Անգլերեն ուրախ ֆլեշմոբ Ներկայացնում են մի խումբ անքուն 3-րդ դասարանցիներ

Նախագիծ. Պատկերազարդ բառարանի ստեղծում

Հիմնական դպրոցի 2-րդ դասարանի սովորողների հետ ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում որոշել ենք ստեղծել պատկերազարդ բառարան, որն ուսումնական նյութ կլինի իրենց մյուս ընկերների համար: Յուրաքանչյուր սովորող ընտրում է որևէ թեմա և ինքնուրույն պատրաստում նյութը Powerpoint ծրագրով : Համացանցից ներբեռնում է համապատասխան նկարներ, յուրաքանչյուր նկարի վերևում մուտքագրում բառի անվանումը անգլերեն, իսկ նկարի ներքևի մասում՝ բառի հայերեն անվանումը: Նախագծի մեջ ընդգրկված են այն թեմաները, որոնք առկա են  1-ին և 2-րդ դասարանի  առարկայական ծրագրում:
Թեմաներ
1.Գույներ
2.Մրգեր
3.Բանջարեղեններ
4.Կենդանիներ(ընտանի)
5.Կենդանիներ (վայրի)
6.Մարմնի մասեր
7. Դպրոցական առարկաներ