«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար. օգոստոսի 24-28

Աշխատակարգի համաձայն, օրը սկսեցինք ճամբարի ղեկավար Վարդան Կարապետյանի հեղինակային կրթական ծրագրի ներկայացմամբ, որին անմիջապես հաջորդեց վարդաբլուրցի վարպետ ֊քանդակագործ Գրիգոր Մանուկյանի պարապմունքը Մայր դպրոցի փառատոնային պուրակում։ Ինձ համար շատ հետաքրքիր, ուսուցողական, արտառոց մի պարապմունք էր, որտեղ ջութակն ու ջրաներկը հանդիպեցին իրար, իսկ պարապմունքի խորհրդանիշը դարձավ սեղանի կենտրոնում դրված կանաչ խնձորը։)

20200824_101038  20200824_101031

20200824_102428

Բոլոր մասնակիցները սկսեցին այդ խնձորը ջրաներկով պատկերել՝ երաժշտության ներքո։ Ինձ համար տպավորությունը այնպիսին էր, որ յուրաքանչյուրը տվյալ խնձորը նկարելով՝ արտահայտում էր իր բնավորությունը։ Ես էլ փորձեցի, կատակով իհարկե, իմ հոգեբանական դիտարկումներն անել և իրենց նկարած նկարներին նայելով՝ բնութագրել իրենց։)))
Այս պարապմունքից հետո տիկին Մարիետի հետ զբաղվեցինք լեզվագործունեությամբ:20200824_110027

Թեման Կարել Չապեկի երգիծական առակներն էին, որոնք առաջիկա օրերին պետք է գրավոր վերլուծենք։
Ի՞նչ է առակը։ Առակը բարոյախրատական գրական ստեղծագործություն է, որը վստահաբար կարող եմ ասել շատ մեծ դեր կարող է ունենալ մարդու կյանքում։ Իմ կյանքից մի փոքրիկ պատմություն պատմեմ, թե ինչպես մի առակ, որի հեղինակը հնդիկ է(այս պահին չեմ կարողանում մտաբերել անունը) ամբողջովին փոխեց ինձ։
Մի քանի տարի առաջ տղայիս առողջական խնդիրների հետ կապված շատ վատ էի զգում, միշտ տխուր, դեպրեսիաների մեջ, հատկապես երբ գերմանացի բժիշկներն ինձ ասացին, որ միայն ես կարող եմ իմ տղային օգնել։ Ինձ թվում էր պատասխանատվության ամբողջ բեռը ընկել է իմ ուսերին և ես չեմ կարողանա այն պատվով հաղթահարել։ Անգամ մտածում էի աշխատանքս թողնելու մասին և ամբողջովին ինձ տրամադրեմ տղայիս։ Բայց մի գեղեցիկ օր շատ պատահական կարդացի մի առակ ու…….փոխվեց ամեն ինչ իմ կյանքում։
Առակ
Մի անգամ մի շատ տխուր մարդ հանդիպում է մեկին, ով միշտ ուրախ է լինում, հարցնում է, թե արդյոք որն է իր երջանկության բանալին։ Այդ մարդը պատասխանում է.
_Ամեն առավոտ հայելու առաջ կանգնում եմ եւ ինքս ինձ հարցնում, թե ինչն եմ այսօր ընտրում՝ ուրախությու՞նը, թե՞ տխրությունը։ Էնպես է ստացվում, որ ես միշտ ընտրում եմ ուրախությունը։
Ամեն ինչ մեր ձեռքերում է, որոնցով կարող ենք և՛ կառուցել մեր կյանքը և՛ քանդել այն։ Այդ օրվանից ի վեր ես լիովին փոխվեցի։ Ես ոչ միայն շարունակեցի աշխատել, այլ փորձեցի շատ ավելի լավ աշխատել, քան առաջ։ Ամեն օրվա իմ ընտրած ուրախությունը ինձ նոր ուժ, նոր թափ է հաղորդում, որպեսզի ես կառուցեմ իմ օրը, ինչպես ցանկանում եմ։ Այս ամենին զուգահեռ որոշեցի 3_րդ երեխային էլ ունենալ։) Եվ մի որոշ ժամանակ անց Աստված ինձ ևս մի հրաշք տղա՝ Մհեր շնորհեց։))

Ճամբարային առաջին օրը ամփոփեցինք ծիսական երգ ու պարով։20200824_120818

Ճամբարային 2-րդ օրը սկսեցինք պարոն Տիգրանյանի հետ մանկավարժական զրույցներով Արևմտյան դպրոց֊պարտեզում։

20200825_111056 20200825_095639

Սուրճի ընդմիջումից հետո, ըստ աշխատակարգի, նախատեսված էր օրը շարունակել ագարակում, բայց ես շտապեցի Մայր դպրոցի փառատոնային պուրակ՝ անգլերենի ակումբի հերթական պարապմունքին մասնակցելու, որտեղ կրթահամալիրի անգլերեն դասավանդողներին ներկայացրեցի իմ հեղինակած երկրորդ դասարանի գիրք-տետր դասագիրքը։

20200825_123544

Մուտքի ճամբարը ամփոփվեց՝ մեր կրթահահամիլի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ հակաբացիրլ ուսումնական շրջայց կատարելով դեպի Հարավային դպրոց պարտեզ:

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s