Մայիսյան 11-րդ հավաք «Հավաքից հավաք»

Այս տարի իմ բոլոր դասարանների սովորողների հետ  հետաքրքիր ու արդյունավետ նախագծեր իրականացրեցինք: Անցյալ տարիների համեմատությամբ զարգացումն այն էր, որ զգալիորեն մեծացավ ծնողների ներգրավվածությունը մեր ուսումնական աշխատանքներում: Կարելի է ասել, որ իրականացվեց մի մեծ նախագիծ՝ «Անգլերենը ընտանիքում»:

Սկսենք հենց 1-ին դասարանի սովորողների հետ տարբեր հետաքրքիր նախագծերի իրականացումից, այն սովորողների՝ ում հետ աշխատանքը թվում է հեշտ է, բայց արի ու տես, որ շաաաաաաատ դժվար է էնպես անել, որ այդ <<պուճուրները>>  սիրեն և′ քեզ, և′ քո առարկան ու միաժամանկ էլ՝ գիտելիք ստանան:  Սկսեցինք միասին սովորել ողջույնի ձևերը, որից հետո՝ գույները, մրգերի անվանումները և այդպես շարունակ: Թեմաների հերթականությունն այնպես էր ընտրված, որ սովորողները կարողանան հեշտությամբ փոքրիկ երկխոսություններ վարել միասին. գույնը կապելով մրգի անվանման հետ, տարբերել ընտանի կենդանիները վայրի կենդանիներից, ասել, թե որոնց են սիրում և որոնց չեն սիրում: Մխիթար Սեբաստացու օրերին հենց Նոր դպրոցի առաջին դասարանցիների հետ սկսեցինք մի նախագիծ իրականացնել, որի նպատակն էր ամփոփել երկու ամիսների ընթացքում իրենց սովորած  բառերն ու արտահայտությունները: Յուրաքանչյուր սովորող Paint ծրագրով պետք է նկարեր ինքն իրեն և իր սիրած որևէ միրգ կամ ընտանի կենդանի և ֆիլմի տեսքով պատմեր իր նկարածը: Արդյունքը՝ անգլերեն տեսաֆիլմ առաջին դասարանի սովորողների մասնակցությամբ, որը նվիրվեց Մխիթար Սեբաստացու օրերին:

Դպրոց պարտեզի 1-ին դասարանցիների հետ երգ-պար բեմադրեցինք գույների վերաբերյալ և մեդիաուրբաթին ներկայացանք:

Մայրիկների տոնի հետ կապված իրենց անգլերեն ռադիոմաղթանքների շարքը շատ սիրեցին ծնողները:

Պատրաստել ենք ուրախ տեսաֆիլմ կենդանիների և նրանց ձագուկների մասին: Սովորողները Paint ծրագրով կենդանիներ են նկարել իրենց ձագուկների հետ և և քառատողեր արտասանում նկարածի վերաբերյալ:

2-րդ դասարանի սովորողների հետ կուզենայի առանձնացնել  “My Family” (Իմ ընտանիքը) նախագիծը, որի նպատակն էր ստեղծել մի ուսումնական տեսաֆիլմ, որտեղ յուրաքանչյուր սովորող պետք է նկարեր իր ընտանիքը և նկարի մի հատվածում մուտքագրեր մի փոքրիկ պատում իր ընտանիքի մասին (արդեն տառերն ու թեման յուրացրած):

3-րդ դասարանցիների հետ սկսցինք իրականացնել «Իմ մասին» նախագիծը իրենց բլոգների մեջ: Յուրաքանչյուր սովորող պետք է փորձեր ինքնուրույն գրել իր մասին՝ գործածելով յուրացրած բառապաշարը:

Hayk Nahapetyan

Slava Mirzoyan

Arev Sukiasyan

Nane Sarkisyan

Astghik Hakobyan

Hayk Ghazaryan

Iren Karapetyan

Ruzanna Babajanyan

Eva Zilfimyan

Aren Hakobyan

 

Mary Mailyan

Սովորողների հաջորդ ստեղծական աշխատանքը սովորած լեզվական կառուցվածքներով և բառապաշարով երկխոսություններ կազմելն էր:

Inesa Mkrtchyan

Davit Khachatryan

Arev Sukiasyan

Ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում 3-րդ դասարանի սովորողները անգլերենով նամակ գրեցին Ձմեռ պապին և տեղադրեցին իրենց բլոգներում:

Hayk Nahapetyan

Slava Mirzoyan

Arev Sukiasyan

Nane Sarkisyan

Astghik Hakobyan

Iren Karapetyan

Ruzanna Babajanyan

Anjelina Simonyan

Eva Sahradyan

Mary Mailyan

Շատ կուզենայի առանձնացենլ 3-րդ դասարանի սովորողների հետ <<Անգլերենը մեր տանը>> նախագիծը, որտեղ յուրաքանչյուր սովորող պետք է անգլերենով տանը ծնողներին ներգրավելով պատմեր իր սիրած կենդանու, խաղալիքի մասին, կամ էլ՝  վարեր երկխոսություն եղբոր կամ քույրիկի հետ:

Այս նախագիծը շատ լավ արդյունք ունեցավ հեռավար ուսուցման ընթացքում:

Մերի Մաիլյանը իր մայրիկի օգնությամբ պլաստիլինից ինքնաշեն խաղալիքներ էր պատրաստել, որպեսզի պատմությունը ավելի պատկերավոր դառնա: Տեսաֆիլմը նկարահանել է մայրիկը՝ օգտվելով AVS ծրագրից, իսկ Մերին էլ իր հերթին փայլում է անգլերենի ճիշտ արտասանությամբ:

Անժելինա Սիմոնյանն էլ տեսաֆիլմի մեջ սովորեցնում է իր փոքր եղբորը անգլերեն խոսել:

 

Դավիթ Խաչատրյանն էլ տեսաֆիլմի մեջ պատմում է իր ընկերոջ մասին: Ըստ Դավիթի մայրիկի պատմածի՝ ֆիլմը նկարել են շատ արագ, իրենց խոհանոցում:  Նկարահանումը շատ ուրախ է անցել: Դավիթի քույրիկը քթի տակ անընդհատ կրկնում էր Դավիթի ասածները, գրեթե նա էլ էր տեքստն անգիր արել: Խոհանոցն էլ դարձել էր նկարահանման հրապարակ: Ֆիլմը պատրաստվել է Pinnacle Studio ծրագրի օգնությամբ:

Համադասարանցիներ Եվա Սահրադյանը և Ռուզաննա Բաբաջանյանը  որոշել էին  հույր գնալ իրար և անգլերենով միասին երկխոսություն վարել:

 

Nane Sargsyan My toys 

Anjelina Simonyan about myself

Hovhannes Achemyan   About myself

Silva Karapetyan  My toys

Iren Karapetyan    Iren’s Family

 

4-րդ դասարանի սովորողների հետ իրականացրեցինք <<Ամանորը իմ ընտանիքում>> նախագիծը: Յուրաքանչյուր սովորող, արդեն սովորած և յուրացրած նոր բառերն ու արտահայտությունները օգտագործելով, պետք է պատրաստեր ֆիլմ կամ Power Point ծրագրով ներկայացում՝ «Ամանորը իմ ընտանիքում» և տեղադրեր իր բլոգում:

Սաթինե Տեր-Պետրոսյան

Հայկ Աբրահամյան

Հրանտ Աբրահամյան

Լիրա Խաչատրյան

Մարկ Ներսեսյան

Մարիաննա Մանուկյան

Մինասյան Լիլիթ

Վահե Մուսայելյան

Մարիա Ավետիսյան

Արմեն Քոչարյան

Միքայել Մարգարյան

Հաջորդ նախագիծը, որը հավեսով իրականացրեցինք, թումանյանական օրերին եղավ: Ծնողների ներգրավվածությամբ ստեղծվեցին Թումանյանի  <<Կիկոսի մահը>> և <<Սևուկ ուլիկը>>  հեքիաթների հիման վրա տեսաֆիլմեր կամ ռադիոներկայացումներ:

Black Kiddy by H. Tumanyan

Hrant Abrahamyan

Mikayel Margaryan

Vahe Musayelyan

Hayk Abrahamyan

Nazeni Sanoyan

Alex Badalyan

Lira Khachatryan

Armen Kocharyan

Satine Ter-Petrosyan

The death of Kickos by H. Tumanyan

Vahe Musayelyan

Mikayel Margaryan

Satine Ter-Petrosyan

 

Հաջորդ նախագիծը «Զատիկ»-ի նշումն էր: Յուրաքանչյուր սովորող Power Point ծրագրով ներկայացնում է, թե ինչպես են իրենք նշում Զատիկը:

Ասյա Միրզոյան Easter in our family

Վահե Մուսայելյան Easter in my family

Մարիա Ոսկանյան Easter in our family

Հայկ Աբրահամյան Easter in my family

Նազենի Սանոյան Easter with my friends

Գոռ Կնյազյան Easter in my family

Արսեն Մելքումյան Easter with my friends

Նունե Հովհաննիսյան Easter with my friends and with my family

Եվգենիա Սուքոյան Easter in my family

Աննա Հարությունյան Easter in my family

Լիրա Խաչատրյան Easter in my family

Միլենա Հարությունյան Easter in my family

Աստղիկ Խաչատրյան Easter

Մարիաննա Մանուկյան Easter in Armenia and in my family

Այս տարվա ուսումնական գործունեության զարգացումներից մեկն էլ ռադիոնյութերի պատրաստումն էր:

Oրվա խորհուրդը

https://soundcloud.com/user933507914/efj1ji12otln

Ուսումնկան նորություններ. hայ գյուտարարները

https://soundcloud.com/user933507914/radio

Ուսումնական նորություններ. նախագծային շաբաթ

https://soundcloud.com/user933507914/zatik

Երաժշտական նորություններ. Բախ

https://soundcloud.com/user933507914/bakh

Ուսումնական նորություններ

https://soundcloud.com/user933507914/radio-5

Նոր Տարի

https://soundcloud.com/user933507914/uqyibbntejx7

 

 

 

 

 

 

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s