Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների հաշվետվություն

I. Տեսադասի ստեղծում. <<Երբ ուսումնական թեման դառնում է ընտանեկան նախագիծ>>

II. Թարգմանական աշխատանք.Դպրոցական առաջադրանքների դրական և բացասական կողմերը: Պետք է՞ տնային աշխատանք տալ երեխաներին:

III. Օտար լեզուներով մեդիաուրաբթի համակարգող

Թեմաների ուսուցումը և նախագծերի իրականցումը ըստ դասարանների:

1-դասարան

Թեմաներ` Ողջույնի, հրաժեշտի ձևեր,

Գույներ

Մրգեր

Ընտանի և վայրի կենդանիներ

Մարմնի մասեր

1-ին դասարանի սովորողների ընտանեկան հաշվետու տեսանյութերը.

https://anulganjalyan.wordpress.com/2017/10/22/%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%AB%D5%AE-%D5%A1%D5%B6%D5%A3%D5%AC%D5%A5%D6%80%D5%A5%D5%B6%D5%A8-%D5%B4%D5%A5%D6%80-%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A8-2/

 

2-րդ դասարան

Տարբեր դերային երկխոսություններ անցած թեմաների վերաբերյալ:

Letters: Aa, Bb, Cc, Dd, Ee, Ff, Gg, Hh, Ii, Jj, Kk, Ll Mm, Nn Oo

Բառախաղեր

Անցած տառերով կազմված բառերի մուտքագրում. moon onion, milk, banana, black, ball, big, book, lion, hen, head, hand, neck, leg………………….

3-րդ դասարան

Լեզվական նյութեր: This is…../He/she is…..There is…./there are……

Ուսումնական նախագծեր

My Family

Կորյուն Գաբոյան

Իշխան Գևորգյան

Մոնիկա Մարտիրոսյան

Հայկ Սարգսյան

Արեն Համբարձումյան

Նարե Խաչատրյան

Արեգ Մարկոսյան

Նախագիծ. My most favourite teacher(s)

Մասնակիցները՝

3-րդ դասարանի սովորողներ

Խնդիրը`

Նախագիծը նախատեսված էր 3-րդ դասարանի սովորողների համար: Յուրաքանչյուր սովորող Paint ծրագրով պետք է նկարեր իր սիրած ուսուցչին(կամ էլ համացանցից տվյալ ուսուցչի որևէ նկար ներբեռներ) և նկարի տակ սովորած, յուրացրած բառապաշարով անգլերենով կարճ ներկայացներ նրան:

Նախագծի արդյունքը սովորողների նորաստեղծ բլոգներում.

Հայկ Սարգսյան

Տաթև Մամիկոնյան

Կորյուն Գաբոյան

Աստղիկ Ալեքսանյան

Գայանե Խաչատրյան

Նարե Խաչատրյան

Արեն Համբարձումյան

Անի Հարությունյան

4-րդ դասարան

Ամառային առաջադրանքների քննարկում

Ուսումնական նախագիծ. “My Family”

Իրինա Գյուրջինյան

Գոհար Բարսեղյան

Հովհաննես Բզնունի

Տարոն Մկրտչյան

Ակսել Շահվերդյան

Մանե Հովհաննիսյան

Իվետտա Մեյթարջյան

Ուսումնական նախագիծ. “ My Toys”

Գոհար Բարսեղյան

Իրինա Գյուրջինյան

Աշոտ Զոզանյան

Հովհաննես Բզնունի

Տարոն Մկրտչյան

Եկատերինա Մինասյան

Ակսել Շահվերդյան

Մանե Հովհաննիսյան

Մարիամ Մկրտչյան

Գայանե Կագանյան

Գայանե Բալաբանյան

Մաքս Սինհա

Իվետտա Մեյթարջյան

Սովորած, յուրացրած լեզվական նյութի վերաբերյալ երկխոսությունների կազմում:

Իրինա Գյուրջինյան

Գոհար Բարսեղյան

Հովհաննես Բզնունի

Աշոտ Զոզանյան

Տարոն Մկրտչյան

Մարիամ Մկրտչյան

Լևոն Ավետիսյան

Գայանե Կագանյան

Գայանե Բալաբանյան

 

5-րդ դասարան

Ամառային առաջադրանքների քննարկում

Համագործակցային շուրջտարյա նախագիծ. <<Երևանի զբոսայգիները>>

Այդ նախագծի հիման վրա սովորողների հետ ռադիոնյութ ենք պատրաստել:

Երգի ուսուցում և այդ երգով մեդիաուրբաթին մասնակցություն

 

Դպրոցական առաջադրանքների դրական և բացասական կողմերը Պե՞տք է տնային աշխատանք տալ երեխաներին

Թարգմանություն անգլերենից

Կարծու՞մ եք, որ տնային աշխատանքը լավ է երեխաների համար: Պե՞տք է այն վերացնել: Պարզեք տնային աշխատանքների վերաբերյալ կողմ և դեմ կարծիքները և միացեք մեր կրթական բանավեճին ու քվեարկությանը:

Պե՞տք է երեխաներին տնային աշխատանք տալ:

Մենք բանավիճում ենք շատ բովանդակային հարցերում, ինչպիսիք են՝ համակարգիչների օգտագործումը, դպրոցական համազգեստը, տնային դպրոցը: Հիմա մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք տևական դարձած մի բանավեճի վրա. արդյո՞ք սովորողներին պետք է տնային աշխատանք տալ: Տնային աշխատանքը լայնորեն օգտագործվում է և հանրակրթական և մասնավոր դպրոցներում: Եթե մենք աշխարհի ցանկացած վայրում  երեխաների մեջ հարցում կազմակերպեինք, թե արդյոք պետք է տնային աշխատանքը պահել կամ վերացնել, նրանց ճնշող մեծամասնությունը կքվեարկեին տնային աշխատանքի վերացման օգտին: Այս հանձնարարությունները կրճատում են երեխաների խաղալու ժամանակը և սթրեսի աղբյուր կարող են լինել: Բայց կրթության ինչպիսին լինելը որոշում են մեծահասակները: Այդ է պատճառը, որ մենք այստեղ վերլուծում ենք տնային աշխատանքի, որպես լրացուցիչ կրթության, կողմ և դեմ տեսակետները:

Տնային աշխատանքի կողմ և դեմ տեսակետները 

Կողմ տեսակետները

Որոշ հետազոտողներ ամուր կապ են տեսնում տնային աշխատանքի և ակադեմիական հաջողությունների միջև: Դյուքի համալսարանի հոգեբանության և նյարդաբանության պրոֆեսոր Հարիս Քուփերը 2006 թվականին «Արդյո՞ք տնային աշխատանքը լավացնում է ակադեմիական նվաճումները» թեմայով համեմատական վերլուծություն է արել, որը ցույց է տվել, որ տնային աշխատանքը կարող է լավացնել սովորողների դասարանական հարցաշարերից ստացած գնահատականները: Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այն սովորողը, ով տնային աշխատանքներ էր կատարել մաթեմատիկայից, անգլերենից, Ամերիկայի պատմությունից և հասարակագիտությունից, ավելի լավ արդյունքներ են ցույց տվել հարցաշարերից, քան նրանք, ովքեր տնային շխատանք չէին կատարել: Բացի միօրինականացված հարցաշարերի արդյունքների և գնահատականների լավացումից կան նաև տնային աշխատանքների այլ կողմ տեսակետներ.

  • Տնային աշխատանքը հնարավորություն է տալիս ծնողներին մասնակցելու իրենց երեխաների կրթությանը:
  • Երեխաներին հնարավորություն է տալիս ուսումնական առարկան ուսումնասիրել իրենց հարմար արագությամբ: Ոչ բոլոր երեխաներն ունեն միևնույն ընդունակությունը ընկալելու դասարանում տրված տեղեկատվությունը:
  • Դպրոցական հանձնարարությունները կարող են օգնել սովորողներին զարգացնելու իրենց պատասխանատվության զգացումը և սեփական ժամանակի ճիշտ կառավարման կարողությունը:
  • Տնային աշխատանքը հեշտացնում է ուսումնական նյութի մտապահումը:
  • Տնային աշխատանքը կրճատում է այն ժամանակը, որը երեխաները ծախսում են ն հեռուստացույց դիտելու, տեսախաղերի և բջջային հեռախոսների վրա:
  • Տնային աշխատանքը հնարավորություն է տալիս սովորողներին զարգացնելու հետազոտական կարողությունները և օգնում է ավելի խորը հասկանալու ուսումնական առարկաների որոշ հասկացություններ, ինչը հնարավոր չի լինում անել դասարանում:

Դեմ տեսակետները

Այնուամենայնիվ, սկսվել են բարձրաձայնվել որոշ տեսակետներ, որոնք նշում են տնային աշխատանքների կատարման թերությունները և հարցականի տակ են դնում այդ ավանդական կրթական մոդելը:

Նրանցից մի քանիսը պնդում են, որ տնային աշխատանքը պետք է վերացվի: Ամերիկյան մանկավարժներ էտտա Կռալովեցի և Բուելի 2000 թվականի հրապարակումը՝ «Տնային աշխատանքի վերջը. Ինչպես է տնային աշխատանքը քայաքայում ընտանիքը, գերծանրաբեռնում երեխաներին և սահմանափակում սովորելը» տնային աշխատանքի մասին քննարկումները նոր հետաքրքիր անկյան տակ են արվում: Կրալովեցը և Բուելը պնդում են, որ տնային աշխատանքը նպաստում է այն բանին, որ աշխատանքը գերարժևորվում է՝ ի վնաս անձնական և ընտանեկան կյանքի բարեկեցությանը: Դեռ ավելին՝ կան նաև մի քանի այլ խնդիրներ, որոնք կապված են տնային աշխատանքի հետ.

  • Տնային աշխատանքը անարդար է, որովհետև տնտեսապես թերապահովված սովորողները չեն կարող ուսումնական աշխատանքը կատարել նույն պայմաններում և նույնպիսի աջակցությամբ, ինչպես ավելի հարուստ ընտանիքների երեխաները:
  • Չափազանց շատ դպրոցական հանձնարարությունները կարող են մեծապես կրճատել խաղալու, սպորտով զբաղվելու կամ էլ ընկերների և ընտանիքի անդամների հետ պարզապես շփվելու ժամանակը: Տնային աշխատանքը խանգարում է նաև երեխաների կենցաղային աշխատանքների մեջ ներգրավվելուն:
  • Խաբելը հեշտ է: Հաճախ են սովորողները միմյանցից կամ համացանցից արտագրում և այդ պատճառով էլ տնային աշխատանքի միջոցով սովորելու նպատակը չի իրագործվում: Երբեմն էլ ծնողները կամ էլ այլ մեծահասակներ են երեխաների փոխարեն կատարում տնային աշխատանքը:
  • Երբեմն տնային աշխատանքը լավ չի ձևակերպվում և չի նպաստում սովորելուն: Այլ դեպքերում էլ տնային աշխատանքը անմիջապես չի ստուգվում և այդ պատճառով էլ ուսուցչի արձագանքը ժամանակին չի հասնում սովորողին և սովորողն էլ հիասթափվում և հետաքրքրությունը կորցնում է:
  • Տնային աշխատանքը կարող է ստիպել սովորողին ուշ պառկել քնելու և այդ ձևով կրճատում է սովորողի քնի ժամանակը, ինչն ազդում է հաջորդ օրվա նրա կատարողական ունակությունների վրա:
  • Փորձարարական կրթության ամսագրի 2013-ի 81-րդ համարում հրապարակված Մոլլի Գելովեյի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տնային աշխատանքը երեխաների համար կարող է սթրեսի և ֆիզիկական առողջական խնդիրների աղբյուր լինել:

Ամփոփելով այս ամենը՝ կարող ենք ասել, որ երեխաների համար որպես կրթական գործիք տնային աշխատանքի գործածման մի շարք կողմ և դեմ տեսակետներ կան: Բանավեճի ո՞ր կողմում եք:  Դուք կարծում եք, որ տնային աշխատանքը երեխաների զարգացման և կրթության համար լա՞վ է, թե՞ վատ: Քվեարկեք և ասեք թե ինչու:

 

 

Աղբյուրը

«Netivist» բանավեճային սոցիալական կայքի «կրթություն և երեխաներ» էջը`

Pros and Cons of School Assignments: Should Kids Have Homework?

 

Թարգմանությունը՝ Աննա Գանջալյանի

Մանկավարժական աշխատողների աշնանային ճամբար

Աշխատաժամանակ

30.10.2017

09:00-09:30՝ ընդհանուր պարապմունք Հարավային դպրոցում

10։00-11:00՝ Պարտիզապուրակային աշխատանք

11:00-12:00 Առցանց աշխատանք սովորողների հետ <<Ուսումնական աշուն>> նախագծերի շրջանակներում:

12:30-13։00՝ ընդմիջում դպրոցներում
13:00-Google Drive-ը՝ որպես ուսուցման և կառավարման գործընթացում ամպային տեխնոլոգիաների գործիք

31.10.2017

09:00-09:30՝ ընդհանուր պարապմունք Հարավային դպրոցում

10։00-12:00՝ Առցանց աշխատանք սովորողների հետ <<Ուսումնական աշուն>> նախագծի շրջանակում:
12:30-13։00՝ ընդմիջում դպրոցներում
13:00-14:00 հանդիպում-քննարկում <<Օտար լեզվի ֆլեշմոբների կազմակերպման բարելավում>> թեմայով: Վայրը՝ Ավագ դպրոց, 3.5 լսարան

1.11.2017

09:00-09:30՝ ընդհանուր պարապմունք Հարավային դպրոցում

9:30-10:30 բակային աշխատանք

10:30-11:30 <<Ուսումնական աշուն>> նախագծերի շրջանականերում առցանց աշխատանք սովորողների հետ:
12:30-13:30- Օտար լեզուների դասավանդողների հավաք Ավագ դպրոցում:

2.11.2017
09:00-09:30՝ ընդհանուր պարապմունք Հարավային դպրոցում

10։00-12:00՝ <<Ուսումնական աշուն>> նախագծերի շրջանակներում առցանց աշխատանք սովորողների հետ:
12:00-12:30՝ ընդմիջում 
Հարավային դպրոցում

12:30-13:30- «Հոկտեմբերյան իմ ամենահաջողված նախագիծը»օտար լեզու դասավանդողների հավաք. Ավագ դպրոց 3-5 լսարան

 

3.11.2017
09:00-09:30՝ ընդհանուր պարապմունք Հարավային դպրոցում

10։00-11:00՝ բակային աշխատանք

11:00-12:30-<<Երևանի Զբոսայգիները>> նախագծի շրջանակներում քաղաքային ճամփորդություն 5-րդ դասարանի մի խումբ սովորողների հետ
12:30-13։00՝ ընդմիջում դպրոցներում
13:00-15:00 Առցանց աշխատանք սովորողների հետ

 

Օտար լեզուների մեդիաուրբաթ

Լեզուների տոնախմբություն Մարմարյա սրահում.

Ողջույնի խոսք տարբեր լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, թուրքերեն և իսպաներեն:

  1. Մարզվում են բոլորը. անգլերեն+սպորտ
  2. Միասնական պարային ֆլեշմոբ
  3. «Паучок» ռուսերեն երգ-պարով ներկայանում են 2-րդ դասարանցիները
  4. Կենտրոնում ֆրանսախոսներն են և Քոլեջի սովորողները
  5. Վրացախոսների ակումբ. <<Չիտո-գրիտո>>
  6. “Chim Chimney” դասարանական երգչախումբ
  7. Իսպանական պար. Գոհար Սմբատյան և Արմինե Գևորգյան
  8. «С добрым утром» ռուսերեն երգ+խաղ+պարով ներկայանում են 1-ին և 2-րդ դասարանցիները:
  9. Հետաքրքիր պարային համար. Ավագ դպրոցի սովորողներ
  10. Անգլիախոսները ներկայանում են “Count on me” երգով:
  11. Ասմունք և պար. Թուրքերենի ընտրությամբ խումբ
  12. «Карнавал». Միջին դպրոցի սովորողներ
  13. Միջին դպրոցի անգլիախոսների ակումբը ներկայանում է “History” երգով:
  14. Միասնական պար. <<Ճոճք>>

Տեխնիկական սպասարկումը՝ Կայ Խաչատրյանի

Պատասխանատnւներ՝ օտար լեզվի դասավանդողներ և սովորողներ

Կազմակերպիչներ՝ Աննա Գանջալյան, Իրինա Ապոյան

Նկարահանումը՝ Սուսան Ամուջանյանի և սովորողների

Վարողներ՝ օտար լեզվի ընտրությամբ խմբերի սովորողներ

 

 

 

«Ուսումնական աշուն» նախագծեր

Նախագիծ. «Անգլերենը մեր տանը» Մասնակիցներ՝ 1-ին, 2-րդ և 3-րդ դասարանի սովորողներ

Համագործակցային նախագիծ. «Երևանի զբոսայգիները» Մասնակիցներ՝ 5-րդ դասարանի սովորողներ

Աշնանային առցանց նախագիծ. «Իմ ընկերը»

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ

Սովորողները աշնանային արձակուրդի ընթացքում շարադրում են փոքրիկ պատումներ իրենց ընկերոջ մասին և դասավանդողի խմբագրելուց հետո թողարկում իրենց բլոգներում:

 

 

«Անգլերենը մեր տանը» նախագծի արդյունքները

Նախագիծ <<Անգլերենը մեր տանը>>

Մասնակիցները՝

Հարավային դպրոցի 1-ին, 2-րդ և 3-րդ դասարանի սովորողները

Տևողությունը՝ 20.10-10.12

Նպատակը.

Սովորողներն իրենց ծնողների օգնությամբ ու անմիջական մասնակցությամբ ստեղծելու են  ֆիլմ, որտեղ սովորողը պետք է անգլերենով մի փոքր  պատմի իր կամ իր ընտանիքի, ընկերոջ, խաղալիքների, սենյակի մասին:

Արդյունքը

Կլինի ուրախ, հավես տեսաֆիլմ, որը կհրապարակվի սովորողի և  դասավանդողի բլոգում:

1-ին դասարանի սովորող Կառոլինայի երկխոսոությունը իր հայրիկի հետ:

1-ին դասարանի սովորող Թոմի երկխոսությունը իր մայրիկի հետ:

1-ին դասարանի սովորող Մարիի երկխոսությունը իր եղբոր հետ:

1-ին դասարանի սովորող Րաֆֆիի երկխոսությունը իր հայրիկի հետ:

1-ին դասարնի սովորող Հասմիկի երկխոսությունը իր քույրիկի հետ:

1-ին դասարանի սովորող Սվետլանայի երկխոսությունը իր մայրիկի հետ:

 1-ին դասարանի սովորող Վալերիի երկխոսությունը իր մայրիկի հետ:

3-րդ դասարան

Կորյուն Գաբոյան

Գայանե Խաչատրյան

Անի Հարությունյան

Հայկ Սարգսյան

Արեն Համբարձումյան

Արսեն Գևորգյան

Գուրգեն Մանուկյան

 

«Մեր զբոսայգիները» նախագծի արդյունքները

Համագործակցային նախագիծ. Մեր զբոսայգիները

Մասնակիցները՝ Հարավային դպրոցի 5-րդ դասարանցիները

Դասավանդողներ՝ Մարիամ Քալանթարյան, Աննա Գանջալյան

Նպատակը.

Զարգանում է սովորողների անգլերեն և ռուսերեն խոսելու կարողությունները այնպիսի թեմաներով, որոնք սիրելի և հոգեհարազատ են իրենց: Զարգանում է նաև սովորողների գրելու և թարգմանչական կարողությունները հայերենից անգլերեն և ռուսերեն:

Նախագծի ընթացքը.

Սովորողները բաժանվում են երկու խմբի: Առաջին խմբի սովորողները ինքնուրույն կազմում են հայերեն տեքստ այն զբոսայգու մասին, որը կուզենային ներկայացնել: Տեսքտը դասավանդողի խմբագրելուց հետո իրենք թարգմանում են այն անգլերեն և ռուսերեն: Որից հետո այցելում են տվյալ զբոսայգին, լուսանկարում են իրենց պատումի վայրերը:

Երկրորդ խմբի սովորողների հետ դասավանդողի աջակցությունը ավել իշատ է լինում: Նպատակն այն է, որ ամբողջ դասարանը մասնակցի նախագծի իրականացմանը: Դասավանդողը պարզ հայերենով մշակում է որևէ զբոսայգու մասին տեքստ և դասարանում անգլերենի ժամին միասին փորձում են նախադասություն առ նախադասություն թարգմանել անգլերեն, իսկ ռուսերենի դասին՝ ռուսերեն:

 

Ակնկալվող արդյունքը՝

սովորողները կկարողանան 2 օտար լեզվով ներկայացնել իրենց սիրելի զբոսայգիները: Նախատեսվում է ստեղծել նաև եռալեզու էլեկտրոնային գիրք, որը շատ լավ ուսումնական նյութ կլինի իրենց կրտսեր ընկերների համար:

Սուրբ Երրորդություն եկեղեցու զբոսայգին

Հովհաննես_Շիրազ_11Մենք ուզում ենք խոսել  Երևանի զբոսայգիների մասին:  Սկզբում մենք կխոսենք այն զբոսայգու մասին, որը մոտ է մեր դպրոցին: Դա Սուրբ Երրորդություն եկեղեցու շուրջը գտնվող զբոսայգին է: Այն մեծ է և շատ երեխաներ սիրում են գնալ այնտեղ երեկոներին ամռանը: Այս զբոսայգին լավ է հեծանիվ, անվաչմուշկ վարելու համար: Ես սիրում եմ վարել հեծանիվ այնտեղ: Այն երեխաները, ովքեր չունեն հեծանիվ, կարող են վարձակալել դրանք: Այնտեղ կան նաև խաղահրապարակներ փոքր երեխաների համար: Կան ճոճանակներ և սղարաններ այնտեղ:

Հովհաննես Շիրազի հուշարձանը գտնվում է զբոսայգու կենտրոնում: Հուշարձանից ոչ շատ հեռու կա մի  բեմահարթակ բացօթյա համերգների համար: Ձմռանը՝ դեկտեմբերի 20-ին, մարդիկ մի մեծ տոնածառ են զարդարում այդ բեմահարթակի վրա:

Տիգրան Գրիգորյան

Մարկ Հովհաննիսյան

Անահիտ Վերմիշյան

Մարիա Ազնաուրյան

Արարատ Ոսկանյան

Կարեն Մարգարյան

Նանե Ժամհարյան

Սաթենիկ Մանուկյան

Արման Գևորգյան

Անդրանիկ Չիլոյան

Զորավար Անդրանիկի մոտ գտնվող զբոսայգին

 

image-0-02-05-b6a4e4f8526d0935f9f7092872803205002df3368517bdfd8c503ff0022e641e-VՄեր թաղամասում մենք մեկ ուրիշ զբոսայգի ունենք, որը սիրում ենք այցելել: Դա Զորավար Անդրանիկի արձանի մոտ գտնվող զբոսայգին է: Այս զբոսայգին հեծանիվ վարելու կամ անվաչմուշկներով սահելու համար չէ: Մեծահասակները կամ ծերունիները գալիս են այս զբոսայգի՝ շախմատ խաղալու համար: Փոքր երեխաները սիրում են այս զբոսայգին այդտեղի ատրիակցիոնների համար: Այդտեղ կան տարբեր կարուսելներ, ճոճանակներ, փոքր գնացքներ, փչովի բատուտներ ցատկոտելու համար: Ես սիրում եմ գնալ այս զբոսայգին իմ ծնողների հետ:
Սերենա Մսրյան

Լրացուցիչ անհատական աշխատանքներ

Մարկ Հովհաննիսյան———The Public Garden in Parakar
Տիգրան Գրիգորյան———Tumanyan Public Garden
Սերենա Մսրյան————-Tumanyan Park

«Հայաստան» կինոթատրոնի հարևանությամբ գտնվող զբոսայգի

image-0-02-05-77679c3f40a62077f5499df198ce62ba4dc8b152023f70f969725ed4a1516f02-V Մի փոքրիկ ու հաճելի զբոսայգի կա Հայաստան կինոթատրոնի մոտԱյն լի է ծառերով և ամռանը միշտ ստվերոտ է  այնտեղ: Մարդիկ գնում են այնտեղ շոգ ամռանը՝նստելու նստարաններին ծառերի տակԶբոսայգին շատ լավ են խնամում: Այստեղ միշտ մաքուր է և հանգիստ: Այստեղ չկան մեծ ատրակցիոններ և նույնիսկ հեծանիվ քշել չի թույլատրվում: Այգու մի փոքրիկ հատվածում երեխաների համար կան ճոճանակներ և սղարաններ: Վահան Տերյանի մի հուշարձան կա զբոսայգու կենտրոնում: Զբոսայգու մի ծայրում շատրվաններ կան, իսկ մյուս ծայրում մի մեծ պատ կա հայ մեծ գրողների, կոմպոզիտորների, բանաստեղծների, նկարիչների և դերասանների մեծ նկարներով: Ես սիրում եմ իմ ծնողների հետ գնալ այս զբոսայգին ամառվա շոգ երեկոներին: Մենք նստում ենք մի ծառի տակ և պաղպաղակ կամ ադի բուդի ուտում: 

Տիգրան Գրիգորյան

Անդրե Վիրաբյան

Մարկ Հովհաննիսյան

Մարիա Ազնաուրյան

Արինա Ազնաուրյան

Արարատ Ոսկանյան

Անդրանիկ Չիլոյան

Ժակ Առաքելյան

Նախագծի վերջնական արդյունքը եղավ պատկերազարդ երկլեզու էլեկտրոնային գիրք: 

Our Public Gardens

 

 

 

 

 

«Ուսուցչի օրը» նախագծի ամփոփում

 

Նախագիծ. My most favourite teacher(s)

Մասնակիցները՝

3-րդ դասարանի սովորողներ

Խնդիրը`

Նախագիծը նախատեսված էր 3-րդ դասարանի սովորողների համար: Յուրաքանչյուր սովորող Paint ծրագրով պետք է նկարեր իր սիրած ուսուցչին(կամ էլ համացանցից տվյալ ուսուցչի որևէ նկար ներբեռներ) և նկարի տակ սովորած, յուրացրած բառապաշարով անգլերենով կարճ ներկայացներ նրան:

Նախագծի արդյունքը սովորողների նորաստեղծ բլոգներում.

Հայկ Սարգսյան

Տաթև Մամիկոնյան

Կորյուն Գաբոյան

Աստղիկ Ալեքսանյան

Գայանե Խաչատրյան

Նարե Խաչատրյան

Արեն Համբարձումյան

Անի Հարությունյան

5-րդ դասարանի սովորողների հետ սեպտեմբեր ամսվա ընթացքում երգ սովորեցինք և այդ երգը իրենց կատարմամբ սովորողները նվիրեցին բոլոր ուսուցիչներին: