1-3-րդ դասարանների առարկայական ծրագիր

1-3-րդ դասարաններում օտար լեզվի դասընթացն իրականացվում է «Իմացումի հրճվանք» ծրագրի շրջանակում, ուսումնական նախագծերը մշակվում և իրականացվում են դասվարի մասնակցությամբ։

Առարկայի ուսուցման նպատակը

Կրտսեր դպրոցում օտար լեզվի դասավանդման հիմնական նպատակն է սովորողի մոտ խոսակցական, հաղորդակցական լեզվի, օտար լեզվով միմյանց հետ շփվելու, օտար լեզվով բանավոր խոսքի ընկալման  հմտությունների ձևավորումն ու զարգացումը:  Կարևոր խնդիր և նպատակ է նաև ստացած գիտելիքների և հմտությունների գործածման կարողության զարգացումը: Այս տարիքից դրվում են նաև քերականական, հնչունաբանական, շարահյուսական գիտելիքների  հիմքերը:

Առարկայի ուսուցման խնդիրները

Առաջին դասարանում իրականացվում է սովորողի ծանոթացում-ընտելացումը նոր, իր համար գրեթե լիովին անծանոթ լեզվին: Այս տարիքում այդ ծանոթացումը հիմնականում իրականացվում է երգերի, մուլտֆիլմերի, խաղերի միջոցով: Դասավանդման առաջին իսկ տարվանից դասերը պետք է անցկացվեն անգլերեն: Դրա համար անհրաժեշտ է աստիճանաբար և հետևողականորեն ամեն օր ներմուծել մեկ-երկու առօրյա արտահայտություն, դրանք անընդհատ գործածել և կրկնել: Դասարանային բոլոր գործողությունները աստիճանաբար արտահայտվելու են միայն անգլերեն: Դասվանդողը անգլերեն խոսելիս պետք է հստակ գիտակցի, որ ուսուցանվող նյութը պետք է համապատասխանի երեխայի մայրենի լեզվով ունեցած գիտելիքներին: Տառաճանաչությունն ամփոփվում է 2-րդ դասարանի վերջում: Սովորողները օտար լեզվի մեկ տարվա ուսուցման բոլոր մեթոդների շնորհիվ (համակարգչի ստեղնաշար, երգերի և ոտանավորների կարաոկե, համակարգչային ուսումնական խաղեր և այլն) ճանաչում են բոլոր տառերը: Մինչ այդ նրանք արդեն ծանոթ են լինում անգլերեն հնչուններին «Jolly phonics» մեթոդի շնորհիվ:

Երկրորդ դասարանից սկսած սովորողը ձեռք բերած տառաճանաչության հիմքերը ամրապնդում է ընթերցման շնորհիվ:

1-ին դասարան

  1. Ձևավորել սովորողի՝ օտար  լեզվի  մասին  տարրական  պատկերացում-երգերի, ոտանավորների, պարզ, առօրեական  հարց ու պատասխանի միջոցով։
  2. Զարգացնել լսելու, հասկանալու և խոսելու հմտությունները.
  • լսել և հասկանալ դասավանդողի պարզ խոսքը
  • լսել և կատարել ուսուցչի հրահանգները
  • լսել և հասկանալ պարզ մանկական երգեր
  • լսել և հասկանալ պարզ, առօրեական երկխոսություններ
  • լսել և ճիշտ պատասխանել հարցերին
  • կարողանալ վարել փոքր երկխոսություններ։
  1. Ձևավորել սովորողի տարիքին համապատասխան բառապաշար։
  2. Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց)՝ դասավանդողի օգնությամբ: Սովորողները կարողանում են ինքնուրույն բացել խաղերի, նյութերի թղթապանակները, ընտրել խաղը, խաղալ: Ուսուցչի օգնությամբ գտնում են անհրաժեշտ կայքը, ընտրում խաղը, դասը, երգը, կատարում այն:
  3. Սովորեցնել քերականական անհրաժեշտ տարրեր՝ առանց դրանք անվանելու։

2-րդ դասարան

  1. Ձևավորել սովորողի՝ օտար լեզվի տառերի և հնչյունների մասին պատկերացում։
  2. Զարգացնել լսելու, ունկնդրելու կարողությունները։
  3. Զարգացնել օտար լեզվով խոսելու հմտությունները։
  4. Ընդլայնել բառապաշարը։
  5. Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց)՝ դասավանդողի օգնությամբ: Սովորողները ինքնուրույն գտնում են խաղերը, գիտեն անհրաժեշտ ուսումնական կայքերի հասցեները, բացում են դրանք, ընտրում նյութը, կատարում: Կարողանում են լուսանկարել:
  6. Սովորեցնել քերականական անհրաժեշտ տարրեր, առանց դրանք անվանելու։

3-րդ դասարան

  1. Զարգացնել խոսելու հմտությունները։
  2. Զարգացնել գրելու հմտությունները։
  3. Ընդլայնել բառապաշարը։
  4. Զարգացնել ընթերցման և ունկնդրման հմտությունները։
  5. Զարգացնել սովորողի՝ իր գիտելիքներն ու հմտությունները կիրառելու կարողությունը։6. Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց, ֆոտոխցիկ, ձայնագրիչ)՝ դասավանդողի օգնությամբ և ինքնուրույն: Սովորողները ինքնուրույն բացում են անհրաժեշտ կայքերը, ընտրում նյութերը, կատարում: Լուսանկարում են, ձայնագրում, արված նյութը ներբեռնում համակարգչում: Կարողանում են էլեկտրոնային փոստից ներբեռնել ֆայլեր:
  6. Սովորեցնել քերականական անհրաժեշտ տարրեր՝ տալով որոշակի պարզաբանումներ։

My Friend

armenArmen MartirosyanMark NersesyanMark                                                                                                                                                                                      Nersesyan

anahit anglerenAnahit MkrtchyanAlinaAlina                                                                                                                                                                                     Margaryan

ASHOT8Ashot BadeyanVahagn (2)                                                                                                                                                         Vahagn Fidanyan

The elephant and the thorny bush

Once upon a time there was an elephant. This elephant was very brave. All the animals in the forest were afraid of him. Once this elephant saw a thorny bush. And he saw that the bush could speak. He said to the bush: “You can’t pierce me with your thorns. I am stronger than you, I am the strongest in the world.” The bush got surprised. The elephant said to the bush: “Come on, let’s fight.” The bush was frightened. The elephant said: “Come on, I will beat you in any case. It is up to you, but if you don’t want…” The bush said: “I will fight.” Then the bush pulled its thorns off and hit the elephant on the leg so hard that the latter (վերջինս) began to cry in a loud voice. My fable tale teaches that you shouldn’t praise yourself. Let others praise you.

5-րդ դասարանի հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների տնային առաջադրանքների մեդիափաթեթ

Թեմա՝ իմ ընտանիքը

http://www.languageguide.org/im/family/eng/https://www.youtube.com/watch?v=tGqi6dR7bhA Վերը նշված  ընտանիքի մասին տեսաֆիլմի օրինակի հիման վրա պատմիր քո ընտանիքի մասին և քո տեսաֆիլմը պատրաստիր:

Լեզվական նյութ՝ Ներկա անորոշ ժամանակ

http://englishleap.com/courses/learn?lesson=247&subid=714827&cid=12http://englishleap.com/courses/learn?lesson=248&subid=714827&cid=12

Round up 3 p.41 ex.2-տվյալ բառերով կազմիր նախադասություններ Ex. 3 p. 42 ex.6 p. 43ex.9

Թեմա՝ Կենդանաբանական այգիները այլ երկրներում:

Գրի՛ր Երևանի կենդանաբանական այգու մասին շարադրություն:

Լեզվական նյութ՝ ածականներ, համեմատության աստիճանները:

Round up 3 p. 143 ex.7, 8/ p. 144 ex. 10,11

Թեմա՝  Vereshchagina IV p. 44 Text: <<The Grasshopper and the Ant>> լավ կարդալ, թարգմանել  և տեքստից դուրս գրել անկանոն և կանոնավոր բայերը և դրանցով կազմել նախադասություններ:

Լեզվական նյութ՝ Անցյալ անորոշ ժամանակ

Round up 3 p. 65 ex. 2, p.67 ex. 5,6,7

Համացանցից ինքդ գտիր և ներբեռնիր նմանատիպ ուսուցանող փոքրիկ պատմություն:

Թեմա՝ Vereshchagina Iv p. 50 տեքստի հիման վրա գրիր թե դու ինչպես ես պատկերացնում ապագան:

Լեզվական նյութ՝ Ապառնի անորոշ ժամանակ

Round up 3 p. 93 ex. 5,6 p. 94 ex. 7,8

Թեմա՝ Իմ դպրոցը

Գրի՛ր շարադրություն քո դպրոցի մասին, կարող ես տեսաֆիլմ պատրաստել կամ Powerpoint-ով պրեզենտացիա պատրաստել:

Vereshchagina IV p.63  ex.7-սովորել բառերն ու բառակապցությունները

P.66 ex.11-տվյալ երկխոսության հիման վրա ստեղծիր քոնը՝ օգտվելով վերը նշված վարժության բառապաշարից: