Ձմեռային ուսումնական ճամբարի առաջին շաբաթվա ամփոփում. հունվարի 11-15

5-րդ դասարանցիների նախագծային խմբի հետ այցելեցինք Հյուսիսային դպրոց-պարտեզ, որտեղ իրենց մյուս կրտսեր ընկերներին ներկայացրեցին My Info Planet մանկական հանրագիտարանը: Սովորողներից յուրաքանչյուրը ներկայացնում էր իր նյութը և՛ անգլերեն, և՛ հայերեն, որից հետո դիտում էին տեսաֆիլմերը: Հուսով եմ՝ կարողացանք այնպես ներկայացնել նախագիծը, որ Հյուսիսային դպրոցի սովորողներն էլ ցանկանան միանալ նախագծին, որի շնորհիվ մեր հանրագիտարանը կզարգանա և կընդլայնվի: Հաջորդ շաբաթ նախատեսում ենք այցելել Արևմտյան դպրոց-պարտեզ:

Նախօրոք պայմանավորվածության համաձայն՝ Միջին դպրոցի 6-րդ դասարանի ճամբարականները Անահիտ Մելքոնյանի հետ այցելեցին Հարավային դպրոց-պարտեզ, որտեղ 3-րդ դասարանցիներին ներկայացրեցին Քոլեջի սովորողների ստեղծած հեքիաթների գիրքը անգլերեն և հայերեն տարբերակով: Որից հետո սկսեցին միասին ուրախ լեզվական խաղեր խաղալ: Հանդիպումը ավարտվեց ազգային պարերով:

1-ին, 2-րդ և 3-րդ դասարանցիների հետ իրականացրել եմ տարբեր լեզվական թիմային խաղեր(Wayahead) անցած թեմաների վերաբերյալ:

4-րդ դասարանցիների հետ՝ լեզվական մրցութային խաղեր:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s