Հեռավար-առցանց ընտանեկան դպրոց. հոկտեմբերի 15-30

Տեսազանգերի ժամանակացույց

Նախագիծ. անգլերենը մեր տանը

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1-ին, 2-րդ, 3-րդ դասարանի սովորողներ և ծնողներ, ավագ քույր և եղբայրներ

Նպատակը՝  սովորողները, կրկնում են անցած բառերն ու արտահայտությունները՝ տարբեր իրավիճակային երկխոսությունների, փոքրիկ պատումների մեջ գործածելով:

1-ին դասարան.,

2-րդ դասարան,

3-րդ դասարան

Նրանք իրենց ծնողների օգնությամբ ու անմիջական մասնակցությամբ ստեղծելու են  ֆիլմ, որտեղ սովորողը պետք է պատմի իր, ընտանիքի, սենյակի, ընտանի կենդանու կամ խաղալիքի մասին:

Արդյունքը

Կլինի ուրախ, հավես տեսաֆիլմ, որը կհրապարակվի սովորողի և  դասավանդողի բլոգում:

Հաղորդակցական նախագիծ. shopping for clothes

Նախագծի տևողությունը՝ շուրջտարյա

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ և ծնողներ, ավագ քույր և եղբայրներ

Նպատակը՝ սովորողները ամրապնդում և ընդլայնում են իրենց բառապաշարը՝ տարբեր առօրյա թեմաների շուրջ հաղորդակցվելով և   ձեռք են բերում տվյալ թեմաների շուրջ միմյանց հետ խոսելու կարողություն:

Ընթացքը՝ սկզբում սովորողները դերերով վերարտադրում են տեքստի երկխոսությունը, իսկ այնուհետև կազմում են սեփական երկխոսություններ:

Արդյունքը՝ ստեղծվում են տեսաֆիլմեր տվյալ թեմայով ընտանիքի անդամների մասնակցությամբ:

Նախագիծ. My Info Planet

Նախագծի տևողությունը՝ շուրջտարյա

Մասնակիցներ 4-րդ և 5-րդ դասարանի հետաքրքրված սովորողներ

Նպատակը. Սովորողները ձեռք են բերում համացանցի հետ ինքնուրույն աշխատելու, իրենց համար հետաքրքիր նյութ փնտրելու և գտնելու, երկար տեքստերի միտքը հակիրճ ներկայացնելու և թարգմանելու կարողություններ: 

Ընթացքը՝ սկզբում սովորողները ստեղծում են մեդիա տարածքը, որտեղ կներառեն այն բաժինները, 

որոնց մասին կուզենան խոսել: Դրանից հետո յուրաքանչյուրը համացանցից փնտրում և գտնում է իրեն համար հետաքրքիր մի որևէ հայերեն կամ անգլերեն նյութ: Եթե տեքստը երկար է, հակիրճ ձևով գրում են այդ տեքստի բովանդակությունը: Հայերեն նյութը թարգմանվում է անգլերեն, իսկ անգլերենը՝ հայերեն: Իմ խմբագրելուց հետո սովորողը տվյալ նյութը հրապարակում է իր ստեղծած մեդիա տարածքում: 

Արդյունքը՝ ստեղծվում է մի նոր ուսումնական բլոգ. «Իմ տեղեկատվական մոլորակը», որը հետաքրքիր տեղեկատվական աղբյուր կլինի՝  և՛դասավանդողների և՛այլ սովորողների համար:  

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s