Հեղինակ՝ Աննա Գանջալյան
Գիրքը բաղկացած է 3 մասից: 1-ին մասում առաջարկվում է կրկնել առաջին դասարանի բանավոր ներածական դասընթացը: Երկրորդ մասը տառ-բառ ուսուցում է՝ խոսքային նմուշներով, փոքրիկ առաջադրանքներով, որոնք պահանջում են մտածել և կազմել սեփական խոսքը:
Գիրք-տետրի 3-րդ մասը առօրյա բառապաշարով ու արդեն յուրացված խոսքային նմուշներով երկխոսություններ են, որոնք կօգնեն երեխաներին ձեռք բերել իրենց, իրենց ընկերներին, ընտանիքը անգլերեն ներկայացնելու կարողություններ: Հրապարակված են նաև պարզեցված, սեղմագիր հեքիաթներ՝ ընթերցելով հասկանալու առաջին քայլերը անելու համար:
Հարգելի Աննա,
Առկա՞ է արդյոք վաճառքում Ձեր հեղինակային հրաշք գիրք-տետրը։ Եթե այո, ապա խնդրում եմ նշեք, թե որ գրախանութներում։
Ոչ, Աննա ջան, միայն մեր կրթահամալիրի մեդիագրադարանում կա։
Իսկ կարելի՞ է իմանալ, թե Դուք որտեղից գիտեք այս գրքի մասին:)