Հունիսյան ուսումնական ճամբար

Աշխատաժամանակ(հունիսյան ուսումնական ճամբար)

Ամառային ուսումնական ճամբարի ընթացքում 4-րդ և 5-րդ դասարանցիների հետ աշխատելու ենք     http://www.funenglishgames.com/   (Ուրախ անգլերեն) կայքով: Կայքում առկա է լեզվական խաղերի, վիկտորինաների, անգլերեն ուսուցանող տեսաֆիլմերի մեծ ընտրություն: Յուրաքանչյուր օր հատկացվելու են երեք տարբեր գործունեություններ.

  1. Վիկտորինաներ – Quizzes
  2. Լեզվական խաղեր – Language Games
  3. Անգլերեն ուսուցանող ուրախ տեսաֆիլմեր- Videos

Արդյունքում կիրականացնենք «ճամբարային ուրախ անգլերեն» նախագիծը:

Պատրաստվելու ենք թարգմանական ստուգատեսին, որտեղ ներկայացնելու ենք համագործակցային նախագիծ. Մեր զբոսայգիները:

1-ից և 2-րդ  դասարաններում լեզվական բառախաղեր:

3-րդ դասարանում «Բրիտանական Խորհրդի կայքից պարզ բառապաշարի հիման վրա հեքիաթների ունկնդրում, քննարկում:

 

Մայիսյան հավաքին իմ ներկայացրած նախագծերը և դրանց ամփոփումը

1.Ուսումնական նախագիծի ամփոփում. իմ ընկերը

2.Հաղորդակցական նախագծի ամփոփում. հեռախոսազրույց. համաձայնվում կամ չենք համաձայնվում առաջարկին

3. Հաղորդակցական նախագծի ամփոփում. ուտելիք պատվիրելը մանկական սրճարանում

 

 

 

Հաղորդակցական անգլերենի ուսուցման իմ հաջողված նախագծերը 2017-2018 ուստարում

Սեպտեմբերդեկտեմբեր ուսումնական շրջան

Ուստարվա սկզբին իմ հիշարժան նախագիծը «Ուսումնական թեման դառնում է ընտանեկան նախագիծ» տեսադասի ստեղծումն էր: Տեսադասի նպատակն էր ցույց տալ, թե ինչպես է   կրտսեր դպրոցի անգլերենի  դասը դադարում սովորական դաս լինելուց, որը պետք է սովորել՝ հաջորդ օրը պատասխանելու և թվանշան ստանալու համար, ինչպե՞ս է անգլերենը դառնում հաճելի զբաղմունք, ապրվող կյանքի մի պահ  ո′չ միայն սովորողի այլ նաև նրա ընտանիքի անդամների համար:

Հոկտեմբերին մասնակցել եմ Օտար լեզուների ուսումնական լաբորատորիայի այլոց փորձի ուսումնասիրման աշխատանքներին և թարգմանել եմ «Դպրոցական տնային առաջադրանքների դրական և բացասական կողմերը» հոդվածը:

Նույն ամսին 3-րդ դասարանցիների հետ իրականացրել ենք «My most favourite teacher» նախագիծը: Նախագծի արդյունքը կարելի է տեսնել սովորողների բլոգներում՝ Հայկ Սարգսյան

Տաթև Մամիկոնյան

Կորյուն Գաբոյան

Աստղիկ Ալեքսանյան

Գայանե Խաչատրյան

Նարե Խաչատրյան

Արեն Համբարձումյան

Անի Հարությունյան

Ուսումնական աշուն” նախագծերի ամփոփման մեջ տեղ են գտել 1-ին, 2-րդ և 3-րդ դասարանցիների ‹‹Անգլերենը մեր տանը›› ընդհանուր վերնագրով աշխատանքները:

4-րդ դասարանցիները աշնանային արձակուրդի ընթացքում փոքրիկ պատումներ շարադրեցին իրենց ընկերոջ մասին և դասավանդողի խմբագրելուց հետո թողարկեցին  իրենց բլոգներում:

5-րդ դասարանցիների աշնանային նախագծային աշխատանքը դարձավ ‹‹Մեր զբոսայգիները›› համագործակցային նախագիծը Մարիամ Քալանթարյանի հետ: Նախագծի վերջնական արդյունքը եղավ պատկերազարդ, երկլեզու էլեկտրոնային գրքույկ, որը հրապարակված է նաև կրթահամալիրի Մեդիագրադարանում:

Դպիրում հրապարակվել է իմ ‹‹Անգլերեն՝ իրավիճակային դերախաղերով›› հոդվածը:

 

 

Ուսումնական հունվար

Դիջիթեք 2018-ին մասնակցել եմ 3 անվանակարգերով՝

Ուսումնական բաց նախագիծ

Մանկավարժական փորձի տարածման ուսումնական նախագիծ

Դիջիթեքը ընտանիքում

 

Ամփոփել ենք ‹‹Ամանորը իմ ընտանիքում››  և ‹‹Ամանորը տարբեր երկրներում›› նախագծերը: Այս վերջին նախագծի աշխատանքներից կուզենայի առանձնացնել Մարկ Հովհաննիսյանի Skype-ով արված հարցազրույցը իր մորաքրոջ հետ, որն ապրում է Կանադայում և Նանե Ժամհարյանի հարցազրույցը իր տատիկի հետ, որն ապրում է Ամերիկայում:

 

Փետրվար-մայիս ուսումնական շրջան

 

‹‹Թումանյանական օրերը անգլերեն›› ընթերցումներ, Թումանյանի հեքիաթների անգլերեն ներկայացումներով տեսաֆիլմերի ստեղծում:

Նախագիծ ‹‹Սուրբ Զատիկը իմ ընտանիքում›› 5-րդ դասարանի սովորողների հետ:

‹‹Ուսումնական գարուն›› ընդհանուր վերնագրով նախագծեր 1-5-րդ դասարանցիների հետ:

 

Մայիսյան հավաքին պատրաստվում ենք ներկայացնել հետևյալ նախագծերը, որոնք այս օրերին իրականացվում են տարբեր դասարաններում՝

2-րդ դասարան – Ուսումնական նախագիծ ‹‹Իմ ընկերը››:

3-րդ դասարան – հաղորդակցական անգլերենի նախագիծ ‹‹Հեռախոսազրույց. համաձայնվում կամ չենք համաձայնվում առաջարկին››

4-5-րդ դասարաններ – հաղորդակցական անգլերենի նախագիծ ‹‹Ոտելիք պատվիրելը մանկական սրճարանում››

Ուսումնական նախագիծ. Իմ ընկերը

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ սովորողները ձեռք են բերում ընկերոջը ներկայացնելու և նկարագրելուկարողություն:

Ընթացքը՝ սկզբում կրկնում ենք արդեն իմացած մարմնի մասերհագուստի տեսակներ, որոշ բնավորության գծեր արտահայտող բառերը և կազմում են դրանցով նախադասություններ: Այնուհետև յուրաքանչյուր սովորող այդ նույն բառերով ներկայացնում է իր ընկերոջը: Այդ ժամանակ տրվում են ուղղորդող հարցեր, որոնք օգնում են սովորողին կազմելու իր խոսքը: Օրինակ՝ Who is your friend? How old is he/she? What is he/she wearing?

Արդյունքը՝ ընկերոջ ներկայացումը և նկարագրությունը կարող է ուղեկցել Paint ծրագրով:

Սովորողների աշխատանքները

Առնակ Վերմիշյան

Առնակ Վերմիշյան

Էլիզաբեթ Հակոբյան

Էլիզաբեթ Հակոբյան

Ստյոպա Ադամյան

Ստյոպա Ադամյան

Հայկ Բարսեղյան

Հայկ Բարսեղյան

Էլեն Շահվերդյան

Էլեն Շահվերդյան

Շարունակելի……

Հաղորդակցական նախագիծ. ուտելիք պատվիրելը մանկական սրճարանում

kids-ordering-food-restaurant-vector-illustration-fast-48816781Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ սովորողները ամրապնդում և ընդլայնում են իրենց բառապաշարը տարբեր մթերքների, ուտեստների և ըմպելիքների անուններով և ձեռք են բերում սրճարանում, ռեստորանում անգլերենով ուտելիք պատվիրելու կարողություն: Տվյալ թեմայի լեզվական հիմք է ընդունվում բրիտանական խորհրդի կայքում հրապարակված «Ordering food in a cafe» երկխոսությունը:

Ընթացքը՝ սկզբում սովորողները դերերով վերարտադրում են տեքստի երկխոսությունը, իսկ այնուհետև կազմում են սեփական երկխոսություններ՝ փոխելով և գործածելով տարբեր մթերքների և ուտեստների անունները:

Արդյունքը՝ ստեղծվում են տեսաֆիլմեր տվյալ թեմայով ընտանիքի անդամների մասնակցությամբ:

Սովորողների աշխատանքները.

Մարկ Հովհաննիսյան և Մանե Հովհաննիսյան

Տիգրան Գրիգորյան և մայրիկ

Նանե Ժամհարյան

Գայանե Բալաբանյան

Արման Գևորգյան և հորաքույր

Սաթենիկ Մանուկյան և Արամե Սաֆարյան

Ժակ Առաքելյան և Արարատ Ոսկանյան

Մանե Հովհաննիսյան և Մարկ Հովհաննիսյան

 

Գոհար Բարսեղյան և Հայկ Բարսեղյան

Մարիա Ազնաուրյան և Արինա Ազնաուրյան

 Կատյա Մինասյան

Իրինա Գյուրջինյան

Էլեն Պետրոսյան և Էդուարդ Պետրոսյան

Արտյոմ Զաքարյան

Գայանե Կագանյան

Շարունակելի……

Հաղորդակցական նախագիծ՝ հեռախոսազրույց. համաձայնվում կամ չենք համաձայնվում առաջարկին

maxresdefault (1)

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 3-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ սովորողները ձեռք են բերում հեռախոսազրույց վարելու համաձայնվելու և չհամաձայնվելու լեզվական կարողություններ:

Ընթացքը՝ ապագա հեռախոսազրույցի հիմք է ընդունվում իմ տված հեռախոսաքզրույցի օրինակը.

 

Այնուհետև օգտվելով այդ հեռախոսազրույցի բառապաշարից և լեզվական կառուցվածքից՝ սովորողները կազմում են իրենց սեփական երկխոսությունները:

Արդյունքը՝ սովորողները իրենց բլոգներում հրապարակում են իրենց ստեղծած երկխոսությունները:

Սովորողների կազմած երկխոսությունները

Հայկ Սարգսյան

Արեն Համբարձումյան

Կորյուն Գաբոյան

Անի Հարությունյան

Իշխան Գևորգյան

Մոնիկա Մարտիրոսյան

Աստղիկ Ալեքսանյան

Գուրգեն Մանուկյան

Գայանե Խաչատրյան

Նարե Խաչատրյան

 

Մայիսյան հավաքին ներկայացվող հաղորդակցական անգլերենի նախագծերը ըստ դասարանների. մայիսի 14-18

1-ին դասարան

Без названия (1)Նախագիծ. Անգլերենը մեր տանը

2-րդ դասարան

Ուսումնական նախագիծ. իմ ընկերը

Ստյոպա Ադամյան

 

3-րդ դասարան

Հաղորդակցական նախագիծ՝ հեռախոսազրույց. համաձայնվում կամ չենք համաձայնվում առաջարկին

maxresdefault (1)

4-րդ և 5-րդ դասարաններ

Հաղորդակցական նախագիծ. ուտելիք պատվիրելը մանկական սրճարանում

kids-ordering-food-restaurant-vector-illustration-fast-48816781

 

 

 

 

Հեռավար ուսուցումը ըստ դասարանների. մայիսի 2-8

1-ին դասարան

Թեմատիկ բառախաղեր

Parts of body

Drinks

Fruits

Colours

2-րդ դասարան

Ուսումնական նախագիծ. «My friend»

Նպատակը՝ սովորողները կարողանան սովորած բառապաշարի հիման վրա պատմեն իրենց ընկերոջ մասին:

Ակնկալվող արդյունքը՝ սովորողներից յուրաքանչյուրը Paint ծրագրով մի հատվածում նկարում է իր ընկերոջը, իսկ մյուս հատվածում մուտքագրելով՝ ներկայացնում իրեն:

3-րդ դասարան

Առաջադրանք 1. Հետևյալ արտահայտությունները լավ սովորել և դրանցով կազմել նախադասություններ: Ձեր արած աշխատանքը կտեղադրեք ձեր բլոգներում:

to listen-լսել

to go for a walk-գնալ զբոսնելու

to go to the cinema-գնալ կինոթատրոն

to go to the theatre-գնալ թատրոն

to go to the museum-գնալ թանգարան

to go to the park-գնալ այգի

Առաջադրանք 2. Վերը նշված արտահայտությունների հիման վրա կազմել երկխոսություն(ներ):

4-րդ և 5-րդ դասարան

Topic: Food

Լսեք երկխոսությունը և վերը նշված ճաշացանկի հիման վրա ինքներդ կազմեք նմանատիպ երկխոսություն և տեղադրեք ձեր բլոգներում: Կարող եք նաև տեսաֆիլմ պատրաստել, որտեղ՝ պատկերացնելով, թե սրճարանում եք, կենդանի երկխոսություն վարեք ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ:

Café worker: Next, please! What would you like?
Andi: Can I have a burger, please?
Café worker: A cheeseburger or double cheeseburger?
Andi: Double cheese burger, please.
Café worker: Anything else?
Andi: Yeah, I’d like some banana cake.
Café worker: Would you like a drink?
Andi: Yes, can I have an apple juice, please?
Café worker: OK, so that’s one double cheeseburger, one banana cake and an apple juice. What’s your table number?
Andi: Table 3. How much is that?
Café worker: That’s £8.37, please.
Andi: Here you are.
Café worker: Thank you … that’s £10.00 … and £1.63 change. Next, please …