1-ին դասարան
Տարբեր բառախաղեր անցած թեմաների վերաբերյալ:
2-րդ և 3-րդ դասարաններ
Անգլերենի ֆլեշմոբյան հաղորդակցություն
4-րդ և 5-րդ դասարաններ
Նախագիծ 1. <<Զատիկը իմ ընտանիքում>>
Մասնակիցները՝ 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ
Խնդիրը` նախագիծը նախատեսված է 4-րդ և 5-րդ դասարանի սովորողների համար: Յուրաքանչյուր սովորող անգլերենով պատմում է, թե ինչպես են Զատիկը նշում իրենց տանը:
Ակնկալվող արդյունքը` անգլերենով պատում կամ պրեզենտացիա <<Զատիկը իմ ընտանիքում>> վերնագրով, որը հրապարակվելու է սովորողի և դասավանդողի բլոգում:
Նախագիծ 2. <<Ուսումնական գարուն>> նախագծի ամփոփում
Մասնակիցները՝ 5-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝ 5-րդ դասարանի սովորողները պետք է ուսումնական արձակուրդների ընթացքում Թումանյանի հեքիաթների հիման վրա պատրաստեին ընտանեկան տեսաֆիլմ կամ ռադիոնյութ:
Արդյունքը՝ Թումանյանի հեքիաթները անգլերեն տեսաֆիլմեր՝ 5-րդ դասարանի սովորողների և իրենց ընտանիքի անդամների մասնակցությամբ:
ՙ