Հրաչյա Կարապետյան
Месяц: Сентябрь 2015
Ըստ ուսումնական օրացույցի նախատեսվող նախագծերի իրականացում
Ուսուցչի օր.
Նախագիծ. “My most favourite teacher(s)
Տևողությունը`20.09-05.10
Խնդիրը` նախագիծը նախատեսված է 4-րդ դասարանի սովորողների համար: Յուրաքանչյուր սովորող անգլերենով պատմում է կամ պրեզենտացիա է պատրաստում նվիրված իր սիրելի ուսուցչին(ներին)
Ակնկալվող արդյունքը` անգլերենով փոքրիկ պատում կամ պրեզենտացիա նվիրված իր սիրելի ուսուցչին, որը տեղադրաված կլինի սովորողի և դասավանդողի բլոգում:
Մխիթար Սեբաստացու օրերին ընդառաջ
Տևողությունը`25.10-15.11
Նախագիծ`անգլերեն երգ-պար բեմադրություն
Նպատակը` Դպրոց-պարտեզի առաջին դասարանի սովորողները իրենց երգ-պար ներկայացումը կնվիրեն Մխիթար Սեբաստացու օրերին:
Ակնկալվող արդյունքը` անգլերենով երգ-պար ներկայացում մեդիաուրբաթին
Նախագիծ՝ անգլերեն տեսաֆիլմ
Նպատակը՝ Նոր դպրոցի առաջին դասարանի սովորողները ամփոփում են երկու ամիսների ընտացքում իրենց սովորած բառերն ու արտահայտությունները:
Ընթացքը՝ Յուրաքանչյուր սովորող Paint ծրագրով նկարում է ինքն իրեն և իր սիրած որևէ միրգ կամ ընտանի կենդանի և ֆիլմի տեսքով պատմում իր նկարած նկարը:
Արդյունքը՝ անգլերեն տեսաֆիլմ առաջին դասարանի սովորողների մասնակցությամբ, որը կնվիրվի Մխիթար Սեբաստացու օրերին:
Ամանոր
Նախագիծ. “The New Year in my Family”
Տևողությունը`20.12.2015-20.01.2016
Խնդիրը` նախագիծը նախատեսված է 4-րդ դասարանի սովորողների համար: Յուրաքանչյուր սովորող անգլերենով պատմում է, թե ինչպես են Ամանորը նշում իրենց տանը:
Ակնկալվող արդյունքը` անգլերենով պատում կամ պրեզենտացիա <<Ամանորը իմ ընտանիքում>> վերնագրով, որը հրապարակվելու է սովորողի և դասավանդողի բլոգում:
2-րդ դասարանի սովորողների հետ երգ-պար ներկայացում ամանորյա մեդիաուրբաթին
Թումանյանական օրերին ընդառաջ
Խնդիրը`4-րդ դասարանի մի խումբ սովորողների հետ <<Կիկոսի մահը>> ռադիոներկայացում
Ակնկալվող արդյունքը` անգլերենով ռադիոներկայացում, որը տեսանելի կլինի դասավանդողի և յուրաքանչյուր սովորողի բլոգում:
Զատիկ-Easter
Նախագիծ. “Easter in my Family”
Խնդիրը` նախագիծը նախատեսված է 4-րդ դասարանի սովորողների համար: Յուրաքանչյուր սովորող անգլերենով պատմում է թե ինչպես են Զատիկը նշում իրենց տանը:
Ակնկալվող արդյունքը` անգլերենով պատում կամ պրեզենտացիա <<Զատիկը իմ ընտանիքում>> վերնագրով, որը հրապարակվելու է սովորողի բլոգում:
<<Ձոն կնոջը>> նախագիծ
Mother’s Day
Տևողությունը`08.03-07.04
Խնդիրը` 2-ից 4-րդ դասարանի սովորողները անգլերենով բացիկներ են պատրաստում և նվիրում իրենց մայրիկներին:
Ակնկալվող արդյունքը` անգլերենով բացիկներ նվիրված իրենց մայրիկներին: 3-րդ և 4-րդ դասարանի սովորողները հրապարակում են իրեն բլոգերում: