Ապրիլյան նախագծերը և թեմաների ուսուցումը՝ ըստ դասարանների

5-6 տարեկաններ

Թեմա՝ Fruits-մրգեր

I like……./I don’t like………..

Թեմա՝ domestic and wild animals-ընտանի և վայրի կենդանիներ

Թեմա՝ Body parts-մարմնի մասեր

1-ին դասարան

Թեմա՝ Food-ուտելիք

Թեմա՝ what time is it?-Ժամը քանի՞սն է

2-րդ դասարան

Ուսումնական նախագիծ «Իմ ընկերը»

Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ սովորողները ձեռք են բերում ընկերոջը ներկայացնելու և նկարագրելուկարողություն:

Ընթացքը՝ սկզբում կրկնում ենք արդեն իմացած մարմնի մասերհագուստի տեսակներ, որոշ բնավորության գծեր արտահայտող բառերը և կազմում են դրանցով նախադասություններ: Այնուհետև յուրաքանչյուր սովորող այդ նույն բառերով ներկայացնում է իր ընկերոջը: Այդ ժամանակ տրվում են ուղղորդող հարցեր, որոնք օգնում են սովորողին կազմելու իր խոսքը: Օրինակ՝ Who is your friend? How old is he/she? What is he/she wearing?

Արդյունքը՝ ընկերոջ ներկայացումը և նկարագրությունը կարող է ուղեկցել Paint ծրագրով:

3-րդ դասարան

Ընթերցում, քննարկում ենք պարզեցված, սեղմագիր հեքիաթներ

Լեզվական նյութ՝ I can…./I cannot…

4-րդ դասարան

Հաղորդակցական նախագծ. Interview with a swimmer

Նախագծի տևողությունը՝ շուրջտարյա

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ սովորողները ամրապնդում և ընդլայնում են իրենց բառապաշարը՝ տարբեր առօրյա թեմաների շուրջ հաղորդակցվելով և   ձեռք են բերում տվյալ թեմաների շուրջ միմյանց հետ խոսելու կարողություն:

Ընթացքը՝ սկզբում սովորողները դերերով վերարտադրում են տեքստի երկխոսությունը, իսկ այնուհետև կազմում են սեփական երկխոսություններ:

Արդյունքը՝ ստեղծվում են տեսաֆիլմեր տվյալ թեմայով ընտանիքի անդամների մասնակցությամբ:

5-րդ դասարան

Նախագիծ. «Սուրբ Զատիկը իմ ընտանիքում»

Մասնակիցներ. Հարավային դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ

Նախագծի նպատակն այն է, որ սովորողները կարողանան Սուրբ Զատիկի ծեսին, տոնակատարությանը բնորոշ բառեր և արտահայտություններ սովորեն և ի վիճակի լինեն ներկայացնել, թե ինչպես են տոնում Զատիկը իրենց տանը:

Աշխատանքի ընթացքը և վերջնական արդյունքը.

·         Սովորողների լեզվական մակարդակին համապատասխանեցված Զատիկի մասին տեքստի նոր բառերի և արտահայտությունների ակտիվացում

·         Զատիկի մասին տեքստի քննարկում

·         «Սուրբ Զատիկը մեր տանը» վերնագրով հրապարակումներ սովորողների բլոգներում, որոնք կարող են լինել տեսաֆիլմեր և պրեզենտացիաներ: