3-րդ ուսումնական շրջան. փետրվարյան նախագծերը և թեմաների ուսուցումը ըստ դասարանների

Աշխատաժամանակ

5-6 տարեկաններ

Ողջույնի ձևեր

Պարզագույն խոսքային նմուշներ(What is your name? My name is……..)

Թվեր՝ 1-10 (How old are you? I am…….)

Գույներ-Colours

1-ին դասարան

Թեմաներ՝ 1.Իմ ընտանիքը(My Family), 2. Ես կարող եմ….(I can……), 3.Զգացողություններ(Feelings)

2-րդ դասարան

Letters: Jj,Vv, Xx,Zz

Լեզվական նյութ. I have…..His/her

Տարբեր երկխոսություններ սովորողների միջև

3-րդ դասարան

Թեմատիկ նախագծեր. My house(room), My Day

Լեզվական նյութ. Present Ind Tense

4-5-րդ դասարաններ

Նախագիծ՝ «Ընթերցում և քննարկում ենք Բրիտանական խորհրդի կայքում հրապարակված հեքիաթները»

Նախագծի նպատակը՝ զարգացնել սովորողի խոսելու, լսելու և գրելու կարողությունները՝ խոսքում կիրառելով հեքիաթներում առկա նոր բառերն ու արտահայտությունները:

Աշխատանքի ընթացքը.

Նախքան հեքիաթի ձայնագրությունը լսելը, ես ներկայացնում եմ տվյալ հեքիաթի նոր բառերն ու արտահայտությունները ու դրանցով կազմում ենք նախադասություններ, երկխոսություններ, որից հետո սկսում ենք լսել հեքիաթը: Հեքիաթը լսելուց հետո սկսում ենք այն քննարկել:

Վերջնական արդյունքը

Երեխաները գրում են իրենց կարծիքը հեքիաթի մասին և այն, թե ինչ սովորեցին այդ հեքիաթից ու տեղադրում իրենց բլոգներում:

5-րդ դասարան

Նախագիծ «Հ. Թումանյանի հեքիաթները ներկայացնում ենք անգլերեն»

Մասնակիցները՝ Հարավային դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ սովորողները զարգացնում են իրենց անգլերենի հաղորդակցական կարողությունները՝ քաջ ծանոթ հայերեն հեքեիաթները անգլերեն ներկայացնելու միջոցով. 

Ակնկալվող արդյունքը՝

Հովհաննես Թումանյանի «The Death of Kikos» և «The Liar» հեքիաթները ներկայացվում են տեսաֆիլմերով կամ ընտանեկան ռադիոնյութերով, որոնք հրապարակվում են սովորողների բլոգներում, ենթակայքում: 

Հաղորդակցական նախագծեր՝

                                                                  Describing people

                                                                  At the libraray-giving personal information

                                                                   Introducing a friend

Նախագծի տևողությունը՝ շուրջտարյա

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ սովորողները ամրապնդում և ընդլայնում են իրենց բառապաշարը՝ տարբեր առօրյա թեմաների շուրջ հաղորդակցվելով և   ձեռք են բերում տվյալ թեմաների շուրջ միմյանց հետ խոսելու կարողություն:

Ընթացքը՝ սկզբում սովորողները դերերով վերարտադրում են տեքստի երկխոսությունը, իսկ այնուհետև կազմում են սեփական երկխոսություններ:

Արդյունքը՝ ստեղծվում են տեսաֆիլմեր տվյալ թեմայով ընտանիքի անդամների մասնակցությամբ:

Guess the word-Գուշակի՛ր բառը

Նախագծի ուղղվածությունը՝ սովորող-սովորեցնող բաղադրիչը ուսումնական ճամբարում. նախագիծ «Իմ գիտելիքը՝ կրտսեր ընկերոջս»

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի առաջին և 4-րդ դասարանցիներ

Նպատակը՝ ձևավորվում է փոխադարձ սիրո վրա հիմնված մթնոլորտ տարատարիք երեխաների միջև: Առաջին դասարանցիները ամրապնդում են գույներ, մրգեր, տարբեր առարկաներ ու կենդանիներ նշանակող բառերը և որոշ պարզագույն լեզվական կառուցվածքներ: 4-րդ դասարանցիները ձեռք են բերում ինքնավստահության և սեփական անձի նկատմամբ կարևորության զգացում:

Նախագծի ընթացքը՝ 4-րդ դասարանցիներին նախապես տեղեկացվում է այն բառերի, բառակապակցությունների և լեզվական կառուցվածքների մասին, որոնք պետք է ներկայացվեն առաջին դասարանցիներին: Դրանք հիմնականում այն բառերն ու արտահայտություններն են, որոնք առաջին դասարանցիներն արդեն սովորել են, բայց դեռ չեն ամրապնդվել իրենց երկարատև հիշողության մեջ:

Արդյունքը՝ առաջին դասարանցիները ուրախ են, որ ամրապնդեցին իրենց գիտելիքները, իսկ չորրորդցիները ձեռո են բերել ինքնավստահություն: Երրորդ փորձնական պարապմունքը տեսանկարահանվում է և հրապարակվում դպրոց-պարտեզի ենթակայքում:   

Ձմեռային ուսումնական ճամբարի ամփոփում

Ջոկատավար՝ Աննա Գանջալյան

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանների մի խումբ սովորողներ

Ձմեռային ուսումնական ճամբարի առաջին շաբաթվա ամփոփում. հունվարի 11-15

1.Նախագծի ուղղվածությունը՝ տարատարիք սովորողները մեկ նախագծի շուրջ. Նախագիծ՝ «My Info Planet – իմ տեղեկատվական մոլորակը»   

Մասնակիցներ՝ կրթահամալիրի բոլոր դպրոց-պարտեզների 4-րդ և 5-րդ դասարաններ

Նպատակը՝ կրթահամալիրի բոլոր դպրոց-պարտեզների 4-րդ և 5-րդ դասարանների սովորողները ծանոթանում են Հարավային դպրոց-պարտեզի նորաստեղծ մանկական հանրագիտարանային կայքի հրապարակումներին, ձեռք են բերում կենդանիների, բնության, տիեզերքի և մեզ շրջապատող աշխարհի մասին մատչելի ու հետաքրքիր գիտելիքներ: Նախագծով առանձնապես հետաքրքրված սովորողները և դասավանդողները կարող են նախաձեռնել նմանատիպ նախագծեր իրենց դպրոց-պարտեզներում:

Նախագծի ընթացքը՝ նախապես որոշված ու համաձայնեցված ճամբարային օրերին Հարավային դպրոց-պարտեզի 5-րդ դասարանցիների «My Info Planet» նախագծային խումբը այցելում է կրթահամալիրի դպրոց-պարտեզներ և ներկայացնում նախագիծը ու պատմում իրենց նախագծային գործունեության մասին:

Արդյունքը՝ Հարավային դպրոց-պարտեզի նախագծային խումբը ձեռք է բերում իրենց իրականացրած աշխատանքի կարևորության զգացողություն, որը մանկավարժական կարևոր ձեռքբերում է: Կրթահամալիրի այլ դպրոց-պարտեզներում նմանատիպ նախագծի հնարավոր ձեռնարկումներ:

Նախագծի ամփոփում

2.Նախագծի ուղղվածությունը՝ սովորող-սովորեցնող բաղադրիչը ուսումնական ճամբարում. նախագիծ «Իմ գիտելիքը՝ կրտսեր ընկերոջս»

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի առաջին և 4-րդ դասարանցիներ

Նպատակը՝ ձևավորվում է փոխադարձ սիրո վրա հիմնված մթնոլորտ տարատարիք երեխաների միջև: Առաջին դասարանցիները ամրապնդում են գույներ, մրգեր, տարբեր առարկաներ ու կենդանիներ նշանակող բառերը և որոշ պարզագույն լեզվական կառուցվածքներ: 4-րդ դասարանցիները ձեռք են բերում ինքնավստահության և սեփական անձի նկատմամբ կարևորության զգացում:

Նախագծի ընթացքը՝ 4-րդ դասարանցիներին նախապես տեղեկացվում է այն բառերի, բառակապակցությունների և լեզվական կառուցվածքների մասին, որոնք պետք է ներկայացվեն առաջին դասարանցիներին: Դրանք հիմնականում այն բառերն ու արտահայտություններն են, որոնք առաջին դասարանցիներն արդեն սովորել են, բայց դեռ չեն ամրապնդվել իրենց երկարատև հիշողության մեջ:

Արդյունքը՝ առաջին դասարանցիները ուրախ են, որ ամրապնդեցին իրենց գիտելիքները, իսկ հինգերորդցիները ձեռո են բերել ինքնավստահություն: Երրորդ փորձնական պարապմունքը տեսանկարահանվում է և հրապարակվում դպրոց-պարտեզի ենթակայքում:   

3. Անգլերենի հունվարյան ֆլեշմոբ

4. Ռադիո թողարկում 5-րդ դասարանցի ճամբարականների հետ

5. Հեռավար սովորողների աշխատանքների հունվար ամսվա ամփոփում

6. Ճամբարային օրերին մեր սովորողների ստեղծած հանրագիտարանի կայք-էջը համալրվել է հետևյալ հետաքրքիր նյութերով.

  1. Interesting facts about dogs-Հետաքրքիր փաստեր շների մասին.Նյութը թարգմանել է Արևմտյան դպրոցի 4-րդ դասարանի սովորող Անրի Մելիքյանը
  2. Types of plants-Բույսերի տեսակները. Նյութը թարգմանել է Հարավային դպրոցի հեռավար սովորող Գայանե Հովհաննիսյանը
  3. The Planet Venus-Վեներա մոլորակը-Նյութը թարգմանել է Հարավային դպրոցի 5-րդ դասարանի սովորող Յազան Ալաբդալլան

Համագործակցային նախագծի ամփոփում

Նախագծի ուղղվածությունը՝ տարատարիք սովորողները մեկ նախագծի շուրջ. Նախագիծ՝ «My Info Planet – իմ տեղեկատվական մոլորակը»   