Ամառային ուսումնական ճամբարի առաջին շաբաթվա ամփոփում

Ժամանակահատվածը՝ մայիսի 31-ից հունիսի 4-ը

1-ին և 2-րդ ջոկատներ(1-ին դասարաններ). ուրախ անգլերեն՝ ինտերակտիվ բառային խաղեր

3-րդ և 4-րդ և 5-րդ ջոկատներ(2-րդ դասարաններ). էլեկտրոնային գիրք-տետրից պարզեցված սեղմագիր հեքիաթների ընթերցում-քննարկում

6-րդ և 7-րդ ջոկատներ(3-րդ դասարաններ). լեզվական խաղեր՝ Wayahead

10-րդ և 11-րդ ջոկատներ(5-րդ դասարաններ). մայրենիի ուսուցչուհու՝ Անուշ Ներսիսյանի հետ համագործակցային նախագծի շրջանակներում շաբաթվա ուսուցանող հեքիաթների թարգմանում:

Քանի որ ես նաև 9-րդ ջոկատի ջոկատավարն եմ, որտեղ ներառված են 4-րդ դասարանի սովորողներ, իրականացրել ենք.

1.Տարբեր բակային խաղեր

2.Լող բացօթյա լողավազանում

3.Տեխնոլոգիական գործունեություն Թագուհի Ստեփանյանի հետ. ճամբարային զարդարանքների պատրաստում

3.Լեզվական խաղ-վիկտորինաներ: Օրնակ՝ ջոկատի խումբը բաժանվում է 2 թիմերի և յուրաքանչյուր թիմ գուշակում է բառը՝ լսելով բացատրությունները, իսկ մյուս խաղում թիմերը մրցում են՝ որևէ թեմայի շուրջ խոսելով: Օրինակ՝ My Pet(Իմ ընտանի կենդանին), My School(Իմ դպրոցը), My Family(Իմ ընտանիքը), Describing my friend(նկարագրել իմ ընկերոջը)….