Հունվարյան ուսումնական ճամբար

Անհատական աշխատաժամանակ. հունվարի 11-30

Իմ աշխատանքային գործունեությունը՝ ըստ օրերի

Հունվարյան նախագծեր

Հունվարի 18-22

Այս շաբաթվա նախագծի ուղղվածությունը՝ սովորող-սովորեցնող բաղադրիչը ուսումնական ճամբարում. նախագիծ «Իմ գիտելիքը՝ կրտսեր ընկերոջս»

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի առաջին և 5-րդ դասարանցիներ

Նպատակը՝ ձևավորվում է փոխադարձ սիրո վրա հիմնված մթնոլորտ տարատարիք երեխաների միջև: Առաջին դասարանցիները ամրապնդում են գույներ, մրգեր, տարբեր առարկաներ ու կենդանիներ նշանակող բառերը և որոշ պարզագույն լեզվական կառուցվածքներ: 5-րդ դասարանցիները ձեռք են բերում ինքնավստահության և սեփական անձի նկատմամբ կարևորության զգացում:

Նախագծի ընթացքը՝ 5-րդ դասարանցիներին նախապես տեղեկացվում է այն բառերի, բառակապակցությունների և լեզվական կառուցվածքների մասին, որոնք պետք է ներկայացվեն առաջին դասարանցիներին: Դրանք հիմնականում այն բառերն ու արտահայտություններն են, որոնք առաջին դասարանցիներն արդեն սովորել են, բայց դեռ չեն ամրապնդվել իրենց երկարատև հիշողության մեջ:

Արդյունքը՝ առաջին դասարանցիները ուրախ են, որ ամրապնդեցին իրենց գիտելիքները, իսկ հինգերորդցիները ձեռո են բերել ինքնավստահություն: Երրորդ փորձնական պարապմունքը տեսանկարահանվում է և հրապարակվում դպրոց-պարտեզի ենթակայքում: 

Հունվարի 19-ին նախատեսվում է My Info Planet նախագծային խմբի հետ այս անգամ այցելել Արևմտյան դպրոց-պարտեզ, որտեղ սովորողները արդեն իրենք կփորձեն ներկայացնել կայք-էջը և իրենց նյութերը:

1-3-րդ դասարաններում ճամբարային լեզվական խաղեր(Wayahead)

     

Հունվարի 15

9:00-9:15 ճամբարային ուրախ ընդհանուր պարապմունք

9:20-11:00 Միջին դպրոցի ճամբարականները Անահիտ Մելքոնյանի հետ այցելելու են Հարավային դպրոց-պարտեզ և 3-րդ դասարանցիներին ներկայացնեն Քոլեջի սովորողների ստեղծած հեքիաթների գիրքը անգլերեն և հայերեն տարբերակով:

11:00-12:00 լեզվական խաղեր 1-ին և 2-րդ դասարանցիների հետ

12:00-12:30 ընդմիջում

12:30-14:00 նախագծային աշխատանք 5-րդ դասարանցիների հետ:

Հունվարի 14

9:00-9:20 ուրախ ճամբարային ընդհանուր պարապմունք

9:20-11:00-Այցելություն Հյուսիսային դպրոց, որտեղ սովորողները ներկայացնելու են իրենց նախագիծը կրտսեր մյուս ընկերներին:

.Նախագծի ուղղվածությունը՝ տարատարիք սովորողները մեկ նախագծի շուրջ. Նախագիծ՝ «My Info Planet – իմ տեղեկատվական մոլորակը»   

Մասնակիցներ՝ կրթահամալիրի բոլոր դպրոց-պարտեզների 4-րդ և 5-րդ դասարաններ

Նպատակը՝ կրթահամալիրի բոլոր դպրոց-պարտեզների 4-րդ և 5-րդ դասարանների սովորողները ծանոթանում են Հարավային դպրոց-պարտեզի նորաստեղծ մանկական հանրագիտարանային կայքի հրապարակումներին, ձեռք են բերում կենդանիների, բնության, տիեզերքի և մեզ շրջապատող աշխարհի մասին մատչելի ու հետաքրքիր գիտելիքներ: Նախագծով առանձնապես հետաքրքրված սովորողները և դասավանդողները կարող են նախաձեռնել նմանատիպ նախագծեր իրենց դպրոց-պարտեզներում:

Նախագծի ընթացքը՝ նախապես որոշված ու համաձայնեցված ճամբարային օրերին Հարավային դպրոց-պարտեզի 5-րդ դասարանցիների «My Info Planet» նախագծային խումբը այցելում է կրթահամալիրի դպրոց-պարտեզներ և ներկայացնում նախագիծը ու պատմում իրենց նախագծային գործունեության մասին:

Արդյունքը՝ Հարավային դպրոց-պարտեզի նախագծային խումբը ձեռք է բերում իրենց իրականացրած աշխատանքի կարևորության զգացողություն, որը մանկավարժական կարևոր ձեռքբերում է: Կրթահամալիրի այլ դպրոց-պարտեզներում նմանատիպ նախագծի հնարավոր ձեռնարկումներ:

Հունվարի 13

9:00-9:15 ուրախ ճամբարային ընդհանուր պարապմունք

9:20-10:30-լեզվական մրցութային խաղեր 4-րդ դասարանցիների հետ

10:30-11:30 1-ին դասարանցիների հետ թիմային լեզվական ուրախ ճամբարային խաղեր իրենց անցած թեմաների շուրջ

12:00-12:30 ընդմիջում

12:30-13:30 Նախագծային աշխատանք և օրվա ռադիոն 5-րդ դասարանցիների հետ:

13:30-14:00-Հաջորդ օրվա անելիքների քննարկում և օրվա ամփոփում

Հունվարի 12

9:00-9:15 ուրախ ճամբարային ընդհանուր պարապմունք

9:20-10:30-լեզվական մրցութային խաղեր

10:30-12:00-նախագծային աշխատանք. հանրագիտարանի նյութերի թարմացում: Պատրաստվում ենք մեր նախագծով այցելել Հյուսիսային դպրոց-պարտեզ, որտեղ սովորողները կներկայացնեն իրենց ստեղծած մանկական հանրագիտարանը, կներկայացնեն իրենց նյութերը և, մոտիվացիա ստեղծելով, այլ սովորողների էլ կփորձեն ներառել նախագծի մեջ:

12:00-12:30 ընդմիջում

12:30-13:30 Լեզվական խաղեր

13:30-14:00-Հաջորդ օրվա անելիքների քննարկում և օրվա ամփոփում

Հունվարի 11

9:00-9:15 ուրախ ճամբարային ընդհանուր պարապմունք

9:20-10:00-ճամբարականների հետ ծանոթացում հունվարյան նախագծերին

10:00-12:00-նախագծային աշխատանք. հանրագիտարանի նյութերի թարմացում:

12:00-12:30 ընդմիջում

12:30-13:30 Լեզվական խաղեր

13:30-14:00-Հաջորդ օրվա անելիքների քննարկում և օրվա ամփոփում