Հաղորդակցական անգլերենի ուսուցման իմ հաջողված նախագծերը 2017-2018 ուստարում

Սեպտեմբերդեկտեմբեր ուսումնական շրջան

Ուստարվա սկզբին իմ հիշարժան նախագիծը «Ուսումնական թեման դառնում է ընտանեկան նախագիծ» տեսադասի ստեղծումն էր: Տեսադասի նպատակն էր ցույց տալ, թե ինչպես է   կրտսեր դպրոցի անգլերենի  դասը դադարում սովորական դաս լինելուց, որը պետք է սովորել՝ հաջորդ օրը պատասխանելու և թվանշան ստանալու համար, ինչպե՞ս է անգլերենը դառնում հաճելի զբաղմունք, ապրվող կյանքի մի պահ  ո′չ միայն սովորողի այլ նաև նրա ընտանիքի անդամների համար:

Հոկտեմբերին մասնակցել եմ Օտար լեզուների ուսումնական լաբորատորիայի այլոց փորձի ուսումնասիրման աշխատանքներին և թարգմանել եմ «Դպրոցական տնային առաջադրանքների դրական և բացասական կողմերը» հոդվածը:

Նույն ամսին 3-րդ դասարանցիների հետ իրականացրել ենք «My most favourite teacher» նախագիծը: Նախագծի արդյունքը կարելի է տեսնել սովորողների բլոգներում՝ Հայկ Սարգսյան

Տաթև Մամիկոնյան

Կորյուն Գաբոյան

Աստղիկ Ալեքսանյան

Գայանե Խաչատրյան

Նարե Խաչատրյան

Արեն Համբարձումյան

Անի Հարությունյան

Ուսումնական աշուն” նախագծերի ամփոփման մեջ տեղ են գտել 1-ին, 2-րդ և 3-րդ դասարանցիների ‹‹Անգլերենը մեր տանը›› ընդհանուր վերնագրով աշխատանքները:

4-րդ դասարանցիները աշնանային արձակուրդի ընթացքում փոքրիկ պատումներ շարադրեցին իրենց ընկերոջ մասին և դասավանդողի խմբագրելուց հետո թողարկեցին  իրենց բլոգներում:

5-րդ դասարանցիների աշնանային նախագծային աշխատանքը դարձավ ‹‹Մեր զբոսայգիները›› համագործակցային նախագիծը Մարիամ Քալանթարյանի հետ: Նախագծի վերջնական արդյունքը եղավ պատկերազարդ, երկլեզու էլեկտրոնային գրքույկ, որը հրապարակված է նաև կրթահամալիրի Մեդիագրադարանում:

Դպիրում հրապարակվել է իմ ‹‹Անգլերեն՝ իրավիճակային դերախաղերով›› հոդվածը:

 

 

Ուսումնական հունվար

Դիջիթեք 2018-ին մասնակցել եմ 3 անվանակարգերով՝

Ուսումնական բաց նախագիծ

Մանկավարժական փորձի տարածման ուսումնական նախագիծ

Դիջիթեքը ընտանիքում

 

Ամփոփել ենք ‹‹Ամանորը իմ ընտանիքում››  և ‹‹Ամանորը տարբեր երկրներում›› նախագծերը: Այս վերջին նախագծի աշխատանքներից կուզենայի առանձնացնել Մարկ Հովհաննիսյանի Skype-ով արված հարցազրույցը իր մորաքրոջ հետ, որն ապրում է Կանադայում և Նանե Ժամհարյանի հարցազրույցը իր տատիկի հետ, որն ապրում է Ամերիկայում:

 

Փետրվար-մայիս ուսումնական շրջան

 

‹‹Թումանյանական օրերը անգլերեն›› ընթերցումներ, Թումանյանի հեքիաթների անգլերեն ներկայացումներով տեսաֆիլմերի ստեղծում:

Նախագիծ ‹‹Սուրբ Զատիկը իմ ընտանիքում›› 5-րդ դասարանի սովորողների հետ:

‹‹Ուսումնական գարուն›› ընդհանուր վերնագրով նախագծեր 1-5-րդ դասարանցիների հետ:

 

Մայիսյան հավաքին պատրաստվում ենք ներկայացնել հետևյալ նախագծերը, որոնք այս օրերին իրականացվում են տարբեր դասարաններում՝

2-րդ դասարան – Ուսումնական նախագիծ ‹‹Իմ ընկերը››:

3-րդ դասարան – հաղորդակցական անգլերենի նախագիծ ‹‹Հեռախոսազրույց. համաձայնվում կամ չենք համաձայնվում առաջարկին››

4-5-րդ դասարաններ – հաղորդակցական անգլերենի նախագիծ ‹‹Ոտելիք պատվիրելը մանկական սրճարանում››

Ուսումնական նախագիծ. Իմ ընկերը

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ սովորողները ձեռք են բերում ընկերոջը ներկայացնելու և նկարագրելուկարողություն:

Ընթացքը՝ սկզբում կրկնում ենք արդեն իմացած մարմնի մասերհագուստի տեսակներ, որոշ բնավորության գծեր արտահայտող բառերը և կազմում են դրանցով նախադասություններ: Այնուհետև յուրաքանչյուր սովորող այդ նույն բառերով ներկայացնում է իր ընկերոջը: Այդ ժամանակ տրվում են ուղղորդող հարցեր, որոնք օգնում են սովորողին կազմելու իր խոսքը: Օրինակ՝ Who is your friend? How old is he/she? What is he/she wearing?

Արդյունքը՝ ընկերոջ ներկայացումը և նկարագրությունը կարող է ուղեկցել Paint ծրագրով:

Սովորողների աշխատանքները

Առնակ Վերմիշյան

Առնակ Վերմիշյան

Էլիզաբեթ Հակոբյան

Էլիզաբեթ Հակոբյան

Ստյոպա Ադամյան

Ստյոպա Ադամյան

Հայկ Բարսեղյան

Հայկ Բարսեղյան

Էլեն Շահվերդյան

Էլեն Շահվերդյան

Շարունակելի……

Հաղորդակցական նախագիծ. ուտելիք պատվիրելը մանկական սրճարանում

kids-ordering-food-restaurant-vector-illustration-fast-48816781Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ սովորողները ամրապնդում և ընդլայնում են իրենց բառապաշարը տարբեր մթերքների, ուտեստների և ըմպելիքների անուններով և ձեռք են բերում սրճարանում, ռեստորանում անգլերենով ուտելիք պատվիրելու կարողություն: Տվյալ թեմայի լեզվական հիմք է ընդունվում բրիտանական խորհրդի կայքում հրապարակված «Ordering food in a cafe» երկխոսությունը:

Ընթացքը՝ սկզբում սովորողները դերերով վերարտադրում են տեքստի երկխոսությունը, իսկ այնուհետև կազմում են սեփական երկխոսություններ՝ փոխելով և գործածելով տարբեր մթերքների և ուտեստների անունները:

Արդյունքը՝ ստեղծվում են տեսաֆիլմեր տվյալ թեմայով ընտանիքի անդամների մասնակցությամբ:

Սովորողների աշխատանքները.

Մարկ Հովհաննիսյան և Մանե Հովհաննիսյան

Տիգրան Գրիգորյան և մայրիկ

Նանե Ժամհարյան

Գայանե Բալաբանյան

Արման Գևորգյան և հորաքույր

Սաթենիկ Մանուկյան և Արամե Սաֆարյան

Ժակ Առաքելյան և Արարատ Ոսկանյան

Մանե Հովհաննիսյան և Մարկ Հովհաննիսյան

 

Գոհար Բարսեղյան և Հայկ Բարսեղյան

Մարիա Ազնաուրյան և Արինա Ազնաուրյան

 Կատյա Մինասյան

Իրինա Գյուրջինյան

Էլեն Պետրոսյան և Էդուարդ Պետրոսյան

Արտյոմ Զաքարյան

Գայանե Կագանյան

Շարունակելի……

Հաղորդակցական նախագիծ՝ հեռախոսազրույց. համաձայնվում կամ չենք համաձայնվում առաջարկին

maxresdefault (1)

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 3-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ սովորողները ձեռք են բերում հեռախոսազրույց վարելու համաձայնվելու և չհամաձայնվելու լեզվական կարողություններ:

Ընթացքը՝ ապագա հեռախոսազրույցի հիմք է ընդունվում իմ տված հեռախոսաքզրույցի օրինակը.

 

Այնուհետև օգտվելով այդ հեռախոսազրույցի բառապաշարից և լեզվական կառուցվածքից՝ սովորողները կազմում են իրենց սեփական երկխոսությունները:

Արդյունքը՝ սովորողները իրենց բլոգներում հրապարակում են իրենց ստեղծած երկխոսությունները:

Սովորողների կազմած երկխոսությունները

Հայկ Սարգսյան

Արեն Համբարձումյան

Կորյուն Գաբոյան

Անի Հարությունյան

Իշխան Գևորգյան

Մոնիկա Մարտիրոսյան

Աստղիկ Ալեքսանյան

Գուրգեն Մանուկյան

Գայանե Խաչատրյան

Նարե Խաչատրյան