Օրը՝ սեպտեմբերի 1. Գիտելիքի օր
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 4-րդ դասարանների սովորողներ
Վայրը՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան
Համակարգող ուսուցիչներ՝ Շամիրամ Պողողոսյան, Լենա Ղազարյան, Վիկտորյա Հովսեփյան, Աննա Գանջալյան, Մարիամ Միրզոյան, Լուսինե Նազարյան
Օր՝ Սեպտեմբերի 1
Ժամը՝ 12։00 — 14։00
Երթուղի՝ Ծնողների փոխադրամիջոցներ
Անհրաժեշտ պարագաներ՝
-Ֆոտոխցիկ, ձայնագրիչ
-ճամփորդական ուսապարկ(աղբի տոպրակ, ձեռնոցներ)
Նպատակ՝
- Գիտելիքի օրվա տոնում
- Ծանոթանալ Մարտիրոս Սարյանի կյանքին և արվեստին,
- Գեղագիտական ճաշակի զարգացում
- Ծանոթանալ Սարյանական գույներին
Ընթացքը՝ Սովորողները շրջում են Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի պատկերասրահներով, ծանոթանում նրա արվեստին, ստանում են տեղեկություն Մարտիրոս Սարյանի կյանքի և գործունեության մասին, ծանոթանում են Սարյանական գույներին և ներկապնակին և վերջում ստացած ողջ տպավորությունը փոխանցում թղթին՝ նկարի տեսքով։
Արդյունքները հրապարակվում են սովորողների բլոգներում։