Նախագծի ուղղվածությունը՝ սովորող-սովորեցնող բաղադրիչը ուսումնական ճամբարում. նախագիծ «Իմ գիտելիքը՝ կրտսեր ընկերոջս»
Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի առաջին և 4-րդ դասարանցիներ
Նպատակը՝ ձևավորվում է փոխադարձ սիրո վրա հիմնված մթնոլորտ տարատարիք երեխաների միջև: Առաջին դասարանցիները ամրապնդում են գույներ, մրգեր, տարբեր առարկաներ ու կենդանիներ նշանակող բառերը և որոշ պարզագույն լեզվական կառուցվածքներ: 4-րդ դասարանցիները ձեռք են բերում ինքնավստահության և սեփական անձի նկատմամբ կարևորության զգացում:
Նախագծի ընթացքը՝ 4-րդ դասարանցիներին նախապես տեղեկացվում է այն բառերի, բառակապակցությունների և լեզվական կառուցվածքների մասին, որոնք պետք է ներկայացվեն առաջին դասարանցիներին: Դրանք հիմնականում այն բառերն ու արտահայտություններն են, որոնք առաջին դասարանցիներն արդեն սովորել են, բայց դեռ չեն ամրապնդվել իրենց երկարատև հիշողության մեջ:
Արդյունքը՝ առաջին դասարանցիները ուրախ են, որ ամրապնդեցին իրենց գիտելիքները, իսկ չորրորդցիները ձեռո են բերել ինքնավստահություն: Երրորդ փորձնական պարապմունքը տեսանկարահանվում է և հրապարակվում դպրոց-պարտեզի ենթակայքում: