Քանի որ այսօր շաբաթ է և զանգեր ու այցելուներ չունեցանք, բայց փոխարենը մեր օրը հետաքրքրացրեցինք՝ պատրաստելով շա՜տ համեղ բլիթներ և կոկտեյլ:
Քանի որ այսօր շաբաթ է և զանգեր ու այցելուներ չունեցանք, բայց փոխարենը մեր օրը հետաքրքրացրեցինք՝ պատրաստելով շա՜տ համեղ բլիթներ և կոկտեյլ:
Ինչպես ասում են` աշխատասեր մարդը միշտ գտնում է, որ իր աշխատանքը տակավին ավարտված չէ: Դպրոց-պարտեզի ակտիվ, աշխատասեր ջոկատներն ու ճամբարականներն էդպես էլ մտածում են…
Այսօրվա մեր հերթապահության ընթացքում ականատես եղանք աշխատանքային ջոկատների ակտիվ գործունեությանը (լողավազանի և միջավայրի մաքրման աշխատանքներ, բակային աշխատանքներ և այլն): Բոլորն էլ մեծ պատրաստակամությամբ էին զբաղվում իրենց աշխատանքով, իսկ լուսավոր ու գեղեցիկ լողավազանում Տաթև Համբարյանն էր` իր ակտիվ լողորդների հետ…
Գրասենյակում մեր աշխատանքային օրը ևս ակտիվ էր` ընդունեցինք մանկապարտեզի և լողի ընդունելության հետ կապված հեռախոսազանգեր, ինչպես նաև եղան այցելուներ, շրջեցին դպրոցում,ծանոթացան ուսումնառության պայմանագրին:
Այսօր մեր լավ գործընկերուհի Լուսինե Պետրոսյանի ծննդյան օրը գեղեցիկ տոնի վերածեցին իր սովորողներն ու նրանց ծնողները, և բարձր տրամադրությամբ էլ ամփոփեցինք մեր հերթապահության առաջին օրը:
Օրվա հերթապահներ`
Աննա Գանջալյան և Քրիստինե Հովսեփյան