Իմ աշխատանքային գործունեության և կարճաժամկետ նախագծերի համառոտ նկարագիրը. Նոյեմբերի 23-27

Բաց պարապմունքներ.

1-ին դասարանցիները ներկայանում են փոքրիկ դերախաղերով՝ ամրապնդելով իրենց անցած բառապաշարը:

2-րդ դասարանցիները էլեկտրոնային գիրք-տետրերով ներկայացնում են իրենց աշխատանքը ՝ փոքրիկ տեքստերի իրենց առաջին ընթերցանությամբ:

3-րդ դասարանցիները նարկայացնում են իրենց նորաստեղծ բլոգների անգլերեն էջը: Աշխատանք բլոգներով:

Կարճաժամկետ հաղորդակցական նախագիծ. Հեռախոսազրույց

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանցիներ

Նպատակը՝ սովորողները ամրապնդելով ներկա շարունակական ժամանակաձևը, հանպատրաստից հեռախոսազրույց են վարում՝ տարբեր հարցեր իրար տալով: Հիմքում՝ ներկա շարունակական ժամանակաձևն է:

Արդյունքը՝ սովորողները կազմում են հեռախոսազրույց-երկխոսություններ և տեղադրում իրենց բլոգներում:

«Հոգատարություն» ուսումնական բաց նախագծի շրջանակում 4-րդ դասարանի սովորողների և արցախցի ծնողների հետ պատրաստելու ենք ժինգյալով հաց:

Կարճաժամկետ նախագիծ. “My last week” <<Իմ անցյալ շաբաթը>>

Մասնակիցներ՝ 5-րդ դասարանցիներ

Նպատակը՝ ամրապնդելով անցյալ ժամանակաձևը, սովորողները ներկայացնում են  նախորդ շաբաթվա իրենց տարբեր գործունեությունները:

Արդյունքը՝ սովորողների պատումները իրենց բլոգներում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s