պարզեցի ուսումնական նախագծերին ներկայացվող այն հիմնական մոտեցումները, որոնք որոշակի առարկայական առանձնահատկությունների տարբերությամբ ընդհանուր էին գրեթե բոլոր նախագծերում: Ահա այդ ընդհանրությունները`

  • Բոլոր նախագծերն ունեն իրենց կատարման ժամկետները
  • Բոլոր նախագծերում նշվում է, թե որ դասարանների համար են դրանք նախատեսված
  • Բոլոր նախագծերում նշվում են այն գիտելիքներն ու կարողությունները, որոնք ձեռք են բերում սովորողները նախագիծ իրականացնելիս
  • Բոլոր նախագծերում նշվում են, թե ինչ վերջնական արդյունք են ունենում դրանք (ուսումնական նյութ, տեսաֆիլմ, էլեկտրոնային գիրք և այլն)
  •  Բոլոր նախագծերում նկարագրվում են այն գործողությունների ծրագրերը, որոնց կատարումով նախագիծն իրականանում է:

Հաշվի առնելով բոլոր այս ընդհանրությունները, ես կազմեցի իմ ուսումնական նախագծերը, որոնք տեղադրել եմ իմ բլոգում :

Հիմա ես ուզում եմ մի փոքրիկ հետազոտական աշխատանք կատարել`  համեմատելով  6-րդ դասարանի համար կազմած իմ ուսումնական նախագիծը` «Ներկայացնում ենք մեր կատարած ուսումնական ճամփորդությունները անգլերեն» Մարիա Ստուպնիցկայայի գրքում նշված տեսական պնդումների հետ: Գրքի 6-րդ էջում կարդում ենք. «проект обязательно должен иметь ясную, реально достижимую цель. В самом общем смысле целью проекта всегда является решение исходной проблемы, но в каждом конкретном случае это решение имеет собственное, неповторимое воплощение-նախագիծն անպայման պետք է ունենա պարզ, իրատեսորեն հասանելի նպատակ: Ամենաընդհանուր իմաստով նախագծի նպատակը միշտ էլ մի ինչ-որ նախանշած խնդրի լուծումն է, բայց յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար այդ լուծումն անձնական, անկրկնելի մարմնավորում է ստանում»: Ուսումնական նախագծի նպատակի մասին այս տեսական պնդումը էականորեն տարբերվում է մեր կրթահամալիրի դասավանդողների նախագծերում և իմ կազմած նախագծում նշված նպատակներից: Մարիա Ստուպնիցկայայի գրքում չի կարևորվում ուսումնական նպատակը, այսինքն այն գիտելիքներն ու կարողությունները, որոնք ձեռք են բերվում նախագիծն իրականացնելիս: Օրինակ, 6-րդ դասարանի համար նախատեսված իմ ուսումնական նախագծում կարևորել եմ այս ուսումնական նպատակը. «Սովորողները ձեռք են բերում տարբեր ժամանակներում իրենց արդեն կատարած և սպասվելիք ճամփորդությունները հավաքելու և տվյալ թեմայով մի ընդհանուր պրեզենտացիա անելու կարողություն անգլերեն լեզվով»: Այսինքն, սովորողները ձեռք են բերում իրենց կատարած աշխատանքի մասին հաշվետվություն ներկայացնելու կարողություն, որը մարդու համար ամենակարևոր անձնական կարողություններից է: Գրքի հեղինակը կարևորում է միայն առաջադրված խնդրի լուծման վերջնական արդյունքը, որին սովորողները հասնում են`լարելով իրենց բոլոր ուժերն ու կիրառելով իրենց գիտելիքները: Նորից 6-րդ էջից մեջբերում եմ անում առանց թարգմանության, քանի որ ամեն ինչ շատ պարզ է ասված: Այստեղ ոչ մի խոսք չկա նոր գիտելիքների և կարողությունների ձեռքբերման մասին. «Для ученика проект–это возможность максимального раскрытия своего творческого потенциала. Это деятельность, которая позволяет проявить себя индивидуально или в группе, попробовать свои силы, приложить свои знания, принести пользу, показать публично достигнутый результат. Это деятельность, направленная на решение интересной проблемы, сформулированной самими

учащимися. Результат этой деятельности – найденный способ решения проблемы – носит практический характер и значим для самих открывателей»: Փաստորեն դասավանդողը նախագծի այնպիսի խնդիր է առաջադրում, որին կարելի է հասնել միայն որոշակի գիտելիքներ ունենալու դեպքում: Գիտելիքների պաշարի գործածման այս ձևը ինչո՞վ է տարբերվում ոչ նախագծային ուսուցումից: Իմ կարծիքով ուսումնական նախագծի վերջնական արդյունքի ներկայացման ձևը (տեքստային ուսումնական նյութ, քարտեզ, տեսանյութ, հարցազրույց, էլեկտրոնայինգիրք), իհարկե, պետք է հայտնի լինի, բայց բովանդակությունը պետք է անհայտ լինի: Հենց դրանով է նախագիծը հետաքրքիր: Օրինակ, տարբեր երեխաներ միևնույն ճամփորդության մասին տարբեր բովանդակության տեքստեր են գրում և տեսանյութեր պատրաստում: Մինչդեռ, Մարիա Ստուպնիցկայայի գրքում որպես օրինակներ են տրված այնպիսի հարցեր, որոնց պատասխանները մոտավորապես նույնը կլինի շատ կարդացած, գիտելիքներով հարուստ մարդկանց կողմից: Ահա այդ նախագծերի օրինակները. « «Алхимики–колдуныилиученые?» (химия), «Все знают, что курить вредно, почему же люди курят?» (биология), «Климат будущего. Москва под водой?» (география), «Граффити: за и против» (иностранный язык), «Деньги правят миром?» (экономика); «Большой адронный коллайдер  – конец или начало?» (физика).   

Այսուհանդերձ, լիովին համաձայն եմ գրքի երկրորդ բաժնում շարադրված մտքերի հետ, որոնք վերաբերում են դասավանդողիև սովորողի համագործակցության ձևերին` կապված սովորողների տարիքի հետ: Հեղինակը մանրամասն վերլուծության է ենթարկում տարբեր դասարաններում նախագծերի կատարման ընթացքում դասավանդողի միջամտության ձևերը և օգնության չափերը: Որքան ցածր դասարանների սովորողների հետ գործ ունենք, այնքան օգնությունը հաճախակի է և առարկայական: Եվ ընդհակառակը` որքան բարձր դասարանների հետ գործ ունենք, այնքան օգնությունը հազվադեպ է և ոչ առարկայական: Օրինակ, գրքի 16-րդ էջում հեղինակը գրում է, որ 5-6-րդ դասարացիների հետ աշխատելիս ուսուցչի օգնությունը պետք է էական լինի նախագծային աշխատանքի բոլոր էտապներում. «Tем не менее пяти- и шестиклассники нуждаются в значительной обучающей и стимулирующей помощи педагога почти на всех этапах работы над проектами»: Ես հենց այդպես եմ վարվում իմ վեցերորդցիների հետ «Ներկայացնում ենք մեր կատարած ուսումնական ճամփորդությունները անգլերեն» նախագիծն իրականացնելիս: Յուրաքանչյուր Ճամփորդությունից առաջ նախօրոք տեղեկատվություն եմ հայթայթում այն պատմական հուշարձանների, բարձունքների մասին, որոնք այցելելու ենք, և դեռ ավտոբուսի մեջ աշխատում եմ անգլերենով կարճ տեղեկատվություն տալ նրանց այդ ամենի մասին: Երբ ճամփորդությունից հետո նրանք գրում են իրենց տպավորությունները, ես դրանք խմբագրում եմ և մի քանի դասաժամերի ընթացքում պարբերաբար հարց ու պատասխանների միջոցով այնպես եմ անում, որ սովորողն իր գրած նյութը կարողանում է բանավոր կերպով լավ ներկայացնել: Ես օգնում եմ սովորողներին նաև նախագծի վերջնական արդյունքի ստեղծման գործում` կազմակերպելով ձայնագրությունների, տեսանյութերի մոնտաժման աշխատանքները:

Նախագծային աշխատանքների վերջնական արդյունքներ.                           

<<Մխիթար Սեբաստացու>> օրերին ընդառաջ

<<Ուսուցչի օրը>>

<<Սուրբ Ծնունդ և Ամանոր>>

<<Թումանյանական օրերին ընդառաջ>>

<<Զատիկը աշխարհում>>

Օգտագործված աղբյուրներ

       http://gradaran.mskh.am/sites/default/files/project.pdf

      

 

«Զատիկ» նախագծի ամփոփում

Մի խումբ 6-րդ դասարանցիների հետ <<Զատիկը աշխարհում>> նախագիծ
  Easter in England-Աշոտ Մանսուրյան
Easter in Armenia-Էլեն Մինասյան
Easter in France-Լիլիթ Մկրտչյան
Easter in Ukraine  Սոնա Շահբազյան
 Easter in England-Միքայել Ղարագյոզյան-
 Easter in Armenia-Ալեն Ավետիսյան
  Easter in Armenia-Հրաչյա Եղիազարյան
2-րդ դասարանի սովորողների օգնությամբ զատկական անգլերեն երգ-կարաոկե պատրաստում:​