1-ին դասարան
Թեմա` մրգեր-fruits
http://www.angles365.com/classroom/fitxers/1r2n/food/fruitchinchan.swf
http://www.angles365.com/classroom/fitxers/1r2n/food/fruitmemory.swf
Սովորողները մրգերի անվանումները խաղերի միջոցով լավ սովորելուց հետո սկսում են սովորել միմյանց հարցեր տալ և այդ հարցերը կրկին ներառել իրենց երկխոսությունների մեջ: Do you like……?
I like…..// I don’t like……
Թեմա՝ ընտանի կենդանիներ-Domestic animals
http://www.anglomaniacy.pl/domesticAnimalsDictionary.htm
http://www.angles365.com/classroom/fitxers/1r2n/animals1.swf
2-րդ դասարան
Սեպտեմբեր ամսին կրկնելով առաջին դասարանում անցած բոլոր թեմաները՝ հոկտեմբեր ամսին սովորողները սկսեցին տանը աշխատել աշխատանքային գիրք—տետրերով, որտեղ իրենք սովորում են անգլերեն տառեր գրելը:
http://www.starfall.com/n/level-k/index/play.htm?f
Դասարանում միասին շատ բառային խաղեր ենք խաղում կամ տարբեր դերախաղեր եմ կազմակերպում մեր անցած թեմաների վերաբերյալ:
http://www.anglomaniacy.pl/pencaseSpelling.htm
http://www.anglomaniacy.pl/clothesPictureTest.htm
http://www.angles365.com/classroom/fitxers/1r2n/match2b.swf
http://www.angles365.com/classroom/fitxers/1r2n/match1b.swf
3-րդ դասարան
Թեմա՝ գույներ-colours Is this a……? // Is it…….?
Դասի ընթացքում սովորողները մոտենում են իրար հարցեր են տալիս և պատասխանում: Օրինակ՝
-Maria, is this a pen?
-Yes, it is.
-Maria, is it red?
-Yes it is.
Լեզվական նյութ՝ in, on, at
Սովորողները նայում են գրքում պատկերված նկարին և ստեղծում հանպատրաստից երկխոսություն:
Օրինակ` What is it? It is a doll.
What colour is it? It is pink.
Where is it? It is on the table.
Թեմա` have got/has got, can, Have you got….?
Դասարանում սովորողները սկսում են բանավոր իրենց առջև դրված որևէ առարկայի մասին խոսել:
Օրինակ` I have got a blue bag. It is on the table.
Տանը սովորողները կատարում են փոքրիկ տնային առաջադրանքներ, որոնք պարտադիր ստուգվում են իմ կողմից: Տնային առաջադրանքները ներառում են տվյալ դասի վերաբերող փոքրիկ նախադասություններ, երկխոսություններ կամ բառակապակցություններ:
Նախագիծ <<Անգլերենը մեր տանը>> Լրացուցիչ կրթություն
Աշնանային արձակուրդների ընթացքում սովորողները պետք է իրենց ծնողների օգնությամբ ու անմիջական մասնակցությամբ ստեղծեին ֆիլմ, որտեղ սովորողը պետք է անգլերեն մի փոքր պատմեր իր կամ իր ընտանիքի, ընկերոջ, խաղալիքների մասին:
Ստեղծված տեսաֆիլմերը սովորողների համար դարձան հաշվետվություններ, քանի որ այդ ձևով իրենք ցույց տվեցին, թե այս 2 ամիսների ընթացքում ինչ են սովորել:
Արդյունքը եղավ ուրախ, հավես տեսաֆիլմեր, որոնք հրապարակվել են դասավանդողի բլոգում և Հարավային դպրոցի ենթակայքում:
4-րդ դասարան
Հոկտեմբեր ամսին իրենց հետ արել եմ ուսումնական օրացույցով նախատեսված “My teachers’ day” նախագիծը, որ համարվում է լրացուցիչ կրթություն:
Տևողությունը`20.09-05.10
Խնդիրը` յուրաքանչյուր սովորող անգլերեն պատմում է կամ պրեզենտացիա է պատրաստում` նվիրված իր սիրելի ուսուցչին(ներին)
Ստացված արդյունքը` անգլերեն փոքրիկ պատում կամ պրեզենտացիա նվիրված իր սիրելի ուսուցչին, որը հրապարակվել է սովորողի և դասավանդողի բլոգում:
Ռադիոնյութ, որտեղ 4-րդ դասարանի սովորողները անգլերեն շնորհավորում են իրենց ուսուցիչներին:
Այս ամիսների ընթացքում, բացի նախագծերից, անցել եմ նաև ուսումնական ծրագրով նախատեսված թեմաներ և լեզվական նյութեր: Օրինակ` Լեզվական նյութ` Present Ind.Tense(interrogative and negative forms) և տանը հանձնարավել է կազմել երկխոսություններ տվյալ լեզվական նյութի վերաբերյալ:
5-րդ դասարան
5-րդ դասարանի սովոողների հետ սկսել եմ աշխատել` գործածելով British Council—ի ուսումնական կայքը:
Տանը հանձնարարվել են լսել, ընթերցել անգլերեն հեքիաթները, իսկ դասարանում` քննարկել, տեքստի հետ աշխատանք կատարել:
Լեզվական նյութ` Past Ind. Tense(irregular verbs)
Լեզվական նյութ` հատկանիշների համեմատում
«Goldilocks And The Three Bears»
Թեմայի յուրացմամբ սովորողները ձեռք են բերում շրջապատող առարկաների, մարդկանց, տարբեր երևույթների հատկանիշները համեմատելու կարողություն:
Աշնանային արձակուրդների ընթացքում 5-րդ դասարանի մի խումբ սովորողների հետ սկսել եմ առցանց թարգմանական նախագիծ, որտեղ սովորողները թարգմանել են իրենց կրտսեր ընկերների հորինած հեքիաթները և իմ խմբագրելուց հետո հրապարակել են իրենց բլոգներում և Դպրոց—պարտեզի ենթակայքում:
Լրացուցիչ կրթություն
Միլենա Հարությունյանի աշխատանքը
Վահե Մուսայելյանի աշխատանքները
Աշխատանքները շարունակվում են…………..