Դեկտեմբեր-հունվար ուսումնական երկրորդ շրջան

Իրականացվելիք ճամբարային նախագծերը դեկտեմբեր-հունվար ամիսներին

1.Նախագծի ուղղվածությունը՝ տարատարիք սովորողները մեկ նախագծի շուրջ. Նախագիծ՝ «My Info Planet – իմ տեղեկատվական մոլորակը»   

Մասնակիցներ՝ կրթահամալիրի բոլոր դպրոց-պարտեզների 4-րդ և 5-րդ դասարաններ

Նպատակը՝ կրթահամալիրի բոլոր դպրոց-պարտեզների 4-րդ և 5-րդ դասարանների սովորողները ծանոթանում են Հարավային դպրոց-պարտեզի նորաստեղծ մանկական հանրագիտարանային կայքի հրապարակումներին, ձեռք են բերում կենդանիների, բնության, տիեզերքի և մեզ շրջապատող աշխարհի մասին մատչելի ու հետաքրքիր գիտելիքներ: Նախագծով առանձնապես հետաքրքրված սովորողները և դասավանդողները կարող են նախաձեռնել նմանատիպ նախագծեր իրենց դպրոց-պարտեզներում:

Նախագծի ընթացքը՝ նախապես որոշված ու համաձայնեցված ճամբարային օրերին Հարավային դպրոց-պարտեզի 5-րդ դասարանցիների «My Info Planet» նախագծային խումբը այցելում է կրթահամալիրի դպրոց-պարտեզներ և ներկայացնում նախագիծը ու պատմում իրենց նախագծային գործունեության մասին:

Արդյունքը՝ Հարավային դպրոց-պարտեզի նախագծային խումբը ձեռք է բերում իրենց իրականացրած աշխատանքի կարևորության զգացողություն, որը մանկավարժական կարևոր ձեռքբերում է: Կրթահամալիրի այլ դպրոց-պարտեզներում նմանատիպ նախագծի հնարավոր ձեռնարկումներ:

2.Նախագծի ուղղվածությունը՝ սովորող-սովորեցնող բաղադրիչը ուսումնական ճամբարում. նախագիծ «Իմ գիտելիքը՝ կրտսեր ընկերոջս»

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի առաջին և 5-րդ դասարանցիներ

Նպատակը՝ ձևավորվում է փոխադարձ սիրո վրա հիմնված մթնոլորտ տարատարիք երեխաների միջև: Առաջին դասարանցիները ամրապնդում են գույներ, մրգեր, տարբեր առարկաներ ու կենդանիներ նշանակող բառերը և որոշ պարզագույն լեզվական կառուցվածքներ: 5-րդ դասարանցիները ձեռք են բերում ինքնավստահության և սեփական անձի նկատմամբ կարևորության զգացում:

Նախագծի ընթացքը՝ 5-րդ դասարանցիներին նախապես տեղեկացվում է այն բառերի, բառակապակցությունների և լեզվական կառուցվածքների մասին, որոնք պետք է ներկայացվեն առաջին դասարանցիներին: Դրանք հիմնականում այն բառերն ու արտահայտություններն են, որոնք առաջին դասարանցիներն արդեն սովորել են, բայց դեռ չեն ամրապնդվել իրենց երկարատև հիշողության մեջ:

Արդյունքը՝ առաջին դասարանցիները ուրախ են, որ ամրապնդեցին իրենց գիտելիքները, իսկ հինգերորդցիները ձեռո են բերել ինքնավստահություն: Երրորդ փորձնական պարապմունքը տեսանկարահանվում է և հրապարակվում դպրոց-պարտեզի ենթակայքում:      .

3.Նախագծի ուղղվածությունը՝ երաժշտական- համագործակցային նախագիծ. «Ներկայացնում ենք Սուրբ ծննդյան երգերի շարք»

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 5-րդ դասարանցիներ

Նպատակը՝ սովորողները դեկտեմբերյան ստուգատեսին կարողանալու են ներկայացնել անգլերեն Սուրբ ծննդյան երգերի շարք:

Նախագծի ընթացքը՝ երաժշտական ներկայացումը ավելի ամբողջական լինելու համար տեխնոլոգիայի ուսուցչուհու հետ սովորողները պատրաստելու են Սուրբ ծննդյան երգերին համապատասխան պարագաներ, որոնք կրելու-ներկայացնելու են համերգ-ներկայացման ժամանակ:

Արդյունքը՝ երաժշտական ուրախ համերգ ներկայացում, որը ներկայացվելու է Հարավային դպրոց-պարտեզի ընտրությամբ գործունեության ստուգատեսին և Ամանորյա հանդեսին: Համերգ-ներկայացումը տեսաձայնագրվելու է և հրապարակվելու է դպրոց-պարտեզի ենթակայքում:v

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s