Իմ մասնակցությունը Մայիսյան 16-րդ հավաքին

Բաց դաս-պարապմունքներ. հաղորդակցական նախագծերի շարք.

1.Հաղորդակցական ընտանեկան նախագիծ. հարցազրույց հայտնի մարդկանց հետ

2.Հաղորդակցական ընտանեկան նախագիծ «Մարդկանց նկարագրումը»

3.Հաղորդակցական ընտանեկան նախագիծ. հագուստի գնումներ և ուտելիք պատվիրելը սրճարանում

Համագործակցային նախագիծ. փորձի փոխանակում Արարատի մարզի գյուղ Արբաթի միջնակարգ դպրոցի սովորողների հետ.

Նախագիծ՝ My Info Planet – իմ տեղեկատվական մոլորակը   

Մասնակիցներ՝ կրթահամալիրի  Հարավային դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ և Արարատի մարզի գ. Արբաթի Հովիկ Զաքարյանի անվան միջնակարգ դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողներ:

Նպատակը՝  գ. Արբաթի դպրոցի սովորողները ծանոթանում են կրթահամալիրի 5-րդ դասարանցիների  նորաստեղծ մանկական հանրագիտարանային կայքի հրապարակումներին, ձեռք են բերում կենդանիների, բնության, տիեզերքի և մեզ շրջապատող աշխարհի մասին մատչելի ու հետաքրքիր գիտելիքներ: Նախագծով առանձնապես  հետաքրքրված սովորողները  կարող են իրենք էլ հետաքրքիր նյութերով իրենց մասնակցությունը ունենալ:

Նախագծի ընթացքը՝ նախապես որոշված ու համաձայնեցված մայիսյան օրերին Հարավային դպրոց-պարտեզի 5-րդ դասարանցիների «My Info Planet» նախագծային խումբը այցելում  է Արարատի մարզի գ. Արբաթի միջնակարգ դպրոց և ներկայացնում նախագիծը ու պատմում  իրենց նախագծային գործունեության մասին:

Արդյունքը՝ Հարավային դպրոց-պարտեզի նախագծային խումբը ձեռք է բերում  իրենց իրականացրած աշխատանքի կարևորության զգացողություն, որը մանկավարժական կարևոր ձեռքբերում  է: Ակնկալվում է նաև տվյալ դպրոցի սովորողների կողմից հետաքրքիր նյութերի ստեղծում և հյուրընկալում կրթահամալիր:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s