Գիտագործնական հավաք. Անգլերենի ուսումնական նախագծերը կրտսեր դպրոցում, դրանց կազմակերպումը, արդյունքները

Նյութի վերաբերյալ ցուցադրությունը` այստեղ:

Մեդիակրթությունը, որն իր մեջ ներառում է բլոգային-նախագծային ուսուցում, սովորողներին հնարավորություն է տալիս ստեղծագործելու ուսումնառության առաջին տարիներին:

Նախագծային ուսուցմամբ սովորողը չի կտրվում իր բնական զարգացման գործընթացից: Նախագծի վերջնական արդյունքից ոգևորվելով նա ինքնավստահություն է ձեռք բերում և առաջին անգամ ասում է. «Ես կարողանում եմ»: Դասընկերների հետ թիմային աշխատանքով, ընտանիքի անդամների հետ  ընտանեկան նախագծեր անելով զարգանում է կրտսեր դպրոցի սովորողի սոցիալական և զգացմունքային աշխարհը:

Հարավային դպրոցի երրորդ դասարանցիների այս տարվա առաջին նախագիծը՝ «Անգլերենը մեր տանը» մեծ աշխուժություն էր առաջացրել նրանց ընտանիքներում: Սովորողներն իրենց տան ջերմ մթնոլորտում, տեսախցիկը միացրած մայրիկների կամ հայրիկների առջև առանց որևէ մեկի օգնության կարողանում էին անգլերեն ներկայացնել իրենց բնակարանը, տան անդամներին, իրենց սիրելի խաղալիքները: Տեսաֆիլմից երևում է, թե ինչ ոգևորություն կա Մանե Հովհաննիսյանի աչքերում, երբ նա նկարագրում է իրենց բնակարանի ընդհանուր սենյակը, կամ էլ տեսնել և լսել Հայկի և Մերիի ուրախ երկխոսությունը: Իսկ Գոհար Բարսեղյանն իր տեսաֆիլմում ներգրավել է նաև նույն դպրոցի առաջին դասարանցի իր եղբայր Հայկին: Կարելի՞ է պատկերացնել նկարահանող մոր ուրախությունը: Մարդու հոգեբանությունն այնպիսին է, որ երբեք չի մոռանում այն, ինչը շատ է սիրել մանկության ժամանակ: Աշոտ Զոզանյանը,  Իրինա Գյուրջինյանը  և Ալեքս միշտ կհիշեն անգլերեն իրենց առաջին պատումները, որովհետև տեսաֆիլմը նկարահանվել է սիրելի շան, տիկնիկի, գնդակի, դաշնամուրի ու դեղին ավտոմեքենայի հետ:

Արևմտյան դպրոցի չորրորդ դասարանցիների հետ իրականացվել է «Ուսուցչի օրը» նախագիծը: Սովորողներն իրենց սիրելի ուսուցիչներին նվիրված անգլերեն փոքրիկ պրեզենտացիաներ են պատրաստել, իսկ Հարավային դպրոցի 4-րդ դասարանցիների հետ այդ նախագիծը իրականացավ ռադիոնյութով:

Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանցիների մի խումբ սովորողների հետ աշնանային արձակուրդների ընթացքում սկսեցի առցանց թարգմանչական նախագիծ իրականացնել: Սովորողները անգլերեն էին թարգմանում իրենց երկրորդ դասարանցի կրտսեր ընկերների հորինած հեքիաթները և իմ խմբագրելուց հետո հրապարակում էին իրենց բլոգներում և Արևմտյան դպրոցի ենթակայքում:

Միլենա Հարությունյանի աշխատանքը

Լիրա Խաչատրյանի աշխատանքը:

Անահիտ Մկրտչյանի աշխատանքը

Մարիաննա Մանուկյանի աշխատանքը

Հայկ Աբրահամյանի աշխատանքը

Վահե Մուսայելյանի աշխատանքները

Հրանտ Աբրահամյանի աշխատանքը

 Արդյունքում եղավ ՙՙԱնգլերեն և հայերեն պատկերազարդ փոքրիկ հեքիաթ-պատմություններ» մեդիագիրք:

Ամփոփելով այս ամենը՝ վստահաբար կարող եմ ասել, որ նախագծային ուսուցումը բարձրացնում է սովորելու ներքին մոտիվացիան, ուսումը դառնում է նպատակային,  իմաստավորված և տարբեր հուզումներով լի, ինչը ձեռք բերած գիտելիքները և կարողությունները երեխաների երկարատև հիշողության մեջ են պահում:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s