Ուսումնական գարուն.մարտի 22-26

Նախագիծ. Անգլերենը մեր տանը

Մասնակիցներ՝ 1-ին և 2-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝  սովորողները ձեռք են բերում արդեն սովորած նոր բառերով և արտահայտություններով իրենց, իրենց ընտանիքը ներկայացնելու կարողություն:

Նախագծի ընթացքը՝ սովորողներն իրենց ծնողների օգնությամբ պատրաստելու են տեսանյութեր, որտեղ կներկայացնեն  իրենց, իրենց կարողությունները, ընտանիքը, խաղալիքները և ընտանի կենդանիները:

Արդյունքը. Կլինի ուրախ տեսաֆիլմ, որը կհրապարակվի դասավանդողի բլոգում և Հարավային դպրոց-պարտեզի ենթակայքում:

3-րդ դասարանի սովորողները կներկայացնեն ընտանեկան հեքիաթապատում-ներկայացումները՝ տարբեր մոտեցումներով և ստեղծականությամբ:

Հաղորդակցական նախագիծ.  Describing people

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ սովորողները ամրապնդում և ընդլայնում են իրենց բառապաշարը՝ տարբեր առօրյա թեմաների շուրջ հաղորդակցվելով և   ձեռք են բերում տվյալ թեմաների շուրջ միմյանց հետ խոսելու կարողություն:

Ընթացքը՝ սկզբում սովորողները դերերով վերարտադրում են տեքստի երկխոսությունը, իսկ այնուհետև կազմում են սեփական երկխոսություններ:

Արդյունքը՝ ստեղծվում են տեսաֆիլմեր, կամ ձայնագրություններ, որոնց կից կլինեն ստեղծած երկխոսությունները՝ ընտանիքի անդամների մասնակցությամբ:

Նախագիծ՝ «Ընթերցում և քննարկում ենք Բրիտանական խորհրդի կայքում հրապարակված հեքիաթները»

Մասնակիցներ՝ 5-րդ դասարանի սովորողներ

Նախագծի նպատակը՝ զարգացնել սովորողի խոսելու, լսելու և գրելու կարողությունները՝ խոսքում կիրառելով հեքիաթներում առկա նոր բառերն ու արտահայտությունները:

Աշխատանքի ընթացքը. Նախքան հեքիաթի ձայնագրությունը լսելը, ես ներկայացնում եմ տվյալ հեքիաթի նոր բառերն ու արտահայտությունները ու դրանցով կազմում ենք նախադասություններ, երկխոսություններ, որից հետո սկսում ենք լսել հեքիաթը: Հեքիաթը լսելուց հետո սկսում ենք այն քննարկել:

Վերջնական արդյունքը

Երեխաները գրում են իրենց կարծիքը հեքիաթի մասին և այն, թե ինչ սովորեցին այդ հեքիաթից ու տեղադրում իրենց բլոգներում:

Գարնանային ուսումնական արձակուրդները նաև լավ հնարավորություն կտան 5-րդ դասարանի սովորողներին աշխատել  «My Info Planet» նախագծի վրա:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s