Նպատակը՝ երգի միջոցով կրկնում ենք մարմնի մասերի անվանումները:
Արդյունքը կլինի տեսաֆիլմ-կարաոկե սովորողների մասնակցությամբ, որը ուսումնական ճամբարի ընթացքում սովորողները կներակայացնեն իրենց պար-երգը:
2-րդ դասարան
Ուսումնական խաղեր սովորողների մասնակցությամբ
Նպատակը՝ անցած թեմաների կրկնողություն՝ տարբեր ուսումնական խաղերի միջոցով:
3-րդ դասարան
Նպատակը՝ սովորողները ճամբարի վերջում կարողանալու են անգլերեն պատմել իրենց ճամբարի մասին:
Ընթացքը՝ յուրաքանչյուր սովորող իր բլոգում կթողարկի ամենօրյա ճամբարային գործունեության 1-2 նախադասություն
Արդյունքը՝ ճամբարի վերջում սովորողները կկարողանան անգլերեն պատմել իրենց ճամբարի մասին և “Իմ ուրախ ամառային ճամբարը” թեմայով փոքրիկ շարադրություն գրած կլինեն իրենց բլոգներում:
4-րդ դասարան
1.Օնլայն հեքիաթների ունկնդրում, քննարկում:
2. Օրվա լուսաբանումը անգլերեն:
Նպատակը՝ 1.սովորողների մոտ լսելու, ունկնդրելու կարողության զարգացումն է, միաժամանակ նաև՝ բանավոր խոսքի զարգացումը:
2. Կարողանալ , օգտագործելով անցած բառապաշարը, ճամբարային ամենօրյա գործունեությունը ներկայացնել իրենց բլոգներում:
Արդյունքը՝ յուրաքանչյուր սովորող կունենա ամառային ուսումնական ճամբարի անգլերեն հաշվետվությունը:
Խնդիրը` նախագիծը նախատեսված է 4-րդ դասարանի սովորողների համար: Յուրաքանչյուր սովորող անգլերենով պատմում է կամ պրեզենտացիա է պատրաստում նվիրված իր սիրելի ուսուցչին(ներին)
Ակնկալվող արդյունքը` անգլերենով փոքրիկ պատում կամ պրեզենտացիա նվիրված իր սիրելի ուսուցչին, որը տեղադրաված կլինի սովորողի և դասավանդողի բլոգում:
Այս տարի իմ բոլոր դասարանների սովորողների հետ հետաքրքիր ու արդյունավետ նախագծեր իրականացրեցինք: Անցյալ տարիների համեմատությամբ զարգացումն այն էր, որ զգալիորեն մեծացավ ծնողների ներգրավվածությունը մեր ուսումնական աշխատանքներում: Կարելի է ասել, որ իրականացվեց մի մեծ նախագիծ՝ «Անգլերենը ընտանիքում»:
Սկսենք հենց 1-ին դասարանի սովորողների հետ տարբեր հետաքրքիր նախագծերի իրականացումից, այն սովորողների՝ ում հետ աշխատանքը թվում է հեշտ է, բայց արի ու տես, որ շաաաաաաատ դժվար է էնպես անել, որ այդ <<պուճուրները>> սիրեն և′ քեզ, և′ քո առարկան ու միաժամանկ էլ՝ գիտելիք ստանան: Սկսեցինք միասին սովորել ողջույնի ձևերը, որից հետո՝ գույները, մրգերի անվանումները և այդպես շարունակ: Թեմաների հերթականությունն այնպես էր ընտրված, որ սովորողները կարողանան հեշտությամբ փոքրիկ երկխոսություններ վարել միասին. գույնը կապելով մրգի անվանման հետ, տարբերել ընտանի կենդանիները վայրի կենդանիներից, ասել, թե որոնց են սիրում և որոնց չեն սիրում: Մխիթար Սեբաստացու օրերին հենց Նոր դպրոցի առաջին դասարանցիների հետ սկսեցինք մի նախագիծ իրականացնել, որի նպատակն էր ամփոփել երկու ամիսների ընթացքում իրենց սովորած բառերն ու արտահայտությունները: Յուրաքանչյուր սովորող Paint ծրագրով պետք է նկարեր ինքն իրեն և իր սիրած որևէ միրգ կամ ընտանի կենդանի և ֆիլմի տեսքով պատմեր իր նկարածը: Արդյունքը՝ անգլերեն տեսաֆիլմ առաջին դասարանի սովորողների մասնակցությամբ, որը նվիրվեց Մխիթար Սեբաստացու օրերին:
Դպրոց պարտեզի 1-ին դասարանցիների հետ երգ-պար բեմադրեցինք գույների վերաբերյալ և մեդիաուրբաթին ներկայացանք:
Մայրիկների տոնի հետ կապված իրենց անգլերեն ռադիոմաղթանքների շարքը շատ սիրեցին ծնողները:
Պատրաստել ենք ուրախ տեսաֆիլմ կենդանիների և նրանց ձագուկների մասին: Սովորողները Paint ծրագրով կենդանիներ են նկարել իրենց ձագուկների հետ և և քառատողեր արտասանում նկարածի վերաբերյալ:
2-րդ դասարանի սովորողների հետ կուզենայի առանձնացնել “My Family” (Իմ ընտանիքը) նախագիծը, որի նպատակն էր ստեղծել մի ուսումնական տեսաֆիլմ, որտեղ յուրաքանչյուր սովորող պետք է նկարեր իր ընտանիքը և նկարի մի հատվածում մուտքագրեր մի փոքրիկ պատում իր ընտանիքի մասին (արդեն տառերն ու թեման յուրացրած):
3-րդ դասարանցիների հետ սկսցինք իրականացնել «Իմ մասին» նախագիծը իրենց բլոգների մեջ: Յուրաքանչյուր սովորող պետք է փորձեր ինքնուրույն գրել իր մասին՝ գործածելով յուրացրած բառապաշարը:
Շատ կուզենայի առանձնացենլ 3-րդ դասարանի սովորողների հետ <<Անգլերենը մեր տանը>> նախագիծը, որտեղ յուրաքանչյուր սովորող պետք է անգլերենով տանը ծնողներին ներգրավելով պատմեր իր սիրած կենդանու, խաղալիքի մասին, կամ էլ՝ վարեր երկխոսություն եղբոր կամ քույրիկի հետ:
Այս նախագիծը շատ լավ արդյունք ունեցավ հեռավար ուսուցման ընթացքում:
Մերի Մաիլյանը իր մայրիկի օգնությամբ պլաստիլինից ինքնաշեն խաղալիքներ էր պատրաստել, որպեսզի պատմությունը ավելի պատկերավոր դառնա: Տեսաֆիլմը նկարահանել է մայրիկը՝ օգտվելով AVS ծրագրից, իսկ Մերին էլ իր հերթին փայլում է անգլերենի ճիշտ արտասանությամբ:
Անժելինա Սիմոնյանն էլ տեսաֆիլմի մեջ սովորեցնում է իր փոքր եղբորը անգլերեն խոսել:
Դավիթ Խաչատրյանն էլ տեսաֆիլմի մեջ պատմում է իր ընկերոջ մասին: Ըստ Դավիթի մայրիկի պատմածի՝ ֆիլմը նկարել են շատ արագ, իրենց խոհանոցում: Նկարահանումը շատ ուրախ է անցել: Դավիթի քույրիկը քթի տակ անընդհատ կրկնում էր Դավիթի ասածները, գրեթե նա էլ էր տեքստն անգիր արել: Խոհանոցն էլ դարձել էր նկարահանման հրապարակ: Ֆիլմը պատրաստվել է Pinnacle Studio ծրագրի օգնությամբ:
Համադասարանցիներ Եվա Սահրադյանը և Ռուզաննա Բաբաջանյանը որոշել էին հույր գնալ իրար և անգլերենով միասին երկխոսություն վարել:
4-րդ դասարանի սովորողների հետ իրականացրեցինք <<Ամանորը իմ ընտանիքում>> նախագիծը: Յուրաքանչյուր սովորող, արդեն սովորած և յուրացրած նոր բառերն ու արտահայտությունները օգտագործելով, պետք է պատրաստեր ֆիլմ կամ Power Point ծրագրով ներկայացում՝ «Ամանորը իմ ընտանիքում» և տեղադրեր իր բլոգում:
Հաջորդ նախագիծը, որը հավեսով իրականացրեցինք, թումանյանական օրերին եղավ: Ծնողների ներգրավվածությամբ ստեղծվեցին Թումանյանի <<Կիկոսի մահը>> և <<Սևուկ ուլիկը>> հեքիաթների հիման վրա տեսաֆիլմեր կամ ռադիոներկայացումներ: