Ջոկատավար՝ Աննա Գանջալյան
Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանների մի խումբ սովորողներ
Ձմեռային ուսումնական ճամբարի առաջին շաբաթվա ամփոփում. հունվարի 11-15
1.Նախագծի ուղղվածությունը՝ տարատարիք սովորողները մեկ նախագծի շուրջ. Նախագիծ՝ «My Info Planet – իմ տեղեկատվական մոլորակը»
Մասնակիցներ՝ կրթահամալիրի բոլոր դպրոց-պարտեզների 4-րդ և 5-րդ դասարաններ
Նպատակը՝ կրթահամալիրի բոլոր դպրոց-պարտեզների 4-րդ և 5-րդ դասարանների սովորողները ծանոթանում են Հարավային դպրոց-պարտեզի նորաստեղծ մանկական հանրագիտարանային կայքի հրապարակումներին, ձեռք են բերում կենդանիների, բնության, տիեզերքի և մեզ շրջապատող աշխարհի մասին մատչելի ու հետաքրքիր գիտելիքներ: Նախագծով առանձնապես հետաքրքրված սովորողները և դասավանդողները կարող են նախաձեռնել նմանատիպ նախագծեր իրենց դպրոց-պարտեզներում:
Նախագծի ընթացքը՝ նախապես որոշված ու համաձայնեցված ճամբարային օրերին Հարավային դպրոց-պարտեզի 5-րդ դասարանցիների «My Info Planet» նախագծային խումբը այցելում է կրթահամալիրի դպրոց-պարտեզներ և ներկայացնում նախագիծը ու պատմում իրենց նախագծային գործունեության մասին:
Արդյունքը՝ Հարավային դպրոց-պարտեզի նախագծային խումբը ձեռք է բերում իրենց իրականացրած աշխատանքի կարևորության զգացողություն, որը մանկավարժական կարևոր ձեռքբերում է: Կրթահամալիրի այլ դպրոց-պարտեզներում նմանատիպ նախագծի հնարավոր ձեռնարկումներ:
Նախագծի ամփոփում
2.Նախագծի ուղղվածությունը՝ սովորող-սովորեցնող բաղադրիչը ուսումնական ճամբարում. նախագիծ «Իմ գիտելիքը՝ կրտսեր ընկերոջս»
Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի առաջին և 4-րդ դասարանցիներ
Նպատակը՝ ձևավորվում է փոխադարձ սիրո վրա հիմնված մթնոլորտ տարատարիք երեխաների միջև: Առաջին դասարանցիները ամրապնդում են գույներ, մրգեր, տարբեր առարկաներ ու կենդանիներ նշանակող բառերը և որոշ պարզագույն լեզվական կառուցվածքներ: 4-րդ դասարանցիները ձեռք են բերում ինքնավստահության և սեփական անձի նկատմամբ կարևորության զգացում:
Նախագծի ընթացքը՝ 4-րդ դասարանցիներին նախապես տեղեկացվում է այն բառերի, բառակապակցությունների և լեզվական կառուցվածքների մասին, որոնք պետք է ներկայացվեն առաջին դասարանցիներին: Դրանք հիմնականում այն բառերն ու արտահայտություններն են, որոնք առաջին դասարանցիներն արդեն սովորել են, բայց դեռ չեն ամրապնդվել իրենց երկարատև հիշողության մեջ:
Արդյունքը՝ առաջին դասարանցիները ուրախ են, որ ամրապնդեցին իրենց գիտելիքները, իսկ հինգերորդցիները ձեռո են բերել ինքնավստահություն: Երրորդ փորձնական պարապմունքը տեսանկարահանվում է և հրապարակվում դպրոց-պարտեզի ենթակայքում:
3. Անգլերենի հունվարյան ֆլեշմոբ
4. Ռադիո թողարկում 5-րդ դասարանցի ճամբարականների հետ
5. Հեռավար սովորողների աշխատանքների հունվար ամսվա ամփոփում
6. Ճամբարային օրերին մեր սովորողների ստեղծած հանրագիտարանի կայք-էջը համալրվել է հետևյալ հետաքրքիր նյութերով.
- Interesting facts about dogs-Հետաքրքիր փաստեր շների մասին.Նյութը թարգմանել է Արևմտյան դպրոցի 4-րդ դասարանի սովորող Անրի Մելիքյանը
- Types of plants-Բույսերի տեսակները. Նյութը թարգմանել է Հարավային դպրոցի հեռավար սովորող Գայանե Հովհաննիսյանը
- The Planet Venus-Վեներա մոլորակը-Նյութը թարգմանել է Հարավային դպրոցի 5-րդ դասարանի սովորող Յազան Ալաբդալլան