Նարեկ Առաքելյանը կատարել է նաև լեզվական աշխատանքներ. 1, 2
5-րդ դասարան
5-րդ դասարանի հեռավար սովորողներ Գայանե Հովհաննիսյանը և Ալեքս Գրիգորյանը մասնակցել են «Հ. Թումանյանի հեքիաթները ներկայացնում ենք անգլերեն» նախագծին։
Նպատակը՝ սովորողները զարգացնում են իրենց անգլերենի հաղորդակցական կարողությունները՝ քաջ ծանոթ հայերեն հեքեիաթները անգլերեն ներկայացնելու միջոցով.
Ակնկալվողարդյունքը՝
Հովհաննես Թումանյանի «The Death of Kikos» և «The Liar» հեքիաթները ներկայացվում են տեսաֆիլմերով կամ ընտանեկան ռադիոնյութերով, որոնք հրապարակվում են սովորողների բլոգներում, ենթակայքում:
Տաիսիա Գրիկուրովան նոյեմբերի արձակուրդային օրերին իր մայրիկի հետ պատրաստել է տեսանյութ, որտեղ ներկայացնում է իր ընկերոջը մեր անցած լեզվական նյութի հիման վրա:
Տաիսիան կատարել է նաև լեզվական աշխատանքներ. 1, 2, 3
Միլլա Ռազգոևան կրկին 3-րդ դասարանի հեռավար սովորող է: Տեսանյութում ներկայացնում է իրեն և իր ընտանիքը՝ մեր անցած լեզվական նյութի հիման վրա:
Հարությունը մեր անցած թեմաների վերաբերյալ իր մայրիկի հետ պատրաստել է 2 հավես տեսաֆիլմ, որտեղ ներկայացնում է, թե ինչպես է սովորել, յուրացրել թեմաները՝ վարելով փոքրիկ երկխոսություններ իր մայրիկի հետ:
Տիգրան Ծառուկյան
Տիգրանը նույնպես 1-ին դասարանի հհեռավար սովորող է և տեսաֆիլմի տեսքով ցույց է տալիս իր անցած, յուրարցած բառերն ու արտահայտությունները՝ մայրիկի հետ երկխոսություն վարելով:
Արեգի հետ աշխատում ենքգիրք-տետրով: Արեգը իր մայրիկի հետ պատրաստել է տեսաֆիլմ, որտեղ ներկայացնում է, թե ինչպես է սովորել և յուրացրել հանձնարարված առաջադրանքները:
Տաիսիան իր մայրիկի հետ, հետևելով իմ հանձնարարած առաջադրանքներին, տանը տարբեր ուսուցիչ-սովորող դերախաղերի շնորհիվ սովորում յուրացնում է առաջադրաված թեմաները: Արդյունքները հաջորդիվ տեսաֆիլմերի տեսքով են:)
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝ սովորողները ամրապնդում և ընդլայնում են իրենց բառապաշարը տարբեր մթերքների, ուտեստների և ըմպելիքների անուններով և ձեռք են բերում սրճարանում, ռեստորանում անգլերենով ուտելիք պատվիրելու կարողություն: Տվյալ թեմայի լեզվական հիմք է ընդունվում բրիտանական խորհրդի կայքում հրապարակված «Ordering food in a cafe» երկխոսությունը:
Ընթացքը՝ սկզբում սովորողները դերերով վերարտադրում են տեքստի երկխոսությունը, իսկ այնուհետև կազմում են սեփական երկխոսություններ՝ փոխելով և գործածելով տարբեր մթերքների և ուտեստների անունները:
Արդյունքը՝ ստեղծվում են տեսաֆիլմեր տվյալ թեմայով ընտանիքի անդամների մասնակցությամբ:
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝ սովորողները, կրկնում են անցած բառերն ու արտահայտությունները՝ տարբեր իրավիճակային երկխոսությունների, փոքրիկ պատումների մեջ գործածելով:
Նրանք իրենց ծնողների օգնությամբ ու անմիջական մասնակցությամբ ստեղծելու են ֆիլմ, որտեղ սովորողը պետք է պատմի իր, ընտանիքի, սենյակի, ընտանի կենդանու կամ խաղալիքի մասին:
Արդյունքը
Կլինի ուրախ, հավես տեսաֆիլմ, որը կհրապարակվի սովորողի և դասավանդողի բլոգում:
Շարունակում ենք 1-3-րդ դասարաններում <<Անգլերենը մեր տանը>> նախագիծը:
Նպատակը՝ սովորողները, կրկնում են անցած բառերն ու արտահայտությունները՝ տարբեր իրավիճակային երկխոսությունների, փոքրիկ պատումների մեջ գործածելով:
Նրանք իրենց ծնողների օգնությամբ ու անմիջական մասնակցությամբ ստեղծելու են ֆիլմ, որտեղ սովորողը պետք է պատմի իր, ընտանիքի, սենյակի, ընտանի կենդանու կամ խաղալիքի մասին:
Արդյունքը
Կլինի ուրախ, հավես տեսաֆիլմ, որը կհրապարակվի սովորողի և դասավանդողի բլոգում:
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝ սովորողները ամրապնդում և ընդլայնում են իրենց բառապաշարը տարբեր մթերքների, ուտեստների և ըմպելիքների անուններով և ձեռք են բերում սրճարանում, ռեստորանում անգլերենով ուտելիք պատվիրելու կարողություն: Տվյալ թեմայի լեզվական հիմք է ընդունվում բրիտանական խորհրդի կայքում հրապարակված «Ordering food in a cafe» երկխոսությունը:
Ընթացքը՝ սկզբում սովորողները դերերով վերարտադրում են տեքստի երկխոսությունը, իսկ այնուհետև կազմում են սեփական երկխոսություններ՝ փոխելով և գործածելով տարբեր մթերքների և ուտեստների անունները:
Արդյունքը՝ ստեղծվում են տեսաֆիլմեր տվյալ թեմայով ընտանիքի անդամների մասնակցությամբ:
Օտար լեզվով շփվելու, հաղորդակցվելու հմտությունների և կարողությունների զարգացում՝ ըստ խոսքային գործունեության չորս ուղղությունների.
Ունկնդրում
ընկալել և հասկանալ ուսուցչի հրահանգները
հասկանալ ուսուցչի և ընկերների խոսքը,
լսել և հասկանալ բանավոր մշակված խոսքը, որը կպարունակի մեկ-երկու անծանոթ բառ։
Խոսել
վարել փոքր երկխոսություններ իրենց ծանոթ թեմաների շուրջ
փոխանակել մեկ-երկու նախադասություն իրեն ծանոթ իրադրության մեջ
արտահայտել հարցեր, խնդրանք, տալ պատասխաններ։
Ընթերցել
ընթերցել պարզ տեքստեր՝ ընկալելով դրանց ընդհանուր իմաստը՝ առանց բառանի օգնության
կարողանալ բարձրաձայն կարդալ փոքր տեքստեր՝ պահպանելով առոգանության, հնչերանգի, շեշտադրության հիմնական կանոնները։
Գրել
կազմել և գրել նախադասություններ ծանոթ խոսքային նմուշներով՝ օգտագործելով անցած բառերը
գրել փոքր շարադրություններ, շնորհավորական բացիկներ
լրացնել թեստեր, կատարել գրավոր վարժություններ։
Ծրագրիխնդիրները.
4-րդդասարան
Զարգացնել խոսելու հմտությունները։ Սովորողները կարողանում են իրենց ծանոթ թեմաների շուրջ վաերլ փոքր երկխոսություններ, քննարկումներ, տալ կարծիքներ:
Զարգացնել գրելու հմտությունները։ Սովորողները կարողանում են հորինել փոքր պատմություններ, կատարել թարգմանություններ՝ տեղադրելով դրանք իրենց բլոգներում:
Ընդլայնել բառապաշարը՝ ավելացնելով այն ևս 100 բառով:
Զարգացնել ընթերցման և ունկնդրման հմտությունները։ Սովորողները կարող են իրենց տարիքին համապատասխան ֆիլմեր և մուլտֆիլմներ, աուդիոնյութեր լսել և հասկանալ, կարդալ տեքստեր և հասկանալ դրանք ընդհանուր իմաստը:
Զարգացնել սովորողի՝ իր գիտելիքներն ու հմտությունները կիրառելու կարողությունը։
Միջառարկայական կապ ստեղծել այլ առարկաների հետ (մայրենի, մաթեմատիկա, տեխնոլոգիա, երգ և այլն)։
Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց ֆոտոխցիկ, ձայնագրիչ)՝ ինքնուրույն: Ինքնուրույն կարողանում են լուսանկարներից և ձայնային ֆայլերից պատրաստել ֆիլմեր պարզ ծրագրերով (Movie Maker), կիրառել SkyDrive-ը, ուսուցչի օգնությամբ պատրաստել կարաոկե, բացել ծանոթ ուսումնական կայքեր, կատարել առաջադրանքներ:
Սովորեցնել անհրաժեշտ քերականական տարրեր՝ տալով որոշակի պարզաբանումներ։
5-րդդասարան
Զարգացնել խոսքը։ Սովորողները փոքրիկ ռադիոլուրեր են պատրաստում օտար լեզվով՝ հարցազրույցներ վերցնում սովորողներից և դասավանդողներից, դպրոցի հյուրերից
Զարգացնել գրելու հմտությունները։ Սովորողները իրենց թարգմանություններն ու ստեղծագործությունները տեղադրում են իրենց բլոգներում:
Ընդլայնել բառապաշարը՝ ավելացնելով տարբեր դարձվածաբանական արտահայտություններ, ասացվացքներ և այլն։
Զարգացնել ընթերցման և ունկնդրման հմտությունները։
Զարգացնել սովորողի՝ իր գիտելիքներն ու հմտությունները կիրառելու կարողությունը։
Միջառարկայական կապ ստեղծել այլ առարկաների հետ /մայրենի, մաթեմատիկա, տեխնոլոգիա, երգ և այլն/ թարգմանությունների միջոցով:
Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց, ֆոտոխցիկ, ձայնագրիչ) ինքնուրույն: Սովորողը ինքնուրույն օգտագործում է ֆոտոխցիկը, ձայնագրիչը, կարողանում է վերցնել հարցազրույցներ, խմբագրել աուդիո և ֆոտո ֆայլեր, տեղադրել դրանք կայքում
Սովորեցնել տարիքին համապատասխան քերականական տարրեր, պարզաբանելով դրանք և ամրապնդելով օրինակներով:
Ուսումնական գործունեության բաղկացուցիչ մաս են կազմում նաև ամենամսյա ֆլեշմոբերը և ճամփորդությունները:
4-րդ և 5-րդ դասարաններում ուսուցանվող թեմաները
1.Ես և իմ շրջապատը
2.Ես, իմ ընկերները, իմ բարեկամները
3. Իմ ընտանիքը
4. Իմ պարտականությունները
5.Իմ բնակարանը
6. Դպրոց
7.Դպրոցական առօրյա
8. Նախասիրություններ, իմ սիրած զբաղմունքը
9. Հագուստ
10. Գնումներ
11. Տարվա եղանակներ և դպրոցական արձակուրդ
12. Ուսումնական ճամփորդություններ, ճամբարներ
Տոներ
Մխիթար Սեբաստացու օրեր
Նոր տարի Սուրբ Ծննդյան տոներ Զատիկ Ձոն Երեխաների պաշտպանության օր
5-րդ դասարանի ուսումնական տարվա վերջում սովորողները ձեռք են բերում հետևյալ կարողությունները.
Ունկնդրելու և խոսելու կարողությունները
Կարողանալ հասկանալ և տալ տեղեկատվություն, երբ հարցնում են անունը, ազգանունը, տարիքը և հասցեն
կարողանալ հասկանալ կարճ նկարագրության ընդհանուր միտքը և տալ տեղեկատվություն այդ մասին,
կարողանալ հասկանալ գործողությունների պարզ հրահանգներ և տալ նման հրահանգներ, օրինակ՝ կանգնիր, թեքվիր աջ, թեքվիր ձախ, առաջ/հետ գնա,
կարողանալ հասկանալ ծանոթ թեմայով մի որևէ մուլտֆիլմի գլխավոր միտքը և տալ կարճ տեղեկատվություն այդ մասին,
կարողանալ ներկայացնել ինքն իրեն, ընտանիքի անդամներին և ընկերներին,
կարողանալ զրուցել դպրոցի, առօրյայի մասին,
կարողանալ զրուցել սիրելի զբաղմունքի մասին,
կարողանալ ողջունել և հրաժեշտ տալ օրվա տարբեր ժամերի համար բնորոշ արտահայտություններով,
կարողանալ շնորհակալություն հայտնել և պատասխանել շնորհակալությանը,
կարողանալ ընդունել առաջարկությունը, օգնությունը, կամ էլ քաղաքավարի կերպով մերժել դրանք,
Ընթերցելով հասկանալու կարողություններ
• կարողանալ հասկանալ և կարճ ձևով տալ տեքստի գլխավոր տեղեկատվությունը և գաղափարը,
• կարողանալ կարդալ և հասկանալ անձնա¬կան քարտի կետերի պահանջները, որոնք պետք է լրացնել,
• Կարողանալ հասկանալ ընթերցվող տեքս¬տի (պարզ նկարագրություն, պարզ տեղեկատվություն, հայտարարություն, գովազդ, մանկական երգեր և ոտանավորներ, կարճ պատմվածքներ և երկխոսություններ) ընդհանուր բովանդակությունը.
• կարողանալ տարբերել ընթերցվող նյութի գոր¬ծողությունների ժամանակային հղում-նե¬րը՝ ներկա, ներկա շարունակական, անցյալ և ա¬պառ¬նի.
• կարողանալ կռահել տեքստում առկա եր¬կու երեք անծանոթ բառերի իմաստները տեքստի ընդհանուր մտքից:
Գրելու կարողությունները
կարողանալ լրացնել անձնական քարտ հետևյալ կետերով. անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվն ու ամիս ամսաթիվը, ծննդյան տեղը, ծնողների անունները, դպրոցը, հայրենի քաղաքը կամ գյուղը, հասցեն և հեռախոսի համարը,
կարողանալ կազմել և գրել նախադասություններ տրված բառերով և բառակապակցություններով,
կարողանալ հասկանալ և գրել անձնական կարճ նամակներ, որոնք վերաբերում են առօրյային, դպրոցին կամ սիրելի զբաղմունքին.
Կարդալ և տեքստից հանել անհրաժեշտ տեղեկատվությունը։
Քերականություն(Անգլերեն)
Ձևաբանություն Գոյական (The Noun) ա) կրկնություն. Գոյականի հոգնակի թվի կազմումը –s և -es վերջավորությունների միջոցով
բ) Կրկնություն. man, woman, child, tooth և foot գոյականների հոգնակի թվի կազմումը գ) Կրկնություն. հոդերի գործածումը մի քանի կայուն կապակցությունների հետ. a lot of, a great many, go for a walk, in the evening, in the afternoon, in the morning, at night, go to bed, go to school Ածական (The Adjective) ա) Կրկնություն. ածականների համեմատության աստիճանների կազմոումը -er, -est, more, most վերջավորությունների և բառերի օգնությամբ բ) Կրկնություն. many, much, good, bad և little ածականների համեմատության աստիճանների կազմումը գ) as … as, not so .. as համեմատական կառուցվածքները
Մակբայ (The Adverb) Far և a long way, too և also, quickly և slowly Դերանուն (The Pronoun) Կրկնություն. անձնական, ստացական, ցուցական, հարցական և some և any անորոշ դերանունները Նախդիր (The Preposition) About, after, with, till, behind Բայ (The Verb) ա)կրկնություն. ներկա շարունակական ժամանակը (The Present Continuous Tense), երբ այն ցույց է տալիս մի գործողություն, որն ընթացքի մեջ է խոսելու պահին. բ)ներկա շարունակական ժամանակը, երբ այն ցույց է տալիս պլանավորված գործողություն ապագայում կրկնություն. գ) ներկա անորոշ (The Present Indefinite Tense) ժամանակը՝ սովորություն դարձած, պարբերաբար կրկնվող գործողություն ցույց տալու նշանակությամբ դ) ներկա անորոշ ժամանակը անձին բնորոշող գործողություն ցույց տալու նշանակությամբ. ե)կրկնություն. կանոնավոր և մի շարք անկանոն բայերի անորոշ անցյալ (The Past Indefinite Tense) ժամանակը. զ) անորոշ ապառնի ժամանակ (The Future Indefinite Tense), որն արտահայտում է մտադրություն, որոշումը կայացնելու ժամանակը. է) անորոշ ապառնի ժամանակ, որն արտահայտում է կանխատեսում, խոստում ը)կրկնություն. Can, may, must մոդալ բայերը ներկա ժամանակում իրենց հիմնական նշանակությամբ։ թ) Can մոդալ բայի անցյալի ձևը.0 ժ) Can մոդալ բայը թույլտվության իմաստով. Շարահյուսություն ա)հարցական նախադասություններ. հարցերի տիպերը բ)“It” դերանունով սկսվող անդեմ նախադասություններ գ)ստորոգյալի համաձայնեցումը ենթակայի հետ դեմքով և թվով
Մասնակիցներ. Հարավային դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ
Նախագծի նպատակն այն է, որ սովորողները կարողանան Սուրբ Զատիկի ծեսին, տոնակատարությանը բնորոշ բառեր և արտահայտություններ սովորեն և ի վիճակի լինեն ներկայացնել, թե ինչպես են տոնում Զատիկը իրենց տանը:
Աշխատանքի ընթացքը և վերջնական արդյունքը.
· Սովորողների լեզվական մակարդակին համապատասխանեցված Զատիկի մասին տեքստի նոր բառերի և արտահայտությունների ակտիվացում
· Զատիկի մասին տեքստի քննարկում
· «Սուրբ Զատիկը մեր տանը» վերնագրով հրապարակումներ սովորողների բլոգներում, որոնք կարող են լինել տեսաֆիլմեր և պրեզենտացիաներ:
Մարտի 09-30
Language structure: Adjectives/comparison of adjictives
Նախագծի նպատակը՝ զարգացնել սովորողի խոսելու, լսելու և գրելու կարողությունները՝ խոսքում կիրառելով հեքիաթներում առկա նոր բառերն ու արտահայտությունները:
Աշխատանքի ընթացքը.
Նախքան հեքիաթի ձայնագրությունը լսելը, ես ներկայացնում եմ տվյալ հեքիաթի նոր բառերն ու արտահայտությունները ու դրանցով կազմում ենք նախադասություններ, երկխոսություններ, որից հետո սկսում ենք լսել հեքիաթը: Հեքիաթը լսելուց հետո սկսում ենք այն քննարկել:
Վերջնական արդյունքը
Երեխաները գրում են իրենց կարծիքը հեքիաթի մասին և այն, թե ինչ սովորեցին այդ հեքիաթից ու տեղադրում իրենց բլոգներում:
Լեզվական աշխատանքներ. թարգամանություններ+առաջադրանքների գրքից՝ Page 144 ex.182/page 145 ex.183
Շարունակում ենք Նախագիծ «Հ. Թումանյանի հեքիաթները ներկայացնումենք անգլերեն»
Մասնակիցները՝ Հարավային դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝ սովորողները զարգացնում են իրենց անգլերենի հաղորդակցական կարողությունները՝ քաջ ծանոթ հայերեն հեքեիաթները անգլերեն ներկայացնելու միջոցով.
Ակնկալվող արդյունքը՝
Հովհաննես Թումանյանի «The Death of Kikos» և «The Liar» հեքիաթները ներկայացվում են տեսաֆիլմերով կամ ընտանեկան ռադիոնյութերով, որոնք հրապարակվում են սովորողների բլոգներում, ենթակայքում:
Նախագիծ «Հ. Թումանյանի հեքիաթները ներկայացնումենք անգլերեն»
Մասնակիցները՝ Հարավային դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝ սովորողները զարգացնում են իրենց անգլերենի հաղորդակցական կարողությունները՝ քաջ ծանոթ հայերեն հեքեիաթները անգլերեն ներկայացնելու միջոցով.
Ակնկալվող արդյունքը՝
Հովհաննես Թումանյանի «The Death of Kikos» և «The Liar» հեքիաթները ներկայացվում են տեսաֆիլմերով կամ ընտանեկան ռադիոնյութերով, որոնք հրապարակվում են սովորողների բլոգներում, ենթակայքում:
Ուսումնական 2-րդ շրջան. հունվարի 11-31
1.Նախագծի ուղղվածությունը՝ տարատարիք սովորողները մեկ նախագծի շուրջ. Նախագիծ՝ «My Info Planet – իմ տեղեկատվական մոլորակը»
Մասնակիցներ՝ կրթահամալիրի բոլոր դպրոց-պարտեզների 4-րդ և 5-րդ դասարաններ
Նպատակը՝ կրթահամալիրի բոլոր դպրոց-պարտեզների 4-րդ և 5-րդ դասարանների սովորողները ծանոթանում են Հարավային դպրոց-պարտեզի նորաստեղծ մանկական հանրագիտարանային կայքի հրապարակումներին, ձեռք են բերում կենդանիների, բնության, տիեզերքի և մեզ շրջապատող աշխարհի մասին մատչելի ու հետաքրքիր գիտելիքներ: Նախագծով առանձնապես հետաքրքրված սովորողները և դասավանդողները կարող են նախաձեռնել նմանատիպ նախագծեր իրենց դպրոց-պարտեզներում:
Նախագծի ընթացքը՝ նախապես որոշված ու համաձայնեցված ճամբարային օրերին Հարավային դպրոց-պարտեզի 5-րդ դասարանցիների «My Info Planet» նախագծային խումբը այցելում է կրթահամալիրի դպրոց-պարտեզներ և ներկայացնում նախագիծը ու պատմում իրենց նախագծային գործունեության մասին:
Արդյունքը՝ Հարավային դպրոց-պարտեզի նախագծային խումբը ձեռք է բերում իրենց իրականացրած աշխատանքի կարևորության զգացողություն, որը մանկավարժական կարևոր ձեռքբերում է: Կրթահամալիրի այլ դպրոց-պարտեզներում նմանատիպ նախագծի հնարավոր ձեռնարկումներ:
Մասնակիցներ 4-րդ և 5-րդ դասարանի հետաքրքրված սովորողներ
Նպատակը. Սովորողները ձեռք են բերում համացանցի հետ ինքնուրույն աշխատելու, իրենց համար հետաքրքիր նյութ փնտրելու և գտնելու, երկար տեքստերի միտքը հակիրճ ներկայացնելու և թարգմանելու կարողություններ:
Ընթացքը՝ սկզբում սովորողները ստեղծում են մեդիա տարածքը, որտեղ կներառեն այն բաժինները,
որոնց մասին կուզենան խոսել: Դրանից հետո յուրաքանչյուրը համացանցից փնտրում և գտնում է իրեն համար հետաքրքիր մի որևէ հայերեն կամ անգլերեն նյութ: Եթե տեքստը երկար է, հակիրճ ձևով գրում են այդ տեքստի բովանդակությունը: Հայերեն նյութը թարգմանվում է անգլերեն, իսկ անգլերենը՝ հայերեն: Իմ խմբագրելուց հետո սովորողը տվյալ նյութը հրապարակում է իր ստեղծած մեդիա տարածքում:
Արդյունքը՝ ստեղծվում է մի նոր ուսումնական բլոգ. «Իմ տեղեկատվական մոլորակը», որը հետաքրքիր տեղեկատվական աղբյուր կլինի՝ և՛դասավանդողների և՛այլ սովորողների համար:վ
Մասնակիցներ 4-րդ և 5-րդ դասարանի հետաքրքրված սովորողներ
Նպատակը. Սովորողները ձեռք են բերում համացանցի հետ ինքնուրույն աշխատելու, իրենց համար հետաքրքիր նյութ փնտրելու և գտնելու, երկար տեքստերի միտքը հակիրճ ներկայացնելու և թարգմանելու կարողություններ:
Ընթացքը՝ սկզբում սովորողները ստեղծում են մեդիա տարածքը, որտեղ կներառեն այն բաժինները,
որոնց մասին կուզենան խոսել: Դրանից հետո յուրաքանչյուրը համացանցից փնտրում և գտնում է իրեն համար հետաքրքիր մի որևէ հայերեն կամ անգլերեն նյութ: Եթե տեքստը երկար է, հակիրճ ձևով գրում են այդ տեքստի բովանդակությունը: Հայերեն նյութը թարգմանվում է անգլերեն, իսկ անգլերենը՝ հայերեն: Իմ խմբագրելուց հետո սովորողը տվյալ նյութը հրապարակում է իր ստեղծած մեդիա տարածքում:
Արդյունքը՝ ստեղծվում է մի նոր ուսումնական բլոգ. «Իմ տեղեկատվական մոլորակը», որը հետաքրքիր տեղեկատվական աղբյուր կլինի՝ և՛դասավանդողների և՛այլ սովորողների համար:
Language Structure: The Past Ind. Tense(Regular Verbs)
Round up 2: page 97 ex.5,6,7,8
Առկա և հեռավար ուսուցում. հոկտ. 12-16
Revision-կրկնողություն
Language Structure: The Present Ind. and Present Cont. Tenses (negative and interrogative forms)
Language structure: The Present Ind. Tense-Ներկա անորոշ ժամանակաձև
Home task: Round up 2: page 45 ex.2 page 46 ex.4
Make up your own sentences using Present Ind. Tense
Հեռավար-առցանց ուսուցում. սեպտեմբերի 1-12
Առցանց տեսադասերը լինելու են Microsoft Teams հարթակում:
Հեռավար առցանց-ընտանեկան դպրոց. Հաղորդակցական նախագիծ. ուտելիք պատվիրելը մանկական սրճարանում
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝ սովորողները ամրապնդում և ընդլայնում են իրենց բառապաշարը տարբեր մթերքների, ուտեստների և ըմպելիքների անուններով և ձեռք են բերում սրճարանում, ռեստորանում անգլերենով ուտելիք պատվիրելու կարողություն: Տվյալ թեմայի լեզվական հիմք է ընդունվում բրիտանական խորհրդի կայքում հրապարակված «Ordering food in a cafe» երկխոսությունը:
Ընթացքը՝ սկզբում սովորողները դերերով վերարտադրում են տեքստի երկխոսությունը, իսկ այնուհետև կազմում են սեփական երկխոսություններ՝ փոխելով և գործածելով տարբեր մթերքների և ուտեստների անունները:
Արդյունքը՝ ստեղծվում են տեսաֆիլմեր տվյալ թեմայով ընտանիքի անդամների մասնակցությամբ:
Շարունակում ենք <<Անգլերենը մեր տանը>> նախագիծը 1-ին դասարանի սովորողների հետ
Նպատակը՝ սովորողները ձեռք են բերում արդեն սովորած նոր բառերով և արտահայտություններով իրենց, իրենց ընտանիքը ներկայացնելու կարողություն:
Նախագծի ընթացքը՝ նրանք իրենց ծնողների օգնությամբ պատրաստելու են տեսանյութեր, որտեղ կներկայացնեն իրենց, իրենց կարողությունները, ընտանիքը, խաղալիքները և ընտանի կենդանիները:
Արդյունքը. Կլինի ուրախ տեսաֆիլմ, որը կհրապարակվի դասավանդողի բլոգում և Հարավային դպրոց-պարտեզի ենթակայքում:
Նախագծի ուղղվածությունը՝ սովորող-սովորեցնող բաղադրիչը ուսումնական ճամբարում. նախագիծ «Իմ գիտելիքը՝ կրտսեր ընկերոջս»
Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի առաջին և 4-րդ դասարանցիներ
Նպատակը՝ ձևավորվում է փոխադարձ սիրո վրա հիմնված մթնոլորտ տարատարիք երեխաների միջև: Առաջին դասարանցիները ամրապնդում են գույներ, մրգեր, տարբեր առարկաներ ու կենդանիներ նշանակող բառերը և որոշ պարզագույն լեզվական կառուցվածքներ: 4-րդ դասարանցիները ձեռք են բերում ինքնավստահության և սեփական անձի նկատմամբ կարևորության զգացում:
Նախագծի ընթացքը՝ 4-րդ դասարանցիներին նախապես տեղեկացվում է այն բառերի, բառակապակցությունների և լեզվական կառուցվածքների մասին, որոնք պետք է ներկայացվեն առաջին դասարանցիներին: Դրանք հիմնականում այն բառերն ու արտահայտություններն են, որոնք առաջին դասարանցիներն արդեն սովորել են, բայց դեռ չեն ամրապնդվել իրենց երկարատև հիշողության մեջ:
Արդյունքը՝ առաջին դասարանցիները ուրախ են, որ ամրապնդեցին իրենց գիտելիքները, իսկ չորրորդցիները ձեռո են բերել ինքնավստահություն: Երրորդ փորձնական պարապմունքը տեսանկարահանվում է և հրապարակվում դպրոց-պարտեզի ենթակայքում:
Նպատակը՝ սովորողները, կրկնում են անցած բառերն ու արտահայտությունները՝ տարբեր իրավիճակային երկխոսությունների, փոքրիկ պատումների մեջ գործածելով:
Նրանք իրենց ծնողների օգնությամբ ու անմիջական մասնակցությամբ ստեղծելու են ֆիլմ, որտեղ սովորողը պետք է պատմի մի փոքր իր մասին՝ երկխոսության կամ փոքրիկ պատումի տեսքով:
Արդյունքը
Կլինի ուրախ, հավես տեսաֆիլմ, որը կհրապարակվի սովորողի և դասավանդողի բլոգում:
Հեռավար-առցանց ուսուցում. սեպտեմբերի 1-12
Առցանց տեսադասերը լինելու են Microsoft Teams հարթակում:
On September 1, on the Day of Knowledge, we had planned to go to Martiros Sarian’s house-museum with the 4th-grade students, but very unexpectedly, the museum staff informed us that the museum would be closed for the visitors until September 15. So we changed our plans and decided to go for a long walk about Yerevan and see some places of interest in the center of the city. All the children were in a very high mood as they hadn’t come to school for a long time and missed each other. They were speaking and laughing all the time. After a long walk, we relaxed a bit in a children’s park. We ate pies with cream and drank juice. We ended the day with fun games and carousels.