Իմ աշխատանքային պլանը սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար.2017-2018 ուսումնական տարի
Համագործակցային նախագիծ. Երևանի զբոսայգիները
Տևողությունը՝ շուրջտարյա
Մասնակիցները՝ Հարավային դպրոցի 5-րդ դասարանցիները
Դասավանդողներ՝ Մարիամ Քալանթարյան, Աննա Գանջալյան
Նպատակը.
Զարգանում է սովորողների անգլերեն և ռուսերեն խոսելու կարողությունները այնպիսի թեմաներով, որոնք սիրելի և հոգեհարազատ են իրենց: Զարգանում է նաև սովորողների գրելու և թարգմանչական կարողությունները հայերենից անգլերեն և ռուսերեն:
Նախագծի ընթացքը.
Նախ սովորողների հետ այցելում ենք այն զբոսայգին, որի մասին պետք է տեղեկություններ հավաքենք: Տեղում սովորողները ձայնագրիչի օգնությամբ հարցազրույցներ են վերցնում մարդկանցից՝ որոշ տեղեկություններ հավաքելով այդ զբոսայգու մասին: Որից հետո դասավանդողը պարզ հայերենով վերամշակում է տեքստը՝ համացանցի և սովորողների վերցրած տեղեկությունների հիման վրա: Բոլոր սովորողները հայերեն տեքստը տեղադրում են իրենց բլոգներում և դասարանում անգլերենի ժամին միասին փորձում են նախադասություն առ նախադասություն թարգմանել անգլերեն, իսկ ռուսերենի դասին՝ ռուսերեն:
Ակնկալվող արդյունքը՝
սովորողները կկարողանան 2 օտար լեզվով ներկայացնել իրենց սիրելի զբոսայգիները: Նախատեսվում է ստեղծել նաև եռալեզու էլեկտրոնային գիրք, որը շատ լավ ուսումնական նյութ կլինի իրենց կրտսեր ընկերների համար:
Նախագիծ <<Անգլերենը մեր տանը>>
Մասնակիցները՝
Հարավային դպրոցի 3-րդ դասարանի սովորողները
Տևողությունը՝ 20.10-10.12
Նպատակը.
սովորողներն իրենց ծնողների օգնությամբ ու անմիջական մասնակցությամբ ստեղծելու են ֆիլմ, որտեղ սովորողը պետք է անգլերենով մի փոքր պատմի իր կամ իր ընտանիքի, ընկերոջ, խաղալիքների, սենյակի մասին:
Արդյունքը
Կլինի ուրախ, հավես տեսաֆիլմ, որը կհրապարակվի դասավանդողի բլոգում:
Նախագիծ՝ Teacher’s Day
“My most favourite teacher(s)
Մասնակիցները՝
4-րդ դասարանի սովորողներ
Տևողությունը`20.09-05.10
Խնդիրը`
նախագիծը նախատեսված է 4-րդ դասարանի սովորողների համար: Յուրաքանչյուր սովորող անգլերենով պատմում է կամ պրեզենտացիա է պատրաստում նվիրված իր սիրելի ուսուցչին(ներին)
Ակնկալվող արդյունքը` անգլերենով փոքրիկ պատում կամ պրեզենտացիա նվիրված իր սիրելի ուսուցչին, որը տեղադրաված կլինի սովորողի և դասավանդողի բլոգում:
Նախագիծ. “The New Year in my Family”
Տևողությունը`20.12.2017-20.01.2018
Մասնակիցները՝
4-րդ դասարանի սովորողներ
Խնդիրը`
նախագիծը նախատեսված է 4-րդ դասարանի սովորողների համար: Յուրաքանչյուր սովորող անգլերենով պատմում է, թե ինչպես են Ամանորը նշում իրենց տանը:
Ակնկալվող արդյունքը`
անգլերենով պատում կամ պրեզենտացիա <<Ամանորը իմ ընտանիքում>> վերնագրով, որը հրապարակվելու է սովորողի և դասավանդողի բլոգում:
Տեսադասի ստեղծում. Ինչպես է ուսումնական թեման դառնում ընտանեկան նախագիծ:
My Short and Long Term Projects During the 2017-2018 School Year
My Working Plan for the Period of September-December of the 2017-2018 School Year
Collaborative Project: The Public Gardens in Yerevan
Long term project for the whole school year
Participants: the students of Grade 5 of the Southern School
Teachers: Mariam Kalantaryan, Anna Ganjalyan
The Aim:
The students develop their Russian and English speaking skills in their favourite topics. They also develop their writing and translational skills from Armenian into Russian and English.
The Project Implementation Process:
At first we go on an educational trip to a public garden to collect information about it. The students ask questions to the passers-by and record their answers. After that the teacher writes a text using the collected information and the Internet. All the students publish the Armenian text in their blogs and then the English teacher and the students begin translating it into English. The same text is translated into Russian at the Russian lesson.
The Expected Result:
The learners will be able to speak about their favorite public gardens in two languages. In the result of this project we will be able to create a three-language electronic book about the public gardens in Yerevan. That will be a good teaching material.
Project: English at Home
The Participants:
The Learners of Grade 3 of the Southern School
Duration: 20.10-10.12
The Aim:
Learning English becomes a joyful process with the participation of the family members when a school topic is brought home and it becomes a family project.
The Expected Result
The family members take part in making a video film on the topic which the learners have already learned at school. The video film is publish in the learner’s and teacher’s blogs.
Project: Teacher’s Day
“My most favourite teacher(s)
The Participants:
The learners of Grade 4 of the Southern School
Duration: 20.09-05.10
The Key Objective:
Each learner narrates a story or makes a presentation in English about his/her favourite teacher or teachers.
Expected Result
Short stories or presentations devoted to the favourite teachers and published in the learners’ and teacher’s blogs.
Project: The New Year in My Family”
Duration: 20.12.2015-20.01.2016
The Participants:
The learners of Grade 4
The Key Objective:
The learners learn how to speak and write about seeing the New Year in in their families.
The Expected Result:
Narrations or presentations in English on the topic “The New Year in our Family”. The narrations and presentations are published in the learners’ and teacher’s blogs.
My Second Video Lesson: How does a school topic become a family project?