Դպրոցական առաջադրանքների դրական և բացասական կողմերը Պե՞տք է տնային աշխատանք տալ երեխաներին

Թարգմանություն անգլերենից

Կարծու՞մ եք, որ տնային աշխատանքը լավ է երեխաների համար: Պե՞տք է այն վերացնել: Պարզեք տնային աշխատանքների վերաբերյալ կողմ և դեմ կարծիքները և միացեք մեր կրթական բանավեճին ու քվեարկությանը:

Պե՞տք է երեխաներին տնային աշխատանք տալ:

Մենք բանավիճում ենք շատ բովանդակային հարցերում, ինչպիսիք են՝ համակարգիչների օգտագործումը, դպրոցական համազգեստը, տնային դպրոցը: Հիմա մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք տևական դարձած մի բանավեճի վրա. արդյո՞ք սովորողներին պետք է տնային աշխատանք տալ: Տնային աշխատանքը լայնորեն օգտագործվում է և հանրակրթական և մասնավոր դպրոցներում: Եթե մենք աշխարհի ցանկացած վայրում  երեխաների մեջ հարցում կազմակերպեինք, թե արդյոք պետք է տնային աշխատանքը պահել կամ վերացնել, նրանց ճնշող մեծամասնությունը կքվեարկեին տնային աշխատանքի վերացման օգտին: Այս հանձնարարությունները կրճատում են երեխաների խաղալու ժամանակը և սթրեսի աղբյուր կարող են լինել: Բայց կրթության ինչպիսին լինելը որոշում են մեծահասակները: Այդ է պատճառը, որ մենք այստեղ վերլուծում ենք տնային աշխատանքի, որպես լրացուցիչ կրթության, կողմ և դեմ տեսակետները:

Տնային աշխատանքի կողմ և դեմ տեսակետները 

Կողմ տեսակետները

Որոշ հետազոտողներ ամուր կապ են տեսնում տնային աշխատանքի և ակադեմիական հաջողությունների միջև: Դյուքի համալսարանի հոգեբանության և նյարդաբանության պրոֆեսոր Հարիս Քուփերը 2006 թվականին «Արդյո՞ք տնային աշխատանքը լավացնում է ակադեմիական նվաճումները» թեմայով համեմատական վերլուծություն է արել, որը ցույց է տվել, որ տնային աշխատանքը կարող է լավացնել սովորողների դասարանական հարցաշարերից ստացած գնահատականները: Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այն սովորողը, ով տնային աշխատանքներ էր կատարել մաթեմատիկայից, անգլերենից, Ամերիկայի պատմությունից և հասարակագիտությունից, ավելի լավ արդյունքներ են ցույց տվել հարցաշարերից, քան նրանք, ովքեր տնային շխատանք չէին կատարել: Բացի միօրինականացված հարցաշարերի արդյունքների և գնահատականների լավացումից կան նաև տնային աշխատանքների այլ կողմ տեսակետներ.

  • Տնային աշխատանքը հնարավորություն է տալիս ծնողներին մասնակցելու իրենց երեխաների կրթությանը:
  • Երեխաներին հնարավորություն է տալիս ուսումնական առարկան ուսումնասիրել իրենց հարմար արագությամբ: Ոչ բոլոր երեխաներն ունեն միևնույն ընդունակությունը ընկալելու դասարանում տրված տեղեկատվությունը:
  • Դպրոցական հանձնարարությունները կարող են օգնել սովորողներին զարգացնելու իրենց պատասխանատվության զգացումը և սեփական ժամանակի ճիշտ կառավարման կարողությունը:
  • Տնային աշխատանքը հեշտացնում է ուսումնական նյութի մտապահումը:
  • Տնային աշխատանքը կրճատում է այն ժամանակը, որը երեխաները ծախսում են ն հեռուստացույց դիտելու, տեսախաղերի և բջջային հեռախոսների վրա:
  • Տնային աշխատանքը հնարավորություն է տալիս սովորողներին զարգացնելու հետազոտական կարողությունները և օգնում է ավելի խորը հասկանալու ուսումնական առարկաների որոշ հասկացություններ, ինչը հնարավոր չի լինում անել դասարանում:

Դեմ տեսակետները

Այնուամենայնիվ, սկսվել են բարձրաձայնվել որոշ տեսակետներ, որոնք նշում են տնային աշխատանքների կատարման թերությունները և հարցականի տակ են դնում այդ ավանդական կրթական մոդելը:

Նրանցից մի քանիսը պնդում են, որ տնային աշխատանքը պետք է վերացվի: Ամերիկյան մանկավարժներ էտտա Կռալովեցի և Բուելի 2000 թվականի հրապարակումը՝ «Տնային աշխատանքի վերջը. Ինչպես է տնային աշխատանքը քայաքայում ընտանիքը, գերծանրաբեռնում երեխաներին և սահմանափակում սովորելը» տնային աշխատանքի մասին քննարկումները նոր հետաքրքիր անկյան տակ են արվում: Կրալովեցը և Բուելը պնդում են, որ տնային աշխատանքը նպաստում է այն բանին, որ աշխատանքը գերարժևորվում է՝ ի վնաս անձնական և ընտանեկան կյանքի բարեկեցությանը: Դեռ ավելին՝ կան նաև մի քանի այլ խնդիրներ, որոնք կապված են տնային աշխատանքի հետ.

  • Տնային աշխատանքը անարդար է, որովհետև տնտեսապես թերապահովված սովորողները չեն կարող ուսումնական աշխատանքը կատարել նույն պայմաններում և նույնպիսի աջակցությամբ, ինչպես ավելի հարուստ ընտանիքների երեխաները:
  • Չափազանց շատ դպրոցական հանձնարարությունները կարող են մեծապես կրճատել խաղալու, սպորտով զբաղվելու կամ էլ ընկերների և ընտանիքի անդամների հետ պարզապես շփվելու ժամանակը: Տնային աշխատանքը խանգարում է նաև երեխաների կենցաղային աշխատանքների մեջ ներգրավվելուն:
  • Խաբելը հեշտ է: Հաճախ են սովորողները միմյանցից կամ համացանցից արտագրում և այդ պատճառով էլ տնային աշխատանքի միջոցով սովորելու նպատակը չի իրագործվում: Երբեմն էլ ծնողները կամ էլ այլ մեծահասակներ են երեխաների փոխարեն կատարում տնային աշխատանքը:
  • Երբեմն տնային աշխատանքը լավ չի ձևակերպվում և չի նպաստում սովորելուն: Այլ դեպքերում էլ տնային աշխատանքը անմիջապես չի ստուգվում և այդ պատճառով էլ ուսուցչի արձագանքը ժամանակին չի հասնում սովորողին և սովորողն էլ հիասթափվում և հետաքրքրությունը կորցնում է:
  • Տնային աշխատանքը կարող է ստիպել սովորողին ուշ պառկել քնելու և այդ ձևով կրճատում է սովորողի քնի ժամանակը, ինչն ազդում է հաջորդ օրվա նրա կատարողական ունակությունների վրա:
  • Փորձարարական կրթության ամսագրի 2013-ի 81-րդ համարում հրապարակված Մոլլի Գելովեյի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տնային աշխատանքը երեխաների համար կարող է սթրեսի և ֆիզիկական առողջական խնդիրների աղբյուր լինել:

Ամփոփելով այս ամենը՝ կարող ենք ասել, որ երեխաների համար որպես կրթական գործիք տնային աշխատանքի գործածման մի շարք կողմ և դեմ տեսակետներ կան: Բանավեճի ո՞ր կողմում եք:  Դուք կարծում եք, որ տնային աշխատանքը երեխաների զարգացման և կրթության համար լա՞վ է, թե՞ վատ: Քվեարկեք և ասեք թե ինչու:

 

 

Աղբյուրը

«Netivist» բանավեճային սոցիալական կայքի «կրթություն և երեխաներ» էջը`

Pros and Cons of School Assignments: Should Kids Have Homework?

 

Թարգմանությունը՝ Աննա Գանջալյանի

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s