Համագործակցային նախագիծ. Մեր զբոսայգիները
Մասնակիցները՝ Հարավային դպրոցի 5-րդ դասարանցիները
Դասավանդողներ՝ Մարիամ Քալանթարյան, Աննա Գանջալյան
Նպատակը.
Զարգանում է սովորողների անգլերեն և ռուսերեն խոսելու կարողությունները այնպիսի թեմաներով, որոնք սիրելի և հոգեհարազատ են իրենց: Զարգանում է նաև սովորողների գրելու և թարգմանչական կարողությունները հայերենից անգլերեն և ռուսերեն:
Նախագծի ընթացքը.
Սովորողները բաժանվում են երկու խմբի: Առաջին խմբի սովորողները ինքնուրույն կազմում են հայերեն տեքստ այն զբոսայգու մասին, որը կուզենային ներկայացնել: Տեսքտը դասավանդողի խմբագրելուց հետո իրենք թարգմանում են այն անգլերեն և ռուսերեն: Որից հետո այցելում են տվյալ զբոսայգին, լուսանկարում են իրենց պատումի վայրերը:
Երկրորդ խմբի սովորողների հետ դասավանդողի աջակցությունը ավել իշատ է լինում: Նպատակն այն է, որ ամբողջ դասարանը մասնակցի նախագծի իրականացմանը: Դասավանդողը պարզ հայերենով մշակում է որևէ զբոսայգու մասին տեքստ և դասարանում անգլերենի ժամին միասին փորձում են նախադասություն առ նախադասություն թարգմանել անգլերեն, իսկ ռուսերենի դասին՝ ռուսերեն:
Ակնկալվող արդյունքը՝
սովորողները կկարողանան 2 օտար լեզվով ներկայացնել իրենց սիրելի զբոսայգիները: Նախատեսվում է ստեղծել նաև եռալեզու էլեկտրոնային գիրք, որը շատ լավ ուսումնական նյութ կլինի իրենց կրտսեր ընկերների համար:
Սուրբ Երրորդություն եկեղեցու զբոսայգին
Մենք ուզում ենք խոսել Երևանի զբոսայգիների մասին: Սկզբում մենք կխոսենք այն զբոսայգու մասին, որը մոտ է մեր դպրոցին: Դա Սուրբ Երրորդություն եկեղեցու շուրջը գտնվող զբոսայգին է: Այն մեծ է և շատ երեխաներ սիրում են գնալ այնտեղ երեկոներին ամռանը: Այս զբոսայգին լավ է հեծանիվ, անվաչմուշկ վարելու համար: Ես սիրում եմ վարել հեծանիվ այնտեղ: Այն երեխաները, ովքեր չունեն հեծանիվ, կարող են վարձակալել դրանք: Այնտեղ կան նաև խաղահրապարակներ փոքր երեխաների համար: Կան ճոճանակներ և սղարաններ այնտեղ:
Հովհաննես Շիրազի հուշարձանը գտնվում է զբոսայգու կենտրոնում: Հուշարձանից ոչ շատ հեռու կա մի բեմահարթակ բացօթյա համերգների համար: Ձմռանը՝ դեկտեմբերի 20-ին, մարդիկ մի մեծ տոնածառ են զարդարում այդ բեմահարթակի վրա:
Տիգրան Գրիգորյան
Մարկ Հովհաննիսյան
Անահիտ Վերմիշյան
Մարիա Ազնաուրյան
Արարատ Ոսկանյան
Կարեն Մարգարյան
Նանե Ժամհարյան
Սաթենիկ Մանուկյան
Արման Գևորգյան
Անդրանիկ Չիլոյան
Զորավար Անդրանիկի մոտ գտնվող զբոսայգին
Մեր թաղամասում մենք մեկ ուրիշ զբոսայգի ունենք, որը սիրում ենք այցելել: Դա Զորավար Անդրանիկի արձանի մոտ գտնվող զբոսայգին է: Այս զբոսայգին հեծանիվ վարելու կամ անվաչմուշկներով սահելու համար չէ: Մեծահասակները կամ ծերունիները գալիս են այս զբոսայգի՝ շախմատ խաղալու համար: Փոքր երեխաները սիրում են այս զբոսայգին այդտեղի ատրիակցիոնների համար: Այդտեղ կան տարբեր կարուսելներ, ճոճանակներ, փոքր գնացքներ, փչովի բատուտներ ցատկոտելու համար: Ես սիրում եմ գնալ այս զբոսայգին իմ ծնողների հետ:
Սերենա Մսրյան
Լրացուցիչ անհատական աշխատանքներ
«Հայաստան» կինոթատրոնի հարևանությամբ գտնվող զբոսայգի
Մի փոքրիկ ու հաճելի զբոսայգի կա Հայաստան կինոթատրոնի մոտ: Այն լի է ծառերով և ամռանը միշտ ստվերոտ է այնտեղ: Մարդիկ գնում են այնտեղ շոգ ամռանը՝նստելու նստարաններին ծառերի տակ: Զբոսայգին շատ լավ են խնամում: Այստեղ միշտ մաքուր է և հանգիստ: Այստեղ չկան մեծ ատրակցիոններ և նույնիսկ հեծանիվ քշել չի թույլատրվում: Այգու մի փոքրիկ հատվածում երեխաների համար կան ճոճանակներ և սղարաններ: Վահան Տերյանի մի հուշարձան կա զբոսայգու կենտրոնում: Զբոսայգու մի ծայրում շատրվաններ կան, իսկ մյուս ծայրում մի մեծ պատ կա հայ մեծ գրողների, կոմպոզիտորների, բանաստեղծների, նկարիչների և դերասանների մեծ նկարներով: Ես սիրում եմ իմ ծնողների հետ գնալ այս զբոսայգին ամառվա շոգ երեկոներին: Մենք նստում ենք մի ծառի տակ և պաղպաղակ կամ ադի բուդի ուտում:
Տիգրան Գրիգորյան
Անդրե Վիրաբյան
Մարկ Հովհաննիսյան
Մարիա Ազնաուրյան
Արինա Ազնաուրյան
Արարատ Ոսկանյան
Անդրանիկ Չիլոյան
Ժակ Առաքելյան
Նախագծի վերջնական արդյունքը եղավ պատկերազարդ երկլեզու էլեկտրոնային գիրք:
Our Public Gardens