Իմ մասնակցությունը Մայիսյան հավաքին

Աշխատանք դասարանների հետ Մայիսի 5,6,7 1-ին դասարան-ուրախ անգլերեն. Դերախաղ, երկխոսություն, երգ 2-րդ դասարան(Դպրոց-պարտեզ)- ուրախ անգլերեն. Թեմա, << Իմ ընտանիքը >> 2-րդ դասարան(Հիմնական դպրոց)- ուրախ անգլերեն. երկխոսություն առօրյա թեմաների շուրջ մեդիայի օգտագործմամբ 3-րդ դասարան-ուրախ անգլերեն. Երկխոսություն, խմբային աշխատանք նեթբուքերով 5-րդ դասարան-ստեղծած իմաստուն հեքիաթների ընթերցում, քննարկում Իմ անհատական ​​աշխատանքը Ներկայանում եմ երկու մանկավարժական հոդվածներով 1. Անգլերենի ուսումնական նախագծեր 5-րդ դասարանում | «Դպիր»

Անգլերենի ուսումնական նախագծեր 5-րդ դասարանում … Նախագծի մանկավարժա-հոգեբանական մոտեցումը, կամ «Ես ասեմ …»
Посмотреть на  dpir.mskh.am Просмотр по Yahoo
  1. Ծնողների ներգրավվածությունը ուսումնական գործընթացում. «Ընտանեկան նախագիծ»

Ծնողների ներգրավվածությունը ուսումնական գործընթացում. «Ընտանեկան նախագիծ»

Ծնողների ճիշտ ներգրավվածության արդյունավետությունը սովորողների ուսման գործընթացում հատկապես մեծ է լինում կրտսեր դպրոցի պարագայում: Ես ուզեցի շեշտել «ճիշտ» բառը, որովհետև շատ ավելի հաճախ է պատահում, երբ ծնողների սխալ ներգրավվածությունը ավելի շատ խանգարում է, քան նպաստում սովորելու գործընթացին: Դիտարկենք շատերին հայտնի այս տիպի ընտանեկան դասուսուցումը.

Տառերդ տառերի նման չեն, ուղիղ գրի′, ուղիղ նստի′, նորից կարդա′, նորից պատմի′, լավ չպատմեցիր դասդ, նորից… նորից…նորից: Ինչու՞ ես առաջին հարցով բազմապատկում անում. բաժանումից սկսի′ր… այստեղ փակագիծ դի′ր, իսկ այստեղ էլ՝ հավասարման նշան: Վատ է, ամբողջ էջը պատռի′ ու նորից գրի′: Չե՞ս հասկանում, քանի անգամ նույն բանը բացատրեմ:

Շատ հնարավոր է, որ ծնողը մանկավարժական գիտելիքներ չունի, ուղղագրական կանոններ չգիտի, բավարար չափով մաթեմատիկա կամ էլ օտար լեզու չգիտի: Եթե կրտսեր դպրոցի սովորողին մի որևէ տնային առաջադրանք է տրվում, որը որոշակի գիտելիքների իմացություն և հմտությունների կարողություն է պահանջում, ապա դասավանդողի կողմից մանկավարժա-հոգեբանական կոպիտ սխալ է արվում այդպիսի առաջադրանք տալը, եթե պահանջվող գիտելիքները և կարողությունները չեն յուրացվել դպրոցում: Կրտսեր դպրոցի սովորողի տնային առաջադրանքը պետք է հաճելի լինի: Հաճելիի այդ զգացողությունը առաջանում է, երբ սովորողը գիտի և կարողանում է անել այն, ինչն առաջադրված է: Այդ հաճույքն ավելի է մեծանում, եթե առաջադրանքն իր մեջ ստեղծագործական տարրեր է պարունակում:

Բավականին երկար ժամանակ, երբ պատրաստվում էի Մայիսյան հավաքի համար «Ընտանեկան նախագիծ» թեմայով հոդված գրել, սկսեցի համացանցում փնտրել նմանատիպ հոդվածներ՝ պարզելու համար, թե ինչ վիճակում է այս հարցն այլ երկրներում: Ինձ հուզող թեմային ամենամոտը ավստրալիական փորձի մասին պատմող ուսումնասիրությունն էր, որի վերնագիրն է «Ընտանիք-դպրոց-համայնք համագործակցության բյուրո»: 2012 թվականին արված այս ուսումնասիրությունը հաստատել են Ավստրալիայի ծնողական խորհրդի նախագահը և Ավստրալիայի պետական հանրակրթական դպրոցների խորհրդի նախագահը: Այստեղից երևում է, որ Ավստրալիայում ծնողների ներգրավվածությանը հանրակրթության մեջ բարձր հիմքերի վրա է դրված և մեծ ուշադրություն է դարձվում կառավարության կողմից:

Ըստ վերը նշված հետազոտություն-ուսումնասիրության ծնողական ներգրավվածությունը ուսման գործընթացում դրական ազդեցություն է ունենում հետևյալ ցուցանիշների վրա.

  • Գիտելիքների և կարողությունների ստուգման թեստային ավելի բարձր գնահատականներ
  • Միջին դպրոցից ավագ դպրոց տեղափոխման ավելի բարձր տոկոսային հարաբերություն
  • Դպրոցից դուրս մնալու ավելի քիչ թվով դեպքեր
  • Վարքի բարելավում
  • Միջնակարգ կրթությունից հետո կրթությունը շարունակելու ավելի բարձր հավանականություն

Կարդալով այս տողերը ես մի պահ մտածեցի, որ այս ամենին հնարավոր է հասնել նաև մասնավոր դասընթացներով և ուզում էի դադարեցնել հոդվածի ընթերցումը ու հենց այդ ժամանակ հանդիպեցի ծնողների ներգրավվածության սկզբունքների հետևյալ՝ մեր կրթահամալիրի մանկավարժությանը հոգեհարազատ տողերին.

  • Դպրոցական աշխատանքը կապել ընթացիկ հանրային իրադարձությունների և այլ թեմաների հետ
  • Նպաստել ուսումնատենչությանը ուսումը կապելով ապագա մասնագիտության, ապագա պլանների հետ
  • Ուշադրություն դարձնել այնպիսի գործունեության վրա, որը նպաստում է ինքնուրույն որոշումներ կայացնելուն, անհատականոթյան ձևավորմանը
  • Տանը ստեղծել սովորելուն նպաստող միջավայր և այնպես անել, որ հաճելի լինի տանը որևէ բան սովորելը

 

Երբ ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում 2-րդ և երրորդ դասարանցիների հետ սկսեցինք «Անգլերենը մեր տանը» ընտանեկան նախագիծը, 20-ից ավել ընտանիք մասնակցեց այդ նախագծի իրականացմանը և ես վստահ եմ, որ հենց այս չորս սկզբունքներն են կիրառվել: Սովորողներն իրենց ծնողների օգնությամբ ու անմիջական մասնակցությամբ ստեեղծելու էին տեսաֆիլմ, որտեղ սովորողը պետք է անգլերեն պատմեր իր ընտանիքի, խաղալիքների, սենյակի մասին և ցույց տար իր «բացառիկ» կարողությունները:

Սկզբում մի փոքր անհանգստություն կար իմ մեջ այն առումով, որ սովորողները կդժվարանան կամ էլ՝ ծնողների զբաղվածության պատճառով նախագիծը չի իրականանա, քանի որ գործ ունենք 2-րդ, 3-րդ  դասարանցիների հետ: Բայց ի զարմանս ինձ, երբ Դպրոց-պարտեզի 1-ին դասարանի սովորող Հասմիկ Սարգսյանի ֆիլմը հայտնվեց դպրոցի կայքում, այն ինձ շատ ոգևորեց, այդ թվում նաև՝ շատ ու շատ սովորողների, և սկսվեց ամեն օր մի նոր ֆիլմի թողարկումը դպրոցական կայքում:

https://www.youtube.com/watch?v=EN1XgEMJW58

Ուզում եմ առանձնացնել Դպրոց-պարտեզի 3-րդ դասարանի սովորող Սաթինե Տեր-Պետրոսյանի ֆիլմը, որտեղ նա անգլերեն երգում է, իսկ իրեն կիթառով նվագակցում է իր քույրիկը, և  այդ դիջի ընտանեկան համերգը տեսախցիկով նկարում է իրենց մայրիկը:

https://www.youtube.com/watch?v=FCffh8GgS8M

Իսկ թե անգլերեը ինչպես է հյուրընկալվել Դպրոց-պարտեզի 1-ին դասարանի սովորող Հրայր Սեմիրջյանի ընտանիքում, ուղղակի տեսնել է պետք, թե ինչ ոգևորությամբ է իր քույրիկի հետ երկխոսություն վարում, կամ թե՝ ինչ հավեսով է երգում ու պարում, և այդ ամենը նկարում է իրենց մայրիկը՝ միաժամանակ մասնակցելով նրանց անգլերեն զրույցին:

https://www.youtube.com/watch?v=shVibwPTieY

Դպրոց-պարտեզի 3-րդ դասարանի սովորող Վահե Մուսաելյանը իր ֆիլմում ցույց է տալիս իր անգլերենի գիտելիքները՝ նկարագրելով իր սենյակը: Եվ այդ ամենը նկարահանել է իր մայրիկը և ինքն էլ AVS ծրագրով ֆիլմն է պատրաստել:

https://www.youtube.com/watch?v=kbmGIoTE2VY

Մարմնամարզական գեղեցիկ շարժումներ է ցույց տալիս իր ֆիլմում Հիմնական դպրոցի 2-րդ դասարանի սովորող Գևորգ Հարությունյանը և թե ինչպես է իր հայրիկի հետ շախմատ կարողանում խաղալ: Այդ ամենը տեսախցիկով  նկարում է  ապագա բալիկի սպասող մայրիկը և ինքն էլ AVS ծրագրով ֆիլմն է պատրաստել: Փաստորեն ամբողջ ընտանիքն էր ներգրավված ֆիլմի ստեղծմանը:

https://www.youtube.com/watch?v=z3cv4PtLxsM

Հիմնական դպրոցի 2-րդ դասարանի սովորող Մարկ Հովհաննիսյանի ֆիլմի ստեղծման գործում նույնպես մեծ աջակցություն է ունեցել իր մայրիկը: Ֆիլմը նայելիս մեծ հիացմունք և միաժամանակ զարմանք ես ապրում, երբ տեսնում ես, թե ինչպես են այդ փոքրիկ ձեռքերը այդքան երկար կարողանում հարվածել դհոլին ու չեն հոգնում: Ֆիլմի երաժշտությունը ընտրել է մայրիկը ու AVS ծրագրով պատրաստել ֆիլմը:

https://www.youtube.com/watch?v=O3rDg_5XqH4

Ներկայացնում եմ մյուս սովորողների ֆիլմերը առանց մեկնաբանության, որոնց մեջ իհարկե մեծ դեր են խաղացել իրենց ընտանիքի անդամները:

Սիլվա Կարապետյան

Դավիթ Բեյբության

Լիրա Խաչատրյան

Միլենա Հարությունյան

Հրաչյա Բրուտյան

Միքայել Մարգարյան

Միքայել Սահակյան

Բոլոր ներկայացված աշխատանքներից երևում է, որ ծնողները մեծ ոգևորությամբ են աշխատել իրենց զավակների հետ: Տնային առաջադրանքի կամ նախագծի իրականացումն էլ հաճույք է պատճառել նրանց: Հիշենք վերը նշված սկզբունքներից վերջինը. «Տանը ստեղծել սովորելուն նպաստող միջավայր և այնպես անել, որ հաճելի լինի տանը որևէ բան սովորելը»:

Բոլոր ներկայացված աշխատանքներից երևում է նաև, որ

2-րդ և 3-րդ դասարանի սովորողները հաջողությամբ մասնակցեցին նաև «Ձոն» ստուգատեսին,  որտեղ իրենց պատրաստած բացիկները անգլերեն և ռուսերեն լեզուներով նվիրում են իրենց սիրելի մայրիկներին: Իսկ 1-ին դասարանցիները փորձում էին օրվա ռադիոհաղորդման հերոսներ լինեին՝ իրենց մայրիկներին անգլերեն բարեմաղթանքներ ասելով:

Դպրոց պարտեզի 1-ին դասարան

Հիմնական դպրոցի 2-րդ դասարան

Դպրոց պարտեզի 3.3 դասարան

Դպրոց պարտեզի 3.1 դասարան

Ճիշտ է՝ «Ձոն» նախագծին ծնողները անմիջական մասնակցություն չեն ունեցել, բայց նախագծի առանցքում սովորողների մայրերն են եղել և բացի դա այն իր բնույթով համահունչ է «Դպրոցական աշխատանքը կապել ընթացիկ հանրային իրադարձությունների և այլ թեմաների հետ» սկզբունքին, որի էությունն ընտանեկան է:

Օգտագործված աղբյուրը՝ “Family-School & Community Partnerships Bureau”