Նախագծային ուսուցման ստուգատես. մարտի 22

Նախագիծ 1.Սովորում ենք Բրիտանական Խորհրդի կայքում հրապարակված հեքիաթները:

ՄասնակիցներՀարավային դպրոցի 4-րդ դասարանի սովորողներ

Նախագծի նպատակն է զարգացնել սովորողի խոսելուլսելու և գրելու կարողությունները:

Աշխատանքի ընթացքը և վերջնական արդյունքը.

·         Հեքիաթի նոր բառերի և արտահայտությունների ներկայացում և ակտիվացում

·         Երկխոսությունների կազմում նոր բառերով և արտահայտություններով

·         Հեքիաթի ունկնդրում

·         Հեքիաթի քննարկում

·         Հեքիաթի մասին սովորողների կարծիքների հրապարակում իրենց բլոգներում:

Նախագիծ 2. <<Սուրբ Զատիկը իմ ընտանիքում>>

Մասնակիցներ. Հարավային դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ

Նախագծի նպատակն այն է, որ սովորողները կարողանան Սուրբ Զատիկի ծեսին, տոնակատարությանը բնորոշ բառեր և արտահայտություններ սովորեն և ի վիճակի լինեն ներկայացնել, թե ինչպես են տոնում Զատիկը իրենց տանը:

Աշխատանքի ընթացքը և վերջնական արդյունքը.

·         Սովորողների լեզվական մակարդակին համապատասխանեցված Զատիկի մասին տեքստի նոր բառերի և արտահայտությունների ակտիվացում

·         Զատիկի մասին տեքստի քննարկում

·         «Սուրբ Զատիկը մեր տանը» վերնագրով հրապարակումներ սովորողների բլոգներումորոնք կարող են լինել տեսաֆիլմեր և պրեզենտացիաներ: