1-ին, 2-րդ և 3-րդ դասարաններում շարունակում ենք <<Անգլերենը մեր տանը>> նախագիծը:
.1-ին դասարանի սովորողների մասնակցությունը նախագծին
.2-րդ դասարանի սովորողների մասնակցությունը նախագծին
.3-րդ դասարանի սովորողների մասնակցությունը նախագծին
Սովորում ենք Բրիտանական Խորհրդի կայքում հրապարակված հեքիաթները:
Մասնակիցներ. Հարավային դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ
Նախագծի նպատակն է զարգացնել սովորողի խոսելու, լսելու և գրելու կարողությունները:
Վերջնական արդյունքը
Երեխաները գրում են իրենց կարծիքը հեքիաթի մասին և ինչ սովորեցին այդ հեքիաթից և տեղադրում են իրենց բլոգներում:
Շարունակում ենք աշխատել մեր նոր նախագիծի վրա «My Info Planet»
Նախագծի տևողությունը՝ շուրջտարյա
Մասնակիցներ 4-րդ և 5-րդ դասարանի հետաքրքրված սովորողներ
Նպատակը. Սովորողները ձեռք են բերում համացանցի հետ ինքնուրույն աշխատելու, իրենց համար հետաքրքիր նյութ փնտրելու և գտնելու, երկար տեքստերի միտքը հակիրճ ներկայացնելու և թարգմանելու կարողություններ:
Ընթացքը՝ սկզբում սովորողները ստեղծում են մեդիա տարածքը, որտեղ կներառեն այն բաժինները,
որոնց մասին կուզենան խոսել: Դրանից հետո յուրաքանչյուրը համացանցից փնտրում և գտնում է իրեն համար հետաքրքիր մի որևէ հայերեն կամ անգլերեն նյութ: Եթե տեքստը երկար է, հակիրճ ձևով գրում են այդ տեքստի բովանդակությունը: Հայերեն նյութը թարգմանվում է անգլերեն, իսկ անգլերենը՝ հայերեն: Իմ խմբագրելուց հետո սովորողը տվյալ նյութը հրապարակում է իր ստեղծած մեդիա տարածքում:
Արդյունքը՝ ստեղծվում է մի նոր ուսումնական բլոգ. «Իմ տեղեկատվական մոլորակը», որը հետաքրքիր տեղեկատվական աղբյուր կլինի՝ և՛դասավանդողների և՛այլ սովորողների համար: