Անգլերենի մարտյան ֆլեշմոբի ամփոփումը

2-րդ դասարան

Ադամյան Ստյոպա 10

Էլիզաբեթ Հակոբյան 10

Էվելինա Հակոբյան 9

Խաչիկ Հակոբյան 9

Հայկ Փիլիպոսյան 9

Մարի Մուղդուսյան 10

Ադամ Բենսայիդ 10

Գարիկ Մկրտչյան 10

Դավիթ Դաշյան 9

Աննա Բալասանյան 10

Ալբերտ Քարամյան 8

Առնակ Վերմիշյան 10

Նատալի Ավագյան 10

Միլենա Հովհաննիսյան 8

Էլիզաբեթ Պողոսյան 8

Ավետ Մանվելյան 10

Ռոբերտ Ղազարյան 9

Մարիա-Թերեզա Վիրաբյան 9

3-րդ դասարան

Գուրգեն Մանուկյան 10

Անի Հարությունյան 9

Գայանե Խաչատրյան 10

Արեն Համբարձումյան 10

Արսեն Գևորգյան 10

Արա Ներսիսյան 10

Կորյուն Գաբոյան 10

Հայկ Սարգսյան 10

Մոնիկա Մարտիրոսյան 10

4-րդ դասարան

Աշոտ Զոզանյան 10

Արտյոմ Զաքարյան 10

Էլեն Պետրոսյան 5

Հովհաննես Բզնունի 10

Մանե Հովհաննիսյան 10

Գոհար Բարսեղյան 9

Լևոն Ավետիսյան 10

Գայանե Կագանյան 10

Գայանե Բալաբանյան 10

Էրիկ Հարությունյան 10

Ռաֆայել Բալասանյան 10

Մարիամ Մկրտչյան 10

Իրինա Գյուրջինյան 10

Արաքսյա Գրիգորյան 5

Աննա Սմբատյան 9

5-րդ դասարան

Ալլա Գևորգյան 10

Արման Գևորգյան 10

Նանե Ժամհարյան 10

Տիգրան Գրիգորյան 10

Մարիա Ազնաուրյան 10

Անահիտ Վերմիշյան 10

Գոռ Մնացականյան 10

Մելիք Ադամյան 8

Սերենա Մսրյան 10

Կարեն Մարգարյան 9

Ջուլիետա Բաբայան 10

Գոռ Գալստյան 10

Անդրանիկ Չիլոյան 10

 

 

Թումանյանական օրերի ամփոփում

Թումանյանական օրերին սովորողների հետ տեքստային աշխատանք կատարեցինք՝ “Թումանյանի կենսագրությունը անգլերեն”: Որից հետո ընտրեցինք հեքիաթներից մի քանիսը, թարգմանեցինք անգլերեն՝ հիմնականում օգտագործելով մեր անցած բառապաշարը և լեզվական կառուցվածքները: Սովորողները յուրացրեցին հեքիաթներին բնորոշ նոր բառեր և արտահայտություններ: Օրինակ՝ Your majesty-Ձերդ գերազանցություն, once upon a time………-Մի ժամանակ………….

Յուրաքանչյուր հեքիաթ ընթերցելուց, թարգմանելուց, քննարկելուց, բոլոր բառերն ու արտահայտությունները լավ յուրացնելուց հետո սովորողները դասարանում սկսեցին դերերով ներկայացնել հեքիաթը:

Այս ամենից հետո սովորողներին առաջարկվեց կատարել <<Թումանյանական ընտանեկան նախագիծ>>, որտեղ սովորողները պետք է ընտրեին որևէ հեքիաթ և բեմադրեին՝ ներգրավելով ընտանիքի անդամներին: Ակնկալվող արդյունքը կամ պետք է լիներ կենդանի ընտանեկան տեսաֆիլմ, կամ էլ՝ Paint ծրագրով նկարված հեքիաթի դրվագներ, որոնց կուղեկցեր ձայնագրությունը:

Ներկայացնում եմ սովորողների աշխատանքները, որոնք արվել են մարտ ամսվա նախագծային շաբաթվա և արձակուրդային օրերի ընթացքում:

Մարկ Հովհաննիսյանը և իր երեք քույրերը ներկայացնում են <<Կիկոսի մահը>>հեքիաթը:

Տեսաձայնագրությունն արել է Մարկի մայրիկը:

Արինա և Մարիա Ազնաուրյանները ներկայացնում են «Սուտասանը» հեքիաթը:

Տիգրան Գրիգորյանը և իր մայրիկը՝

Նանե Ժամհարյանի տիկնիկային ներկայացումը

Մարկ Հովհաննիսյանը իր մայրիկի և փոքր քույրկի հետ

ԱնահիտՎերմիշյան

Արման Գևորգյանը և իր հորաքույրը

 

 

Մանկավարժական աշխատողների գարնանային ճամբար. մարտի 26-28

Մարտի 28

9:00-9:30 Ընդհանուր պարապմունք Արևմտյան դպրոցում

9:40-11:00 ՝ Աշխատանք անհատական պլանով. մարտ ամսվա նախագծերի ամփոփում

11:10-12:00-Մարզական պարապմունք. թենիս

12:00-12:30-Ընդմիջում

13:00-14:00 Բակային աշխատանք Հարավային դպրոցում

14:00-15:00 Աշխատանք «Ուսումնական գարուն» հեռավար-առցանց նախագծերի վրա

Մարտի 27

9:00-9:30 Ընդհանուր պարապմունք մարմարյա սրահում

9:40-11:00 ՝ Պարերգերի ուսուցում Մարիամ Մնացականյանի հետ

11:10-12:00-Մարզական պարապմունք. թենիս

12:00-12:30-Ընդմիջում

13:00-14:00 Բակային աշխատանքներ Հարավային դպրոցում

14:00-15:00 Աշխատանք «Ուսումնական գարուն» հեռավար-առցանց նախագծերի վրա

Մարտի 26

9:00-9:30 Ընդհանուր պարապմունք մարմարյա սրահում

9:40-11:00 ՝ Պարերգերի ուսուցում Մարիամ Մնացականյանի հետ

11:10-12:00-Մարզական պարապմունք. թենիս

12:00-12:30-Ընդմիջում

12:30-14:00 Աշխատանք «Ուսումնական գարուն» հեռավար-առցանց նախագծերի վրա

Նախագծային ուսուցման ստուգատես. մարտի 22

Նախագիծ 1.Սովորում ենք Բրիտանական Խորհրդի կայքում հրապարակված հեքիաթները:

ՄասնակիցներՀարավային դպրոցի 4-րդ դասարանի սովորողներ

Նախագծի նպատակն է զարգացնել սովորողի խոսելուլսելու և գրելու կարողությունները:

Աշխատանքի ընթացքը և վերջնական արդյունքը.

·         Հեքիաթի նոր բառերի և արտահայտությունների ներկայացում և ակտիվացում

·         Երկխոսությունների կազմում նոր բառերով և արտահայտություններով

·         Հեքիաթի ունկնդրում

·         Հեքիաթի քննարկում

·         Հեքիաթի մասին սովորողների կարծիքների հրապարակում իրենց բլոգներում:

Նախագիծ 2. <<Սուրբ Զատիկը իմ ընտանիքում>>

Մասնակիցներ. Հարավային դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ

Նախագծի նպատակն այն է, որ սովորողները կարողանան Սուրբ Զատիկի ծեսին, տոնակատարությանը բնորոշ բառեր և արտահայտություններ սովորեն և ի վիճակի լինեն ներկայացնել, թե ինչպես են տոնում Զատիկը իրենց տանը:

Աշխատանքի ընթացքը և վերջնական արդյունքը.

·         Սովորողների լեզվական մակարդակին համապատասխանեցված Զատիկի մասին տեքստի նոր բառերի և արտահայտությունների ակտիվացում

·         Զատիկի մասին տեքստի քննարկում

·         «Սուրբ Զատիկը մեր տանը» վերնագրով հրապարակումներ սովորողների բլոգներումորոնք կարող են լինել տեսաֆիլմեր և պրեզենտացիաներ:

Իմ աշխատանքային պլանը և նախագծերը. ստուգատեսային շաբաթ՝ ապրիլի 3-7

1-ին դասարան

Տարբեր բառախաղեր անցած թեմաների վերաբերյալ:

2-րդ և 3-րդ դասարաններ

Անգլերենի ֆլեշմոբյան հաղորդակցություն

4-րդ և 5-րդ դասարաններ

Նախագիծ 1. <<Զատիկը իմ ընտանիքում>>

Մասնակիցները՝ 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ

Խնդիրը` նախագիծը նախատեսված է 4-րդ և 5-րդ դասարանի սովորողների համար: Յուրաքանչյուր սովորող անգլերենով պատմում է, թե ինչպես են Զատիկը նշում իրենց տանը:

Ակնկալվող արդյունքը` անգլերենով պատում կամ պրեզենտացիա <<Զատիկը իմ ընտանիքում>> վերնագրով, որը հրապարակվելու է սովորողի և դասավանդողի բլոգում:

Նախագիծ 2. <<Ուսումնական գարուն>> նախագծի ամփոփում

Մասնակիցները՝ 5-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ 5-րդ դասարանի սովորողները պետք է ուսումնական արձակուրդների ընթացքում Թումանյանի հեքիաթների հիման վրա պատրաստեին ընտանեկան տեսաֆիլմ կամ ռադիոնյութ:

Արդյունքը՝ Թումանյանի հեքիաթները անգլերեն տեսաֆիլմեր՝ 5-րդ դասարանի սովորողների և իրենց ընտանիքի անդամների մասնակցությամբ:

ՙ

 

 

Իմ աշխատանքային պլանը և նախագծերը. ստուգատեսային շաբաթ՝ մարտի 19-23

1-ին դասարան

Թեմա՝ Food

Դասի ընթացքը. սովորողները տարբեր  երկխոսություններ են կազմում իրենց ծանոթ թեմաների վերաբերյալ:

2-րդ դասարան

Թեմա՝ has got/hasn’t got

Դասի ընթացքը՝

1.Սովորողները բանավոր կազմում են նախադասություններ իրենց ձեռքի տակ եղած առարկաների վերաբերյալ և մուտքագրում իրենց համակարգիչների մեջ:

2.Դերախաղ

3-րդ դասարան

Թեմա՝ շաբաթվա օրերը

Դասի ընթացքը՝

1.Սովորողները ներկայացնում են շաբաթվա օրերը անգլերեն:

2.Սովորողներից յուրաքանչյուրը ասում է, թե շաբաթվա տվյալ օրը ինչ է անում և մուտքագրում իր համակարգչի մեջ: Օրինակ՝ I usually play chess on Monday.

3.Սովորողները իրար հարցեր են տալիս՝ ասելով, թե ով ինչ է անում շաբաթվա օրերին:

Օրինակ՝ What do you usually do on Sunday?

3.Երգ՝ շաբաթվա օրերի վերաբերյալ:

4-րդ դասարան

Նախագիծ 1. Սովորում ենք Բրիտանական Խորհրդի կայքում հրապարակված հեքիաթները:

Մասնակիցներ. Հարավային դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ

Նախագծի նպատակն է զարգացնել սովորողի խոսելու, լսելու և գրելու կարողությունները:

Աշխատանքի ընթացքը.

Նախքան հեքիաթի ձայնագրությունը լսելը, ես ներկայացնում եմ տված հեքիաթի նոր բառերն ու արտահայտությունները: Մենք կազմում ենք նախադասություններ, երկխոսություններ այդ նոր բառերով: Հետո մենք սկսում ենք լսել հեքիաթը: Հեքիաթների ձայնագրությունները արված են լեզվակիր մարդկանց կողմից: Հեքիաթը լսելուց հետո սկսում ենք այն քննարկել:

Վերջնական արդյունքը

Երեխաները գրում են իրենց կարծիքը հեքիաթի մասին և ինչ սովորեցին այդ հեքիաթից և տեղադրում են իրենց բլոգներում:

5-րդ դասարան

5-րդ դասարանի սովորողները դասարանում անգլերեն բեմադրում են Թումանյանի հեքիաթներից <<Կիկոսի մահը>> և <<Սուտասանը>>: