Սեպտեմբեր—դեկտեմբեր ուսումնական շրջան
Ուստարվա սկզբին իմ հիշարժան նախագիծը «Ուսումնական թեման դառնում է ընտանեկան նախագիծ» տեսադասի ստեղծումն էր: Տեսադասի նպատակն էր ցույց տալ, թե ինչպես է կրտսեր դպրոցի անգլերենի դասը դադարում սովորական դաս լինելուց, որը պետք է սովորել՝ հաջորդ օրը պատասխանելու և թվանշան ստանալու համար, ինչպե՞ս է անգլերենը դառնում հաճելի զբաղմունք, ապրվող կյանքի մի պահ ո′չ միայն սովորողի այլ նաև նրա ընտանիքի անդամների համար:
Հոկտեմբերին մասնակցել եմ Օտար լեզուների ուսումնական լաբորատորիայի այլոց փորձի ուսումնասիրման աշխատանքներին և թարգմանել եմ «Դպրոցական տնային առաջադրանքների դրական և բացասական կողմերը» հոդվածը:
Նույն ամսին 3-րդ դասարանցիների հետ իրականացրել ենք «My most favourite teacher» նախագիծը: Նախագծի արդյունքը կարելի է տեսնել սովորողների բլոգներում՝ Հայկ Սարգսյան
“Ուսումնական աշուն” նախագծերի ամփոփման մեջ տեղ են գտել 1-ին, 2-րդ և 3-րդ դասարանցիների ‹‹Անգլերենը մեր տանը›› ընդհանուր վերնագրով աշխատանքները:
4-րդ դասարանցիները աշնանային արձակուրդի ընթացքում փոքրիկ պատումներ շարադրեցին իրենց ընկերոջ մասին և դասավանդողի խմբագրելուց հետո թողարկեցին իրենց բլոգներում:
5-րդ դասարանցիների աշնանային նախագծային աշխատանքը դարձավ ‹‹Մեր զբոսայգիները›› համագործակցային նախագիծը Մարիամ Քալանթարյանի հետ: Նախագծի վերջնական արդյունքը եղավ պատկերազարդ, երկլեզու էլեկտրոնային գրքույկ, որը հրապարակված է նաև կրթահամալիրի Մեդիագրադարանում:
Դպիրում հրապարակվել է իմ ‹‹Անգլերեն՝ իրավիճակային դերախաղերով›› հոդվածը:
Դիջիթեք 2018-ին մասնակցել եմ 3 անվանակարգերով՝
Մանկավարժական փորձի տարածման ուսումնական նախագիծ
Ամփոփել ենք ‹‹Ամանորը իմ ընտանիքում›› և ‹‹Ամանորը տարբեր երկրներում›› նախագծերը: Այս վերջին նախագծի աշխատանքներից կուզենայի առանձնացնել Մարկ Հովհաննիսյանի Skype-ով արված հարցազրույցը իր մորաքրոջ հետ, որն ապրում է Կանադայում և Նանե Ժամհարյանի հարցազրույցը իր տատիկի հետ, որն ապրում է Ամերիկայում:
Փետրվար-մայիս ուսումնական շրջան
‹‹Թումանյանական օրերը անգլերեն›› ընթերցումներ, Թումանյանի հեքիաթների անգլերեն ներկայացումներով տեսաֆիլմերի ստեղծում:
Նախագիծ ‹‹Սուրբ Զատիկը իմ ընտանիքում›› 5-րդ դասարանի սովորողների հետ:
‹‹Ուսումնական գարուն›› ընդհանուր վերնագրով նախագծեր 1-5-րդ դասարանցիների հետ:
Մայիսյան հավաքին պատրաստվում ենք ներկայացնել հետևյալ նախագծերը, որոնք այս օրերին իրականացվում են տարբեր դասարաններում՝
2-րդ դասարան – Ուսումնական նախագիծ ‹‹Իմ ընկերը››:
3-րդ դասարան – հաղորդակցական անգլերենի նախագիծ ‹‹Հեռախոսազրույց. համաձայնվում կամ չենք համաձայնվում առաջարկին››
4-5-րդ դասարաններ – հաղորդակցական անգլերենի նախագիծ ‹‹Ոտելիք պատվիրելը մանկական սրճարանում››