4-րդ ուսումնական շրջան. ամառային ուսումնական ճամբար

9-րդ ջոկատ

Ջոկատավարներ՝ Լենա Ղազարյան, Աննա Գանջալյան

1.Ուրախ անգլերեն.բացօթյա և ինտերակտիվ լեզվական տարբեր խաղեր 1-3-րդ դասարաններում

2.Խաղ-վիկտորինաներ 4-րդ դասարանի սովորողների հետ

3.Համագործակցային թարգմանչական նախագիծ 9-րդ ջոկատի հետ

4.Ճամփորդություն

I am…Ես եմ…./ինքնաներկայացումների ստուգատես

Օրը՝ 26.05.2021

Ժամը՝ 12:30-13:30

Վայրը՝ Հարավային դպրոցի ներքին բակ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 5-6 տարեկաններ

Նպատակը՝ 2021 ուստարվա արդյունքների ամփոփում, ներկայացում: Սովորողները երկխոսություններ են վարում՝ գործածելով խոսքային պարզագույն նմուշներ: Երկխոսությունները հիմնված են հետևյալ թեմաների շուրջ.

1.Ways of greetings-Ողջույնի ձևեր

2.Colours-գույներ/What colour is it?

3.Fruits-մրգեր/Do you like…….?

4.Domestic animals-ընտանի կենդանիներ/

Օրինակ՝ Hello, what’s your name?

Hello, my name is………

What colour is it? It is red, blue, green……

Do you like apples, grapes, pears……..? Yes, I do/No I don’t

Do you like pigs, ducks, hens……..?

Խնդիրները՝

  • Բանավոր խոսքի զարգացում
  • Ներկայանալու, ծանոթ մարդկանց ներկայացնելու ունակության ձևավորում

. Նկարագրությունը՝ Սովորողները բացօթյա միջավայրում ներկայացնում են սովորած, յուրացրած խոսքային պարզագույն նմուշները՝ վարելով փոքրիկ երկխոսություններ և երգեր 1,2:

Արդյունքը կհրապարակվի դասավանդողի բլոգում, ենթակայքում:

Անգլերենի մայիսյան ֆլեշմոբի արդյունքները

Անգլերենի մայիսյան ֆլեշմոբին Հարավային դպրոցից մասնակցել է 109 սովորող:

2-3-րդ դասարաններ

2-րդ դասարան

Հրայր Մալեք-Դանղյան 10

Անգելինա Մարգարյան 9

Միքայել Մալխասյան 10

Էդուարդ Ստեփանյան 10

Մարիա Բարսեղյսն 10

Ժասմին Գրիգորյան 9

Վիկտորյա Միրզոյան 10

Վարդան Մարտիրոսյան 10

Վիկտորյա Բադալյան 10

Ալֆրեդ Հարությունյան 9

Տրդատ Գաբոյան 10

Մարինա Վիրաբյան 10

Անգելինա Ավագյան 10

Արեգ Գուլքանյան 7

Նարե Գաբրիելյան 10

Էդգար Մուրադյան 10

Կատրինա Մարտիրոսյան 10

Լիլի Թորոսյան 10

Էդուարդ Միքայելյան 10

Արեգ Հակոբյան 8

Լուիզա Տոնոյան 10

Միլլա Մաթևոսյան 10

Րաֆֆի Խաչատրյան 9

Լուսինե Պետրոսյան 10

Անգելինա Արշալուսյան 7

Լիլիթ Գրիգորյան 10

Գոռ Սմասարյան 10

Էդուարդ Նալբանդյան 10

Ջոզեֆ Զեիթուն 10

Վաղարշակ Թադևոսյան 10

Մարիամ Դանղյան

Էմիլի Շահվերդյան 10

Էլանա Շահվերդյան 10

Ինեսսա Գասպարյան 10

Նելլի Համբարձումյան 10

Արեգ Բաղդասարյան 10

Մարիա Սայադյան 7

Տիգրան Սուպիկյան 10

Գայանե Բաղդասարյան 10

Ֆլորա Հովհաննիսյան 10

3-րդ դասարան

Արսեն Դալլաքյան 10

Ստելլա Այդինյան 10

Էլինա Բալաբանյան 10

Աշոտ Կարախանյան 9

Ալֆրեդ Գրիգորյան 10

Ալիսա Մկրտչյան 9

Սոնա Մանուկյան 5

Դանիել Դավիդյան 8

Տիգրան Գրիգորյան 10

Գրիգոր Բաղդասարյան 9

Արևիկ Խաչատրյան 10

Արշակ Սարգսյան 9

Գաբրիելլա Ալբերտ 10

Րաֆֆի Ղազարյան 10

Լանա Օրդուխանյան 10

Միշա Մաթևոսյան 9

Տաիսիա Գրիկուրովա 10

Արիանա Մարգարյան 10

Վահագն Գրիգորյան 10

Նարե Զաքարյան 8

Կարինա Բալասանյան 9

Աշոտ Արշալուսյան 8

Խորեն Հարությունյան 10

Ռաֆայել Բաղիրյան 10

Նարեկ Սարգսյան 10

Վահան Արուշանյան 10

Արփինե Հակոբյան 10

Էրիկ Վանյան 10

Անգելինա Մկրտումյան 10

4-5-րդ դասարաններ

4-րդ դասարան

Միկա Գալոյան 10

Ալեք Վարդանյան 8

Միլանա Ավետիսյան 10

Կարոլինա Եսայան 9

Արտաշես Մինասյան 10

Արամ Բադալյան 10

Արեն Մնացականյան 9

Թոմ Մնացականյան 8

Գոհար Մխիթարյան 10

Ռոբերտ Խաչատրյան 10

Մարի Բաղդասարյան 10

Դավիթ Հովհաննիսյան 10

Լիլիա Մուրադյան 5

Ռոբերտ Նազարյան 0

Գարիկ Գասպարյան 6

Ավետ Սարդարյան 8

Հայկ Մանուկյան 9

Էդգար Ալեքսանյան 7

Սեդա Դանիելյան 8

5-րդ դասարան

Գարիկ Մկրտչյան 10

Մարի Մուղդուսյան 8

Ստյոպա Ադամյան 7

Մարիա Գյոզալյան 10

Հայկ Փիլիպոսյան 10

Էլիզաբեթ Պողոսյան 10

Յազան Ալաբդալլա 10

Ասյա Բեգլարյան 9

Էվելինա Հակոբյան 9

Մարի Մուղդուսյան 9

Մարիա-Թերեզա ՎԻրաբյան 9

Մերի Խաչատրյան 10

Դավիթ Հայրապետյան 10

Հարություն Բիանջյան 9

Ռոբերտ Մխիթարյան 10

Նատալի Ավագյան 9

Մարկ Հովսեփյան ???????

Անգելինա Եգանյան 8

Ալեքս Շահվերդյան 7

Էլեն Շահվերդյան 7

Արիս Նաջարյան 9

Վերադարձ-մուտք կրթահամալիր

Երբ 2020-ի օգոստոսին ֆիզիոլոգիական արձակուրդից հետո վերադարձա հարազատ կրթահամալիր, պարզվեց, որ նոր ընդունվող մանկավարժների հետ պետք է մասնակցեմ «Մուտք կրթահամալիր» մանկավարժական քառօրյա դասընթացներին: Սկզբում անակնկալի եկա. կրթահամալիրում աշխատանքային 13 տարվա փորձ ունեի: Այնուամենայնիվ, երբ սկսվեցին դասընթացները, հասկացա, որ ամեն ինչ ճիշտ է արվում: Մեր կրթահամալիրը անշարժ ճահիճ չէ. այն նման է անընդհատ փոփոխվող լեռնային արագահոս գետի ու պետք է  միշտ պատրաստ լինել այդ փոփոխություններին: Փոխվել էին սովորողի և դասավանդողի ուսումնական բլոգներին ներկայացվող պահանջները, նոր ուսումնական ակումբներ էին կազմավորվել և ամենակարևորը՝ պետք էր հեռավար-առցանց ուսուցման նոր հմտություններ ձեռք բերեի: Սովորեցի ու պահանջվող նոր հմտություններն էլ ձեռք բերեցի ու սկսվեց 2020-2021 ուսումնական տարին, որն ամենաբեղմնավորը եղավ կրթահամալիրում իմ ողջ աշխատանքային գործունեության ընթացքում իմ երեք նշանակալից ձեռքբերումներով՝

  • Աշխատանքային աուդիո գիրք-տետր-դասագիրք՝ նախատեսված 2-րդ դասարանի սովորողների համար`«My First Steps in English»
  • Ուսումնական հետազոտական-թարգմանական նախագծի իրականացում՝ «My Info Planet – Իմ տեղեկատվական մոլորակը»
  • Անգլերենի հաղորդակցական և ընտանեկան նախագծերը կրտսեր դպրոցի 1-5-րդ դասարաններում

 Երկրորդ դասարանի անգլերենի աուդիո գիրք-տետր-դասագրքի ստեղծման շարժառիթը

Ըստ անգլերենի դասավանդման ընդունված մեթոդաբանության՝ անգլերենը որպես օտար լեզու ընդհանուր դասընթացը պետք է սկսվի բանավոր ներածական դասընթացով, որը կրթահամալիրի դպրոց-պարտեզներում տարիներ շարունակ իրականացրել և իրականացնում ենք առաջին դասարանում: Սովորեցնում ենք հաղորդակցական առաջին արտահայտությունները, կենցաղում և ուսումնական գործընթացում հանդիպող առարկաների անունները, գույները, 1-10 թվերը, որոշ ընտանի և վայրի կենդանիների, մրգերի և բանջարեղենների անունները աշխույժ և ուրախ երկխոսություններով ու երգերով՝ լսելով բնագիր ձայնագրություններ: Երկրորդ դասարանում, երբ սկսվում էր տառուսուցումը, մաքուր օդ շնչելու անհրաժեշտության նման պահանջ էր դառնում տառերը, կարդալն ու գրելը սովորեցնելը՝ հիմնված առաջին դասարանի բանավոր ներածական դասընթացի լեզվական կարողությունների վրա:

Մի ժողովրդական ասացվածք կա՝ «Չկա չարիք՝ առանց բարիքի»: 2020-ի գարնանային և ամառային համատարած ինքնամեկուսացումը լավ պայմաններ ստեղծեց ստեղծագործական աշխատանքի համար: Օգոստոսի 12-ին արդեն հրապարակեցի դասագիրքը իր բոլոր դասերի ձայնագրություններով: Այս դասագրքով ես միշտ իմ սովորողի հետ եմ: Բոլորովին անպայման չէ, որ երկրորդ դասարանի սովորողի ծնողը անգլերեն իմանա, առավել ևս՝ ճիշտ արտասանությամբ: Դասագրքի թվային տարբերակը հասանելի է մեր մյուս դպրոց-պարտեզների սովորողների և անգլերեն դասավանդողների համար:   

Մանկական մեդիահանրագիտարանի ստեղծումը

2020-2021 ուսումնական տարին Հարավային դպրոց-պարտեզի 5-րդ դասարանցիների և ինձ համար նշանավորվեց մի հետաքրքիր ու երկարատև ուսումնական հետազոտական-թարգմանական նախագծով, որի վերջնարդյունքի՝ ուսումնական բլոգի անունն է «My Info Planet – Իմ տեղեկատվական մոլորակը», ինչն ինքնին մի մանկական մեդիահանրագիտարան է:  Այս նախագծի իրականացմամբ սովորողները ձեռք են բերում համացանցի հետ ինքնուրույն աշխատելու, իրենց համար հետաքրքիր նյութ փնտրելու և գտնելու, երկար տեքստերի միտքը հակիրճ ներկայացնելու և թարգմանելու կարողություններ:

Նախագծի շարժառիթն ու դրանով ստեղծվող նյութերը    

Մեր դպրոց-պարտեզների 5-րդ դասարանցիները 10-11 տարեկան են: 5-րդ դասարանում են սովորողները սկսում ուսումնասիրել «բնագիտություն» ուսումնական առարկան: Ճիշտ է ընտրված այդ տարիքը:  Այդ տարիքում սովորաբար երեխաները սկսում են շրջակա միջավայրի, բնության երևույթների, բուսական ու կենդանական աշխարհի մասին այնպիսի հարցեր տալ, որ ծնողները և նույնիսկ իրենց դասավանդողները դժվարանում են պատասխանել: Բնագիտության դասագիրքը շատ հարցեր է առաջացնում, որոնց պատասխանները չկան դասագրքում: Իսկ ինչու՞ պետք է 5-րդ դասարանցին  հարց տա ծնողներին ու դասավանդողներին այն բաների մասին, որոնք հետաքրքրում են իրեն: Նա կարող է իմանալ դրանք կարդալով, ուսումնական ֆիլմեր դիտելով: Սա արդեն 21-րդ դարի առաջընթացն է: Առաջադեմ կրթական համակարգեր ունեցող երկրներում արդեն հասկացել են, որ չկա այլևս գիտելիքի միակ աղբյուրը լինելու ուսուցչի մենաշնորհը: Կարելի է հարցը գրել Google հարթակի որոնման պատուհանում և կստանաս պատասխանը: Հնարավոր պատասխանների շրջանակը շատ ավելի մեծ կլինի, եթե կարողանաս հարցը անգլերեն ձևակերպել:

Իսկ ինչպե՞ս օգնել, ուղղորդել սովորողին, որպեսզի նա կարողանա գտնել իրեն հուզող հարցերի պատասխանները: Իմ որոնումները տվեցին ցանկալի արդյունքը: Գտա երեխաների համար նախատեսված ուսումնական տեսաֆիլմերի կայքեր, որոնք բավարարում են նրանց հետաքրքրությունները՝  «All Things Animal TV», «Kids Learning Videos», «Animal Fun-facts», «Free School»: Դրանից հետո սկսվեց նախագծի իրականացումը: Սա իրականում ընտանեկան նախագիծ է: Յուրաքանչյուր սովորող ինքն է ընտրում իրեն հետաքրքրող թեման և իր ծնողի հետ սկսում աշխատել:

Օրինակ՝ բնագիտության դասագրքում գրված է, որ Արեգակի շուրջը պտտվում է 8 երկնային մարմին՝ 8 մոլորակ: Տրվում են այդ 8 մոլորակների անունները, բայց դրանցից միայն երկրի մասին է առանձին դաս առաջարկվում: Իսկ ինչպիսի՞ն են Վեներան և Մերկուրին: Այս հարցերն են հետաքրքրել իր հայուհի մոր և արաբ հոր հետ Բեյրութից Հայաստան ներգաղթած 5-րդ դասարանի սովորող Յազան Ալաբդալլային: Երկու տեսաֆիլմերի թարգմանություններով ստեղծվեցին մեր մանկական հանրագիտարանի «Գիտություն» բաժնի առաջին նյութերը՝ Վեներա և Մերկուրի մոլորակների մասին:

Հատկանշականն այն է, որ այդ տարիքի սովորողներին հատկապես հետաքրքրում են ամենա-ամենաները: Եթե որևէ մեկը որոշում է թռչնի մասին գրել, ապա գրում է աշխարհի ամենափոքր թռչնի՝ կոլիբրիի մասին, եթե ծառի մասին, ապա ընտրվում է աշխարհի ամենամեծ ծառը՝ Բաոբաբը, եթե պարի մասին, ապա ամենաշարժուն՝ Բրեյք դանսը:

Փաստորեն սովորողների հետաքրքրությունների շրջանակով ստեղծվեցին նաև մեր հանրագիտարանի բաժինները՝ «Գիտություն», «Կենդանիներ», «Թռչուններ» «Միջատներ», «Բույսեր», «Մշակույթ»:

Երկրորդ ուսումնական շրջանի ձմեռային ճամբարի ընթացքում այս նախագծով փորձի փոխանակման պարապմունքներ անցկացրեցի Արևմտյան դպրոցում անգլերեն դասավանդող Հայկուհի Հովհաննիսյանի և իր 5-րդ դասարանցիների խմբի հետ: Արդյունքը եղավ այն, որ Հայկուհի Հովհաննիսյանը և իր սաները նույնպես սկսեցին իրականացնել այս նախագիծը:

Մայիսի սկզբներին նամակագրական կապ հաստատեցի Արարատի մարզի Արբաթ գյուղի միջնակարգ դպրոցի անգլերեն դասավանդող Սյուզաննա Մկրոյանի հետ, առաջարկեցի համագործակցել այս նույն նախագծով, իսկ բոլորովին վերջերս՝ մայիսի 17-ին Արբաթ գյուղի միջնակարգ գյուղում ամփոփեցինք մեր կրթական փոխանակումների նախագծի արդյունքները:

Անգլերենի հաղորդակցական և ընտանեկան նախագծերը կրտսեր դպրոցի 1-5-րդ դասարաններում

Հաղորդակցական ընտանեկան նախագծեր 4-րդ դասարանցիների հետ.

1.«Հարցազրույց հայտնի մարդկանց հետ»

2. «Մարդկանց նկարագրումը»

3.Հագուստի գնումներ և ուտելիք պատվիրելը սրճարանում

Հաղորդակցական ընտանեկան նախագիծ 5-րդ դասարանցիների հետ՝ «Սուրբ Զատիկը իմ ընտանիքում»

4-րդ և 5-րդ դասարանցիները ընթերցում և քննարկում են Բրիտանական խորհրդի կայքում հրապարակված հեքիաթները:

Ուսումնական գարուն. 3-րդ դասարանցիները ներկայացնում են նույն հեքիաթները տարբեր մեկնաբանություններով:

3-րդ դասարնցիների հետ իրականացրած ուսումնական նախագծեր.

1.Մեր բնակարանը/Our Flat

2.Իմ Օրը/My Day

Առաջին դասարանցիների հաղորդակցական նախագիծը՝ «Անգլերենը մեր տանը»

5-րդ դասարանցիները Հովհաննես Թումանյանի հեքիաթները ներկայացնում են անգլերեն:

4-րդ դասարանցիները ներկայացնում են՝ «Ընտանեկան հեքիաթապատումներ»

May Gathering: Foreign Language Educational Exchanges and Sports Review

Today, on May 17, Victoria Hovsepyan, our Russian language teacher, and a group of 5th graders from the South School-Garden and I left for Hovik Zakaryan Secondary School in the village of Arbat, Ararat Province. Our goal was to summarize our educational exchange project with the 4-5th graders of Arbat village secondary school and their teacher and to carry out a sports review.

A group of 5th grade students of Arbat School had prepared materials on the My Info Planet project in advance, and today we had an outdoor friendly lesson with them, followed by a sports review, a friendly football match.

Below I present the materials of Arbat school students. These materials are published on the website of our children’s encyclopedia.

Nver Zaqaryan-Some interesting facts about dogs

Lilit Adilyan -Five facts about Octopuses  

Silva Gabrielyan – Interesting facts about butterflies 

Liana Aramayisyan – Five facts about hummingbirds

Մայիսյան հավաք. օտարալեզու կրթական փոխանակումներ և մարզական ստուգատես

Այսօր՝ մայիսի 17-ին, Հարավային Դպրոց-պարտեզի 5-րդ դասարանցիների մի խումբ սովորողների հետ ես և ռուսերենի դասավանդող Վիկտորյա Հովսեփյանը մեկնեցինք Արարատի մարզի Արբաթ գյուղի Հովիկ Զաքարյանի անվան միջնակարգ դպրոց: Մեր նպատակն էր ամփոփել Արբաթ գյուղի միջնակարգ դպրոցի 4-5-րդ դասարանցիների ու նրանց ուսուցչի հետ մեր կրթական փոխանակումների նախագիծը և իրականացնել մարզական ստուգատեսը:

Արբաթի դպրոցի 5-րդ դասարանի մի խումբ սովորողներ նախօրոք My Info Planet նախագծի շուրջ նյութեր էին պատրաստել և իրենց հետ միասին այսօր ունեցանք բացօթյա բարեկամական դաս-պարապմունք, որին հաջորդեց մարզական ստուգատեսը՝ ֆուտբոլային ընկերական հանդիպումը:

Ստորև ներկայացնում եմ Արբաթի դպրոցի սովորողների նյութերը, որոնք տեղ են գտել մեր մանկական հանրագիտարանի կայք-էջում:

Նվեր Զաքարյան-Some interesting facts about dogs/Հետաքրքիր փաստեր շների մասին

Լիլիթ Ադիլյան-Five facts about Octopuses/Հինգ փաստ ութոտնուկների մասին

Սիլվա Գաբրիելյան-Interesting facts about butterflies/Հետաքրքիր փաստեր թիթեռների մասին

Լիանա Արամայիսյան-Five facts about Hummingbirds/Հինգ փաստ կոլիբրիների մասին

Մայիսյան հավաքի կրթական փոխանակումներ և մարզական ստուգատես

Մասնակիցներ՝ կրթահամալիրի  Հարավային դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ և Արարատի մարզ գ. Արբաթի Հովիկ Զաքարյանի անվան միջնակարգ դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողներ:

Վայրը՝ Արբաթի դպրոցի բացօթյա ուսումնական տարածք

Նպատակը՝  գ. Արբաթի դպրոցի սովորողները դպրոցի բացօթյա ուսումնական միջավայրում ծանոթանում են կրթահամալիրի 5-րդ դասարանցիների  նորաստեղծ մանկական հանրագիտարանային կայքի հրապարակումներին, ձեռք են բերում կենդանիների, բնության, տիեզերքի և մեզ շրջապատող աշխարհի մասին մատչելի ու հետաքրքիր գիտելիքներ: Նախագծով առանձնապես  հետաքրքրված սովորողները  կարող են իրենք էլ հետաքրքիր նյութերով իրենց մասնակցությունը ունենալ: Վերջում՝ ընկերական ուրախ ֆուտբոլային հանդիպում:

Նախագծի ընթացքը՝ նախապես որոշված ու համաձայնեցված մայիսյան օրերին Հարավային դպրոց-պարտեզի 5-րդ դասարանցիների «My Info Planet» նախագծային խումբը և ռուսերենի դասավանդող՝ Վիկտորյա Հովսեփյանի նախագծային խումբը այցելում  է Արարատի մարզ գ. Արբաթի միջնակարգ դպրոց և դպրոցի բացօթյա միջավայրւմ ներկայացնում նախագծերը ու պատմում  իրենց նախագծային գործունեության մասին: Այդ ընթացքում Արբաթի սովորողներն էլ մի փոքր կներկայացնեն իրենց ստեղծած նյութերը, որոնք տեղ կգտնեն մեր կայք-էջում: Որից հետո տեղի կունենա ֆւոտբոլային ընկերական ուրախ հանդիպում:

vԱրդյունքը՝ Հարավային դպրոց-պարտեզի նախագծային խումբը ձեռք է բերում  իրենց իրականացրած աշխատանքի կարևորության զգացողսւթյուն և մարզական համագործակցային կարողությունների ձեռքբերում: Ակնկալվում է տվյալ դպրոցի սովորողների կողմից հյուրընկալում կրթահամալիր:

Հայտ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ

Ճամփորդության վայրը`Արարատի մարզ, գ. Արբաթ, Հովիկ Զաքարյանի անվան միջն․ դպրոց
Մասնակիցները (դպրոց, դասարան, խումբ, ջոկատ)Հարավային դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանների սովորողներ
Ճամփորդության նպատակը (նախագծի հղումը)`     Փորձի փոխանակում  Համագործակցային նախագծեր Մարզական ստուգատես Աննա Գանջալյան և ընկերներ Վիկտորյա Հովսեփյան և ընկերներ  
Ճամփորդության օրը, ժամկետը (սկիզբ-ավարտ)՝17.05.2021 թ., 11:30-15:00
Օգտագործվող միջոցներ`Ձայնագրիչ, հեռախոս, ֆոտոխցիկ,
Ճամփորդության պատասխանատու (ներ)`Վիկտորյա Հովսեփյան, Աննա Գանջալյան
Օգնական (ներ)` 
Մեքենան (մակնիշ, համարանիշ)`Ford Transit 35 CT131
Մեքենայի նստատեղերի քանակը18
Վարորդը (անուն, ազգանուն, հեռախոս)` Սամվել Հարությունյան,( հեռ․ 091 71 01 73)
Վարորդին վճարվող գումարի չափը`6000  դրամ
Վճարողը`Ծնող
  
  
Ծրագրի ղեկավար`Շամիրամ Պողոսյան

Մասնակիցներ՝

4-րդ դասարան

1․Միքայելյան Եվա

2.Մելքոնյան Հասմիկ

3.Պետրոսյան Աննա

4.Նազարյան Ռոբերտ

5.Համբարձումյան Անի

6. Սարդարյան Ավետ

8․Դալլաքյան Մարիամ

5-րդ դասարան

1․ Քամալյան Վազգեն

2․ Հայրապետյան Դավիթ

3.Ալաբդալլա Յազան

4.Մկրտչյան Գարիկ

5․Բեգլարյան Ասյա

6․Մարգարյան Մանե

7․Պողոսյան Էլիզաբեթ

8․Վերմիշյան Առնակ

Ընդհանուր՝ 16 սովորող