Աշխատաժամանակ
5-6 տարեկաններ
Պարզագույն խոսքային նմուշներ(What is your name? My name is……..)
Թվեր՝ 1-10 (How old are you? I am…….)
1-ին դասարան
Թեմաներ՝ 1.Իմ ընտանիքը(My Family), 2. Ես կարող եմ….(I can……), 3.Զգացողություններ(Feelings)
2-րդ դասարան
Լեզվական նյութ. I have…..His/her
Տարբեր երկխոսություններ սովորողների միջև
3-րդ դասարան
Թեմատիկ նախագծեր. My house(room), My Day
Լեզվական նյութ. Present Ind Tense
4-5-րդ դասարաններ
Նախագիծ՝ «Ընթերցում և քննարկում ենք Բրիտանական խորհրդի կայքում հրապարակված հեքիաթները»
Նախագծի նպատակը՝ զարգացնել սովորողի խոսելու, լսելու և գրելու կարողությունները՝ խոսքում կիրառելով հեքիաթներում առկա նոր բառերն ու արտահայտությունները:
Աշխատանքի ընթացքը.
Նախքան հեքիաթի ձայնագրությունը լսելը, ես ներկայացնում եմ տվյալ հեքիաթի նոր բառերն ու արտահայտությունները ու դրանցով կազմում ենք նախադասություններ, երկխոսություններ, որից հետո սկսում ենք լսել հեքիաթը: Հեքիաթը լսելուց հետո սկսում ենք այն քննարկել:
Վերջնական արդյունքը
Երեխաները գրում են իրենց կարծիքը հեքիաթի մասին և այն, թե ինչ սովորեցին այդ հեքիաթից ու տեղադրում իրենց բլոգներում:
5-րդ դասարան
Նախագիծ «Հ. Թումանյանի հեքիաթները ներկայացնում ենք անգլերեն»
Մասնակիցները՝ Հարավային դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝ սովորողները զարգացնում են իրենց անգլերենի հաղորդակցական կարողությունները՝ քաջ ծանոթ հայերեն հեքեիաթները անգլերեն ներկայացնելու միջոցով.
Ակնկալվող արդյունքը՝
Հովհաննես Թումանյանի «The Death of Kikos» և «The Liar» հեքիաթները ներկայացվում են տեսաֆիլմերով կամ ընտանեկան ռադիոնյութերով, որոնք հրապարակվում են սովորողների բլոգներում, ենթակայքում:
Հաղորդակցական նախագծեր՝
At the libraray-giving personal information
Նախագծի տևողությունը՝ շուրջտարյա
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝ սովորողները ամրապնդում և ընդլայնում են իրենց բառապաշարը՝ տարբեր առօրյա թեմաների շուրջ հաղորդակցվելով և ձեռք են բերում տվյալ թեմաների շուրջ միմյանց հետ խոսելու կարողություն:
Ընթացքը՝ սկզբում սովորողները դերերով վերարտադրում են տեքստի երկխոսությունը, իսկ այնուհետև կազմում են սեփական երկխոսություններ:
Արդյունքը՝ ստեղծվում են տեսաֆիլմեր տվյալ թեմայով ընտանիքի անդամների մասնակցությամբ: