Աքաղաղը
Չի լուսանում:
Ես դեռ ազդանշան չեմ տվել:
Մեծամիտ, ինքնահավան նորաթուխ իշխանավորի մասին է:
Ճնճղուկ
Մեծ բան է՝ սոխա՜կ։
Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք։
Իսկական արվեստի գործը եզակի է լինում, իսկ միջակությունները՝ բազում:
Կոճղ
Ինչո՞ւ չեն ասում․ «Արժանապատիվ կոճղ»։
Պատիվ չունի նա, ում անընդհատ օգտագործում են որպես անխոս, անկարծիք, անդեմ մի մարդ:
Աղվես
Բոլոր կենդանի արարածները բաժանվում են երեք կարգի՝ թշնամիների, մրցակիցների և որսի։
Աղվեսաբարո մարդը գիտի ում հետ ինչպես վարվել:
Աշխատանքի բաժանում
Ես կնայեմ, թե դուք ինչպես եք աշխատում, իսկ դուք կնայեք, թե ես ինչպես եմ ուտում։
Տերն ու ծառան
Միօրիկ
Հարյուրամյա՜ կրիա։ Ինչպե՞ս կարելի է այդպես հրեշավոր կերպով հետամնաց լինել։
Միօրիկ թիթեռն է ծիծաղում, իսկ երեկոն մոտենում է:
Ճնճղուկ
Ինչպե՜ս, արտույտն իրավացի՞ լինի։ Դա բացառված է։ Ճշմարտությունը մեկն է, և այն՝ ճնճղուկային։
Երևի Կարել Չապեկը մի ինչ-որ հրաշքով կանխատեսել է 2020-ի հայաստանյան կառավարության տեսակետը՝ միջակության տեսակետը:))
Ծածան
Ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել՝ խորասուզված օդում։
Գունավոր երազները, հանկարծահաս հաջողությունների էյֆորային տրամադրությունը, օդում սավառնելը երկար չեն տևում և դու ստիպված իջնում ես իրական կյանք:
Էշ
Թո՛ւհ։ Այսպիսի լուրջ պահ, և կեռասենին առանց քաշվելու ծաղկում է իր համար։
Էշն ի՞նչ գիտի նուշն ինչ է: Նա երևի այդ պահին հանգիստ իր գարին է որոճում:
Աշնան տերև
Ժամանակի պահա՞նջը։ Գիտենք՝ սոսափել քամու դեմ։
Ամեն ինչ իր ժամանակին է արվում և անում է նա, ով այլ բան չի էլ կարող անել:
Փտում
Ես էլ եմ քայլում ժամանակի հետ։
Ժամանակ է անհրաժեշտ, որ սերմը ծիլ տա, ժամանակ է անհրաժեշտ, որ ծիլը ծաղկի ու իր ցողունը ձևավորի, իսկ ցողունից էլ՝ ծաղիկը ծաղկի: Իսկ միևնույն ժամանակ, մի ինչ-որ տան նկուղում սպիտակ սնկերն են աճում՝ փտման արդյունքում: Դրա համար էլ ժամանակ է պետք:
Հարևան
Այդ Արքիմեդը վախկոտի ու դավաճանի մեկն է։ Թշնամին ներխուժում է մեր քաղաքը, իսկ նա իր գծագրերն է գծագրում։
Անհեռատես մարդիկ միշտ էլ չեն գնահատել իրենց կողքն ապրող հանճարներին:
Շարունակելի…