5-6 տարեկաններ
Պարզագույն խոսքային նմուշներ(what is it? It is a……………What colour is it? It is……………)
Թեմա՝ ընտանի և վայրի կենդանիներ(domestic and wild animals)
1-Ին դասարան
Թեմա՝ Toys-խաղալիքներ
Թեմա՝ Food-ուտելիքներ
Շարունակում ենք <<Անգլերենը մեր տանը>> նախագիծը 1-ին դասարանի սովորողների հետ
Նպատակը՝ սովորողները ձեռք են բերում արդեն սովորած նոր բառերով և արտահայտություններով իրենց, իրենց ընտանիքը ներկայացնելու կարողություն:
Նախագծի ընթացքը՝ նրանք իրենց ծնողների օգնությամբ պատրաստելու են տեսանյութեր, որտեղ կներկայացնեն իրենց, իրենց կարողությունները, ընտանիքը, խաղալիքները և ընտանի կենդանիները:
Արդյունքը. Կլինի ուրախ տեսաֆիլմ, որը կհրապարակվի դասավանդողի բլոգում և Հարավային դպրոց-պարտեզի ենթակայքում:
2-րդ դասարան
Սկսում ենք գիրք-տետրի 3-րդ մասը, որը առօրյա բառապաշարով ու արդեն յուրացված խոսքային նմուշներով երկխոսություններ են, որոնք կօգնեն սովորողներին ձեռք բերելիրենց, իրենց ընկերներին, ընտանիքը ներկայացնելու կարողություն:
3-րդ դասարան
Թեմա՝ Food
Թեմա՝ Seasons
<<Ձոն >> ստուգատեսին ընդառաջ՝ 3-րդ դասարանի սովորողները բացիկներ կպատրաստեն և անգլերեն կշնորհավորեն իրենց մայրիկներին:
4-5-րդ դասարաններ
Հաղորդակցական նախագծեր՝
At the libraray-giving personal information
Նախագծի տևողությունը՝ շուրջտարյա
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝ սովորողները ամրապնդում և ընդլայնում են իրենց բառապաշարը՝ տարբեր առօրյա թեմաների շուրջ հաղորդակցվելով և ձեռք են բերում տվյալ թեմաների շուրջ միմյանց հետ խոսելու կարողություն:
Ընթացքը՝ սկզբում սովորողները դերերով վերարտադրում են տեքստի երկխոսությունը, իսկ այնուհետև կազմում են սեփական երկխոսություններ:
Արդյունքը՝ ստեղծվում են տեսաֆիլմեր տվյալ թեմայով ընտանիքի անդամների մասնակցությամբ:
Նախագիծ՝ «Ընթերցում և քննարկում ենք Բրիտանական խորհրդի կայքում հրապարակված հեքիաթները»
Նախագծի նպատակը՝ զարգացնել սովորողի խոսելու, լսելու և գրելու կարողությունները՝ խոսքում կիրառելով հեքիաթներում առկա նոր բառերն ու արտահայտությունները:
Աշխատանքի ընթացքը.
Նախքան հեքիաթի ձայնագրությունը լսելը, ես ներկայացնում եմ տվյալ հեքիաթի նոր բառերն ու արտահայտությունները ու դրանցով կազմում ենք նախադասություններ, երկխոսություններ, որից հետո սկսում ենք լսել հեքիաթը: Հեքիաթը լսելուց հետո սկսում ենք այն քննարկել:
Վերջնական արդյունքը
Երեխաները գրում են իրենց կարծիքը հեքիաթի մասին և այն, թե ինչ սովորեցին այդ հեքիաթից ու տեղադրում իրենց բլոգներում: