3-րդ ուսումնական շրջան. մարտյան նախագծերը և թեմաների ուսուցումը ըստ դասարանների

5-6 տարեկաններ

Թեմա՝ Fruits-մրգեր

Պարզագույն խոսքային նմուշներ(what is it? It is a……………What colour is it? It is……………)

Թեմա՝ ընտանի և վայրի կենդանիներ(domestic and wild animals)

1-Ին դասարան

Թեմա՝ Toys-խաղալիքներ

Թեմա՝ Food-ուտելիքներ

Շարունակում ենք <<Անգլերենը մեր տանը>> նախագիծը 1-ին դասարանի սովորողների հետ

Նպատակը՝  սովորողները ձեռք են բերում արդեն սովորած նոր բառերով և արտահայտություններով իրենց, իրենց ընտանիքը ներկայացնելու կարողություն:

Նախագծի ընթացքը՝ նրանք իրենց ծնողների օգնությամբ պատրաստելու են տեսանյութեր, որտեղ կներկայացնեն  իրենց, իրենց կարողությունները, ընտանիքը, խաղալիքները և ընտանի կենդանիները:

Արդյունքը. Կլինի ուրախ տեսաֆիլմ, որը կհրապարակվի դասավանդողի բլոգում և Հարավային դպրոց-պարտեզի ենթակայքում:

2-րդ դասարան

Սկսում ենք գիրք-տետրի 3-րդ մասը, որը առօրյա բառապաշարով ու արդեն յուրացված խոսքային նմուշներով երկխոսություններ են, որոնք կօգնեն սովորողներին ձեռք բերելիրենց, իրենց ընկերներին, ընտանիքը ներկայացնելու կարողություն:

3-րդ դասարան

Թեմա՝ Food

Թեմա՝ Seasons

<<Ձոն >> ստուգատեսին ընդառաջ՝ 3-րդ դասարանի սովորողները բացիկներ կպատրաստեն և անգլերեն կշնորհավորեն իրենց մայրիկներին:

4-5-րդ դասարաններ

Հաղորդակցական նախագծեր՝

                                                                  Describing people

                                                                  At the libraray-giving personal information

                                                                   Introducing a friend

Նախագծի տևողությունը՝ շուրջտարյա

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ սովորողները ամրապնդում և ընդլայնում են իրենց բառապաշարը՝ տարբեր առօրյա թեմաների շուրջ հաղորդակցվելով և   ձեռք են բերում տվյալ թեմաների շուրջ միմյանց հետ խոսելու կարողություն:

Ընթացքը՝ սկզբում սովորողները դերերով վերարտադրում են տեքստի երկխոսությունը, իսկ այնուհետև կազմում են սեփական երկխոսություններ:

Արդյունքը՝ ստեղծվում են տեսաֆիլմեր տվյալ թեմայով ընտանիքի անդամների մասնակցությամբ:

Նախագիծ՝ «Ընթերցում և քննարկում ենք Բրիտանական խորհրդի կայքում հրապարակված հեքիաթները»

Նախագծի նպատակը՝ զարգացնել սովորողի խոսելու, լսելու և գրելու կարողությունները՝ խոսքում կիրառելով հեքիաթներում առկա նոր բառերն ու արտահայտությունները:

Աշխատանքի ընթացքը.

Նախքան հեքիաթի ձայնագրությունը լսելը, ես ներկայացնում եմ տվյալ հեքիաթի նոր բառերն ու արտահայտությունները ու դրանցով կազմում ենք նախադասություններ, երկխոսություններ, որից հետո սկսում ենք լսել հեքիաթը: Հեքիաթը լսելուց հետո սկսում ենք այն քննարկել:

Վերջնական արդյունքը

Երեխաները գրում են իրենց կարծիքը հեքիաթի մասին և այն, թե ինչ սովորեցին այդ հեքիաթից ու տեղադրում իրենց բլոգներում:

Շարունակում ենք 5-րդ դասարանի սովորողների հետ մեր շուրջտարյա նախագիծը. «My Info Planet»